Բաշկիրական մեղր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկիրական մեղր
ԵնթատեսակՄեղր
 Bashkir honey Վիքիպահեստում

Բաշկիրական մեղր (բաշկիրերեն՝ башҡорт балы), Բաշկորտոստանում արտադրվող մեղր։

«Բաշկիրական մեղր» անվանումը պաշտպանված ապրանքային նշան է։ 2005 թվականին Մեղվաբուծության և ապիթերապիայի բաշկիրական հետազոտական կենտրոնն արտոնագրել է «Բաշկիրական մեղր» արտահայտությունը՝ ապրանքի ծագման վայրի հետ կապված իր մեղրի արտադրանքը պիտակավորելու համար[1]։ 2017 թվականին ծագման տեղանունի մեկ այլ բացառիկ իրավունքի՝ «Բաշկիր Մեդ» -ի սեփականատերն է դարձել «Բաշկիր Մեդ» ՍՊԸ, որը կապված է մեղրի խոշոր արտադրողի՝ «Բաշկիրական մեղվաբուծարանների» հետ[2]։ 2018 թվականին Ռևայզեն ՍՊԸ-ը գրանցել է «Բաշմեդ» ապրանքային նշանը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փչակային մեղվաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փչակային մեղվապահն իր հանդերձանքով

Փչակային մեղվաբուծությունը անտառային մեղվաբուծություն է, որը որպես ժողովրդական արհեստ ծաղկում է ապրել ժամանակակից

Փչակային փեթակը Շուլգան-Տաշ ալգելոցում, Բուրզյանսկի շրջան

Բաշկորտոստանի տարածքում հնագույն ժամանակներից ի վեր՝ այս տեղեր թյուրքական ցեղերի՝ ժամանակակից բաշկիրների նախնիների գալուց շատ առաջ։ Դա են վկայում նաև 1902 թվականին հայտնաբերված Բիրսկի դամբարանադաշտի գտածոները, որտեղի նմուշները մոտավորապես 1500 տարեկան են։ Ի թիվս այլ կենցաղային պարագաների, հայտնաբերվել է մեղվաբույծի՝ անտառային մեղրի մեղվապահի ամբողջական հանդերձանք։ Բուրզյանի շրջանի քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են այն մասին, որ պարզունակ մարդիկ դեռ այդ վայրերում մեղր են արդյունահանել։

18-րդ դարի երկրորդ կեսին բաշկիրների մեղվաբուծությունը հասել է իր գագաթնակետին։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի առաջին թղթակից-անդամ Պյոտր Իվանովիչ Ռիչկովը, ուսումնասիրելով Հարավային Ուրալի ժողովուրդների բնությունն ու կյանքը, իր աշխատություններում նշել է, որ «... ամենուր կան անտառներ, որոնցում շատ մեղուներ կան», և բաշկիրների եկամուտի հիմնական միջոցը «ձիաբուծարաններում անասուններ և մեղուներ պահելն է։ ... Բաշկիրները, ովքեր անտառային տեղեր ունեն, մեծ եկամուտ են ստանում փչակային մեղուներից, և նրանք այնքան հմուտ են դրանք վերարտադրելու մեջ, որ նրանցից շատերն ունեն մի քանի հազար մեղվափչակ ունեցող ծառեր, իսկ մեկ ծառի վրա՝ երկու, իսկ երբեմն՝ երեք մեղվափչակ կա՝ մեղուներով։ ... բայց հազվադեպ են ապրում անտառային վայրերում նրանք, ովքեր տանը ոչինչ չունեն։ Նման փչակից մոտ մեկ ֆունտ մոմով մեղր են հանում, երբեմն ավելի շատ, երբեմն ավելի քիչ»։

Պետեր Իվանովիչի որդին՝ Նիկոլայ Պետրովիչ Ռիչկովը, 1769-1770 թվականներին Ուֆայից հյուսիս-արևմուտք մինչև Վյատկա և Պերմի երկրները ճանապարհորդելով՝ հիանալով բաշկիրական մեղվաբույծների արվեստով, գրել է. «... դժվար թե գտնվի այդպիսի մի ազգ, որը կարող է նրանց գերազանցել մեղվապահության արհեստով»։

«Ռուսաստան. Մեր հայրենիքի ամբողջական աշխարհագրական նկարագրություն» ճանապարհորդական գրքում, որը լույս է տեսել 1914 թվականին, ռուս հայտնի աշխարհագրագետ Վ. Պ. Սեմյոնով Տյան-Շանկու խմբագրությամբ, ասվում է․ «Ուֆա նահանգում լավագույն մեղրը (լորենու) արտադրող անտառային մեղվաբուծությունը կենտրոնացած է Ուֆա և Ստերլիտամակ շրջաններում, մասամբ Բիրսկում և շատ քիչ Բելեբեևսկի շրջանում։ Տեղական մեղվաբուծությունը հիմնականում իրականացնում են բաշկիրները, մասամբ՝ ռուս գյուղացիները։ Առաջիններն ունեն հիմնականում մեղվաբուծական ֆերմերային տնտեսություններ, մինչդեռ վերջինները հաճախ հասնում են բավականին մեծ չափերի (մինչև 1000 փեթակ)։ Դաշտային մեղվաբուծությունը տարածված է ամբողջ մարզում։ Լորենու մեղրը արտահանվում է Ուֆա նահանգից մինչև 3-4 հազար փութ [49,1 - 65,5 տոննա] Կազան և Մոսկվա [որտեղ անցկացվում էին ամենամեծ մեղրի տոնավաճառները]։

