Բատիստա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Դեյվ Բատիստա Dave Batista |
|
| Ռինգային անուն(ներ) | Բատիստա Դեյվ Բատիստա Դիկոն Բատիստա Լևիտան Խան Կենդանի |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 198 սմ |
| Իրական հասակ | 130 կգ |
| Ծննդյան թվական | հունվարի 18, 1969 |
| Ծննդավայր | |
| Դեբյուտ | 1997 |
| Կարիերայի ավարտ | 2010 (որպես ըմբիշ) |
| Կայք | demon-wrestling.com |
Դեյվիդ Մայքլ Բատիստա կրտսեր (անգլ.` David Michael Bautista, Jr., ծնվ.` հունվարի 18, 1969թ.), հունական և ֆիլիպինյան ծագումով ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, բոդիբիլդեր և կինոդերասան, ով առավել հայտնի է World Wrestling Entertainment (WWE) կազմակերպությունում անցկացրած ժամանակաշրջանով, որտեղ նա 4 անգամ հաղթել է Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատը և 2 անգամ WWE չեմպիոնատը: Բատիստան համարվում է WWE-ի պատմության ամենաերկարակյաց աշխարհի ծանրքաշային չեմպիոնը: Բացի վերոնշյալ տիտղոսներից` Բատիստան նաև 3 անգամ հաղթել է այժմ այլևս չգործող աշխարհի թիմային տիտղոսը (2 անգամ Ռիկ Ֆլեյրի և 1 անգամ Ջոն Սինայի հետ) և 1 անգամ WWE թիմային չեմպիոնատը (Ռեյ Միստերիոյի հետ): Բատիստան նաև 2005թ.-ի «Թագավորական կռվի» հաղթողն է: (Royal Rumble):
Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]
| Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2012 | Երկաթյա բռունցքներով մարդը | Բրաս Բոդի | |
| 2012 | Կարիճների արքա 3` Պայքար վրեժի համար | Արգոմաել | Միայն DVD թողարկում |
| 2011 | Ծագող արևի տունը | Ռեյ | |
| 2011 | Քաղաքի սխալ կողմը | Մեծ Բոնի | Գլխ. դերում` Ռոբ Վան Դամ |
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Բատիստա