Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԲերդ
Հիմնադրվել է1981
ՏնօրենԱրթուր Երկանյան

Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին՝ որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 1997 թվականին այն Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն է եղել Ռաֆիկ Աշոտի Մուրադյանը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Ցուցադրված է 434-ը, որից 34-ը գրքեր են։ Թանգարանն ունի բաժիններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, ԽՍՀՄ կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցածներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, քաղաքի ինքնապաշտպանական ջոկատներին (այս բաժինն ստեղծվել է տնօրեն Հրաչիկ Աթոյանի նախաձեռնությամբ) Տավուշ կամ Ցլիկ Ամրամի ամրոցի պատմությանը, կատարված պեղումներին, բնակավայրի կենցաղին, որը ներկայացված է «տատիկի տուն», «մոր և մանկան» անկյունների միջոցով, հողագործությանը, կավագործությանը, ձեռագործությանը, գորգագործությանը և երաժշտական գործիքներին։

Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների միջոցով բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։

Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։

Թանգարանում ներկայացված են նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները՝ հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի՝ Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները։ Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է բերդ քաղաքում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։