Բաշկորտոստանում վայրի մեղվաբուծությունը զարգացում է ապրել դարեր շարունակ․ փչակային ծառերը կնքում էին՝ ընտանեկան տամղաներ դնելով, և դրանք ժառանգաբար անցնում էին հաջորդ սերնդի մեղվաբույծներին։ Մեղվապահի հանդերձանքը իրենից ներկայացնում էր՝ ծառի նրբակեղևից հյուսված կամ կաշվե գոտի, որի օգնությամբ մեղվապահը բարձրանում է ծառը, լյանգե - աստիճան-կանգնակ ոտքերի համար, որը ամրացվում է մեղվափեթակի տակ՝ ծառի բնին, և այլ սարքավորումներ, որոնք մինչև հիմա նույնպես հաճախ փոխանցվում են ժառանգաբար։

Ծառի փչակ փորելու համար մեղվապահը, որը կիրամով իրեն ծառի բնի հետ գրկելով, արված կտրվածքների երկայնքով, ավելի ու ավելի բարձր նետելով կիրամը, բարձրանում է չորս-հինգ հարկանի շենքի բարձրության չափով դեպի վեր։ Այնտեղ ամրացնում է լյանգեն և կացնի, ուրագի և քերիչի օգնությամբ, կտրում և փորում է փչակ-փեթակը։ Փչակի խոռոչը մեկ-երկու տարի այդպես թողնում են, որ չորանա, այնուհետև այն հարմարեցվում է այնպես, որ այնտեղ մեղուների գաղութ բնակվի։ Փեթակի փոխարեն ծառերի բնի մեջ կարող են օգտագործվել նաև գերաններից կտրված փեթակներ, որոնք այնուհետև կապվում են կոճղերին։ Փեթակներում գարնանը բնակություն են հաստատում վայրի մեղուները, իսկ բերքառատ շրջանում՝ մոտավորապես հուլիսի կեսերից, մեղվաբույծները ստուգում և հավաքում են մեղրը։

Ամեն տարի հնագույն ժողովրդական արհեստի՝ մեղվաբուծության կենտրոն Շուլգան-Տաշ արգելոցում՝ Բուրզյանսկի շրջանում, անցկացվում է Մեղվապահի օր․ հավաքվում են ամբողջ Բաշկորտոստանի մեղվապահները։ Արտասահմանյան հյուրերը գալիս են նաև Շուլգան-Տաշ՝ փորձ ձեք բերելու, օրինակ ՝ լեհ մեղվաբույծները բաշկիրական մեղվաբույծների օրինակով վերակենդանացրեցին այս արդյունաբերությունը Լեհաստանում, որտեղ այն անհետացել էր ավելի քան երկու դար առաջ։

Բաշկիրական մեղու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բաշկիրական մեղուն, որը Apis mellifera mellifera L մեղվի պոպուլյացիան է, բաշկիրական մեղրի առանձնահատուկ լինելում կարևոր դերակատարում ունի[3]։ Բաշկիրական մեղուների պոպուլյացիան առանձնանում է ցրտադիմացկունությամբ, եվրոպական փտախտի (Гнилец), նոզեմատոզի (нозематоз), ցողամեղրի տոքսիկոզի (падевый токсикоз-բուսոջիլների արտաթորություններից մեղվի հավաքած մեղրային թունավորում) նկատմամբ դիմացկունությամբ, ինչպես նաև կարճ ժամանակում (օրինակ ՝ լորենու ծաղկումը) մեղրի հավաքման բարձր արտադրողականությամբ։ Բաշկիրական մեղուները մեղրի չոր կնիք ունեն (сухая печатка мёда), որը շատ գնահատված է մեղվաբույծների կողմից։ Մեղրատու մեղուների այլ ցեղատեսակների և միջին ռուսական մեղվի[4] այլ պոպուլյացիաների համեմատ հետ համեմատ՝ բաշկիրական մեղուն շատ ագրեսիվ է. փեթակների հետ աշխատելն անհնար է առանց հանդերձանքի, ցանցի և ծխհարի։ Բաշկիրական մեղրատու մեղուները բարձր են գնահատվել միջազգային ցուցահանդեսներում[5]։

