Փոլ Ռուբենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ռուբենս
անգլ.՝ Paul Reubens
Ծնվել էօգոստոսի 27, 1952(1952-08-27)[1][2][3]
ԾննդավայրՓիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 30, 2023(2023-07-30)[4] (70 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Sarasota High School?, Բոստոնի համալսարան և Plymouth State University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, գրող, հնչյունավորող, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Միլթոն Ռուբենֆելդ
Պարգևներ և մրցանակներ

Փոլ Ռուբենս (իսկական անունը Փոլ Ռուբենֆելդ (անգլ.՝ Paul Reubens, օգոստոսի 27, 1952(1952-08-27)[1][2][3], Փիքսքիլլ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 30, 2023(2023-07-30)[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ծնվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգի Փիքսքիլ քաղաքում, ամերիկացի կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև 1981- 1988 թվականներին որպես ռեժիսոր հանդես է եկել երկու հեռուստաֆիլմերում և մի սերիալի վեց էպիզոդներում։ Հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Ռուբենսը մեծացել է Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում, որտեղ նրա ծնողներն ունեին ջահերի խանութ։ Իր մայր Ջուդին եղել է ուսուցչուհի, իսկ հայր Միլթոնը զբաղվել է ավտոմեքենաների առքուվաճառքով։ Նա ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում և Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, իսկ հետո՝ Իսրայելի ռազմաօդային ուժերում Արաբա-իսրայելական պատերազմում 1948 թվականին[6]։

Հայտնի է իր կերպարի՝ թզուկ Պի-Վի Հերմանի շնորհիվ։ Այդ կերպարով առաջին բեմելը եղել է 1978 թվականին։ Ապա եղել է Պի-Վի Հերմանի շոուում և մի շարք գեղարվեստական ֆիլմերում հերոս։ Դրանցից մեկը «Պի- Վիի մեծ արկածը» ֆիլմն է՝ նկարահանված 1985 թվականին, առավել հայտնի իր ռեժիսորի՝ Թիմ Բարթոնի շնորհիվ։

1991 թվականի հուլիսի 26-ին Ռուբենսը ձերբակալվել է հասարակական վայրում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար (դա եղել է կինոթատրոն էրոտիկ ֆիլմերի համար)։ Այդ դեպքը բավական երկար ժամանակ քննարկվել է մամուլում և հանգեցրել նրան, որ հեռուստաալիքները չեղարկել են բոլոր պայմանագրերը Ռուբենսի հետ, իսկ ինքն ընդհանրապես դուրս է եկել շոու- բիզնեսից։ 2002 թվականին նրա անունը նշվել է՝ կապված մանկական պոռնոգրաֆիկ կայքի ՀԴԲ-ի հետաքննության հետ։

1994 թվականից մինչև 1999 թվականները հանդիպել է Դեբի Մեյզարի հետ[7]։

Ֆիլմադարանի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվական, «Բլյուզ եղբայրներ» / The Blues Brothers
  • 1981 թվական, «Ծխածները 3» / Nice Dreams
  • 1985 թվական, «Պի- Վիի մեծ արկածը» / Pee-wee’s Big Adventure
  • 1986 թվական, «Նավագնացի թռիչքը » / Flight Of The Navigator
  • 1988 թվական, «Զվարճասեր Պի-Վին» / Big Top Pee-wee
  • 1992 թվական, «Բեթմենը վերադառնում է» / Batman Returns / Թաքեր Քոբլպոմ, Պինգվինի հայրը
  • 1992 թվական, «Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը» / Buffy The Vampire Slayer
  • 1993 թվական, «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» / The Nightmare Before Christmas
  • 1996 թվական, «Մաթիլդա» 1996 — Матильда / Matilda
  • 1996 թվական, «Հայտնվում է Դանսթոնը »
  • 1998 թվական, «Դոկտոր Դուլիթլ» / Doctor Dolittle
  • 1999 թվական, «Խորհրդավոր մարդիկ» / Mystery men
  • 2001 թվական, «Կոկաին» / Blow
  • 2006 թվական, «Թոմը գնում է քաղաքապետի մոտ» / Tom Goes to the Mayor
  • 2009 թվական, «Կյանքը պատերազմական ժամանակներում» / Life During Wartime
  • 2014 թվական, «Աստղային պատերազմներ. ապստամբներ» /RX-24
  • 2015 թվական, «Մեխվածը» / Nailed / Эдвин
  • 2016 թվական, «Պի-Վիի խաղալիքների տունը» / Pee-wee’s Big Holiday
  • 2016 թվական, «Գոտեմ» / Gotham / Էլայջա վան Դալ, Պինգվինի հայրը
  • 2018 թվական, «Խճանկար» / Mosaic / JC Schiffer

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Paul Reubens, actor best known as Pee-wee Herman, dies at 70
  5. 5,0 5,1 5,2 Paul Reubens, Creator of Pee-wee Herman, Is Dead at 70The New York Times.
  6. Scheibner, Hildegard (2004 թ․ փետրվարի 24). «Veteran of British, U.S., Israeli air forces». Sarasota Herald-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. Burkhart, Dan (1994 թ․ մայիսի 6). «Odd couple». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռուբենս» հոդվածին։