Բեթմենը վերադառնում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթմենը վերադառնում է
անգլ.՝ Batman Returns
Երկիր ԱՄՆ
Ժանրնեո նուառ, մարտաֆիլմ[1][2][3][…], ֆիլմ սուպերհերոսների մասին, սուրբծննդյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, թրիլեր և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմավրեժ[4], Սուրբ Ծնունդ, կաշառակերություն[4], քաղաքական արշավ[4] և սոցիալապես մարգինալացված խումբ[4]
ՀիմքԲեթմեն
Թվականհունիսի 16, 1992, հունիսի 19, 1992[5], հուլիսի 31, 1992[6] և հուլիսի 16, 1992[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][8][…]
ՊրոդյուսերԹիմ Բարթոն[9] և Դենիզ դի Նովի[9]
Սցենարի հեղինակԴենիել Ուոթերս[10], Ուեսլի Սթրիք և Սեմ Համ
ԴերակատարներՄայքլ Քիթոն[11][8][3][…], Դենի Դե Վիտո[11][8][3][…], Միշել Պֆայֆեր[11][8][3][…], Քրիստոֆեր Ուոքեն[11][3][10][…], Մայքլ Ֆոֆ[11][3][10], Մայքլ Մերֆի[11][3][10], Քրիսթի Քոնաուեյ[11][3][10], Էնդրյու Բրինյարսկի[11][3][10], Փեթ Հինգլ[11][3][10], Վինսենթ Սկիավելլի[11][3][10], Դագ Ջոնս[11], Բրենսքոմբ Ռիչմոնդ[11], Փոլ Ռուբենս[11], Դայան Սելինջեր[11], Հենրի Քինգի[11], Ջեն Հուքս[11][3][10], Լեզա Գերերո[11], Ռիք Ցումվալտ[11][10], Ռոբերտ Գոսսետ[11], Սթիվեն Բրիլ[11], Ստյուարտ Լանքաստեր[11], Դեբի Լի Քարինգտոն[12], Ռենա Ռիֆել[12], Շոն Ուեյլեն[12], Էնթոնի Դե Լոնգիս[12], Գրեգորի Սքոթ Քամինս[12], Ֆելիքս Սիլլա[12] և Ստյուարտ Լանքաստեր
ՕպերատորՍտեֆան Չապսկի
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրԳոթեմ Սիթի[13]
Նկարահանման վայրԼոս Անջելես և Pinewood Studios
ԿինոընկերությունPolyGram Filmed Entertainment և Warner Bros.[8]
Տևողություն126 րոպե
Բյուջե80 000 000 $
Շահույթ266 915 287 $[14], 162 924 631 $[14] և 45 687 711 $[15]
ՆախորդԲեթմեն
ՀաջորդՀավերժ Բետմենը և The Flash?
Պաշտոնական կայքէջ
 Batman Returns Վիքիպահեստում

«Բեթմենը վերադառնում է», սուպերհերոսի մասին պատմող ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը և հիմնված է DC ComicsԲեթմենի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն չղջիկ-մարդու մասին պատմող երկրորդ ֆիլմն է, որը տեղայնացրել է Warner Bros.-ը և գլխավոր՝ Բրյուս Ուեյնի/Բեթմենի դերում կրկին հանդես եկել Մայքլ Կիտոնը։ Ֆիլմի չարագործներն են Նաքս Շրեքը (Քրիստոֆեր Ուոքեն), մի բիզնեսմեն-մեծահարուստ, ով միավորվում է Պինգվինի (Դենի Դե Վիտո) հետ, որպեսզի միասին գրավեն Գոթեմ-սիթին։ Կա նաև Կատու-կնոջ կերպարը, որը մարմնավորում է Միշել Պֆայֆերը։

Իրականում Բարթոնը չէր ցանկանում նկարահանել ևս մեկ ֆիլմ Բեթմենի մասին՝ նախորդ ֆիլմի մասին խառնված կարծիքների պատճառով։ Warner Bros.-ը և Սեմ Հեմմը միասին վերստեղծելով սցենարը, հորինում են նոր հերոսներ՝ Պինգվինին և Կատու-կնոջը, որի դերում պետք է խաղար Անեթ Բեննինգը, սակայն նրան փոխարինեց Պֆայֆերը՝ վերջինիս հղիությունից հետո։ Ֆիլմի նկարահանումները սկսեցին 1991 թվականի հունիսին Warner Bros.-ի Կալիֆորնիայի Բըրբանքում գտնվող ստուդիայում։