Ռուս կենդանաբան և բնագետ Գ. Ա. Կոժևնիկովն իր աշխատություններում գրել է, որ բաշկիրական մեղուն «գենետիկայի տեսանկյունից մեծագույն թանկարժեքություն է»։

Մեղրի արժեքը որոշվում է դիաստազի թվով՝ միավոր շավալում ֆերմենտների քանակով։ Որքան բարձր է այս թիվը, այնքան արժեքավոր է մեղրը։ Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանների մեղրերում դիաստազի թիվը 5-8 է, ալթայականինը՝ մինչև 18, բաշկիրականինը՝ 22-50:

Մեղրի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկորտոստանը Ռուսաստանում զբաղեցնում է առաջին տեղը մեղուների գաղութների քանակի, առևտրային մեղրի արտադրության և մեղվաբուծության ոլորտում գիտական զարգացումների տեսանկյունից[6]։ Բաշկորտոստանում տարեկան ստացված մեղրի քանակը միջինը 5-6 հազար տոննա է[7][8]։ «Աստղային քաղաքում» (Звёздный Городо́к) տիեզերագնացների նախաթռիչքային ծրագրում օգտագործվում է բաշկիրական մեղր, որը ներառված է նաև տիեզերական ուղեծրային կայանների անդամների ամենօրյա սննդակարգում։

«ԴԴՏ» խմբի երգերից մեկը նվիրված է բաշկիրական մեղրին։

Արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ռուսական շրջաններից, բաշկիրական մեղրը և դրա հետ կապված արտադրանքը մատակարարվում են եվրոպական շատ երկրներ, ԱՄՆ, Ճապոնիա, Մերձավոր Արևելքի երկրներ և ԱՊՀ[9][10]։ 2014 թվականին Չինաստանի հետ կնքվել է բաշկիրական մեղրի մատակարարման պայմանագիր՝ 3 միլիարդ ռուբլու չափով[11]։ Մատակարարման ծավալը 6000 տոննա էր։ 2014 թվականի օգոստոսին Չինաստանի Գոնցինգչենգ քաղաքում բացվել է բաշկիրական մեղր վաճառող առաջին խանութը:.

Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրական մեղրը մասնակցել է սննդի բազմաթիվ ցուցահանդեսների և տոնավաճառների և հաղթող է ճանաչվել․

  • 1900 թվականին Ոսկե մեդալ Փարիզում
  • 1961 թվականին Ոսկե մեդալ Էրֆուրտում (Գերմանիա)
  • 1965 թվականին Արծաթե մեդալ Բուխարեստում (Ռումինիա) Ապիմոնդիաա մեղվաբույծների XX միջազգային համագումարում (Apimondia անգլ.՝ International Federation of Beekeepers' Associations)[12]
  • 1971 թվականին Ոսկե մեդալ Մոսկվայում Ապիմոնդիայի XXIII Միջազգային համագումարի «Մեղբաբուծություն-71» ցուցահանդեսում
  • 2001-2004 թվականներին բարձրագույն մրցանակ Սանկտ Պետերբուրգում «Ռուսական ֆերմեր» - «Ագրոռուս» ցուցահանդես-տոնավաճառում[13]
  • 2001-2014 թվականներին բարծրագույն մրցանակ Մոսկվայում «Ոսկե աշուն» ռուսական ագրոարդյունաբերական ցուցահանդեսում[14]
  • 2002 թվականին բարձրագույն մրցանակ Բեռլինում Կանաչ շաբաթ» միջազգային ցուցահանդեսում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Башкирский мёд» защитил свои права». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «Башкирский мед» потерял монополию
  3. Башкирская бортевая пчела // Словарь-справочник пчеловода / Сост. Н.Ф. Федосов. — М.: Гос. издат. сельскохоз. лит-ры, 1955. — С. 20. — 420 с.
  4. Колесников, Александр (2015 թ․ ապրիլի 17). «Ученые и пасечники требуют ввести контроль за пчелами-мигрантами». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  5. И. В. Шафиков Башкирская пчела — наша гордость Արխիվացված 2017-04-12 Wayback Machine(չաշխատող հղում)
  6. «Основные экономические показатели». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  7. Башкирский мёд отправился за океан Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
  8. «ПРОИЗВОДСТВО ОСНОВНЫХ ПРОДУКТОВ ЖИВОТНОВОДСТВА В РЕСПУБЛИКЕ БАШКОРТОСТАН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  9. Пчеловоды республики намерены доказать, что башкирский мёд самый лучший в мире Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. // 01.09.2015
  10. Башкирский мед будет экспортироваться в Кувейт Արխիվացված 2009-09-28 Wayback Machine
  11. Башкирия будет поставлять в Китай башкирский мед на сумму 3 млрд рублей
  12. «Home - Apimondia». www.apimondia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  13. Ценность башкирского мёда Արխիվացված 2012-03-14 Wayback Machine
  14. Башкирский мёд — Статья Пожнефтехим в Астане

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]