«Բեթմենը վերադառնում է» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1992 թվականի հունիսի 19-ին։ Այն առաջադրվեցՕսկարի երկու անվանակարգերում՝ Լավագույն վիզուալ էֆեկնտեր և Լավագույն դիմահարդարում և հաղթեց BAFTA-ի երկու մրցանակ։ 80 միլիոնի դոլար բյուջեյով ֆիլմը հավաքեց 266,822,354 դոլար շահույթ, սակայն դա չգոհացրեց Warner Bros.-ին, քանի որ բավականին քիչ էր նախորդ ֆիլմի շահույթի հետ համեմատած։ Այդ պատճառով Բարթոնը հրաժարվեց Բեթմենի մասին պատմող մյուս ֆիլմի ռեժիսոր լինելուց, որի հետևանքով Մայքլ Կիտոնն ավարտեց իր Բեթմենի դերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսում է նրանից, որ մի հարուստ ընտանիքում ծնվում է մի շատ անճոռնի երեխա, ում մոտ ձեռքերի փոխարեն լողակներ են։ Երեխան իրեն պահում է շատ ագրեսիվ, սպանելով տան կատվին, ծնողները կարծում են, որ գերագույն լույսը չի ընդունի իրենց առաջնեկին և զամբյուղով նետում են լքված այգու կամրջից։ Սրան գտնում են Գոթեմ-սիթիի կոյուղում ապրող պինգվինները և մեծացնում նրան։

33 տարի անց, արդեն չարագործ դարձած Պինգվինը (Դենի Դե Վիտո) որոշում է տիրել քաղաքին։ Դրա համար նա պայման է կնքում հանցագործ-մեխահարուստ Մաքս Շրեքի (Քրիստոֆեր Ուոքեն) հետ։ Պինգվինի հետ գործնական հանդիպումից հետո Շրեքը պատուհանից դուրս է շպռտում իր հետաքրքրասեր քարտուղարուհուն (Միշել Պֆայֆեր), ով մահանում է ստացած վնասվածքներից։ Նրան վերակենդանացնում են փողոցային կատուները։ Վերադառնալով տուն, Սելինա Կայլը կարում է իր համար կատվի հագուստ և դառնալով Կատու-կին, դուրս է գալիս Գոթեմի փողոցներ, որպեսզի վրեժ լուծի Մաքս Շրեքից։ Եվ միայն Բեթմենը (Մայքլ Կիտոն) և կոմիսսիոներ Գորդոնն են շարունակում պայքարել հանցագործների դեմ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Կիտոն՝ Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Դենի Դե Վիտո՝ Օսվալդ Քոբլփոտ / Պինգվին (DC comics)
  • Միշել Պֆայֆեր՝ Սելինա Քայլ / Կատու-կին
  • Քրիստոֆեր Ուոքեն՝ Մաքս Շրեկ
  • Մայքլ Մըրֆի՝ Գոթեմ-սիթիի մայոր
  • Պետ Հինգլ՝ Կոմիսսիոներ Ջեյմս Գորդոն
  • Վինսենտ Շիավելլի՝ Թափառաշրջիկ երգեհոնահար
  • Մայքլ Գուֆ՝ Ալֆրեդ Փեննիուորթ
  • Աննա Կատարինա՝ Պուդել-օրիորդ
  • Էնդրյու Բրանիարսկի՝ Չիպ Շրեկ
  • Քրիստի Քոնաուեյ՝ Սառցե արքայադուստր
  • Ռիկ Զումուալտ՝ Դաջվածքներով տղամարդը
  • Փոլ Ռուբենս՝ Պինգվինի հայրը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Բացասական ընդունվեց մռայլ տրամադրությունը, նույնիսկ որոշ քննադատներ արտահայտվեցին, որ Թիմ Բարթոնը չափազանց խորացել է գոթիկայի մեջ, ինչն ավելի ուշ խոստովանեց հենց ինքը՝ Բարթոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթմենը վերադառնում է» հոդվածին։