Բանաստեղծություններ պատերին (Լեյդեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունը պատի վրա (ռուսերեն)

Բանաստեղծություններ պատերին (հոլ.՝ Muurgedichten կամ Gedichten op muren, Dicht op de Muur), նախագիծ, որի ընթացքում Նիդերլանդների Լեյդեն քաղաքի շենքերի արտաքին պատերին տարբեր լեզուներով տպվել են 101 բանաստեղծություններ[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բանաստեղծություններ պատերին» նախագիծը ֆինանսավորվել է մասնավոր Բեն Ուալենկապի և Յան Ուիլեմ Բրուինսի Tegen-Beeld հիմնադրամի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում է ստացել Լեյդեն քաղաքի մի քանի ընկերությունների կողմից[2][4]։ Նախագիծն սկսվել է 1992 թվականին Մարինա Ցվետաևայի բանաստեղծությամբ (ռուսերեն) և (ժամանակավորապես) ավարտվել է 2005 թվականին Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «De Profundis» բանաստեղծությամբ (իսպաներեն)[4]։ Նախագծում ներառվել են Էդվարդ Կամինգսի, Լենգսթոն Հյուզի, Յան Հանլոյի, Դու Ֆուի, Լուիս Օլիվերի, Պաբլո Ներուդայի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ուիլյամ Շեքսպիրի և Ուիլյամ Բաթլեր Եյթսի[3][5], ինչպես նաև տեղացի գրողներ Պիտ Պալտենսի և Ջ. Ս. Բլոեմի ստեղծագործություններից[4]։ Հավաքածուի ամենաանհասկանալի բանաստեղծությունը գրված է բուգիներեն Հարավարևելյան Ասիայի և Կարիբյան ծովածոցի ուսումնասիրությունների Նիդերլանդների թագավորական ինստիտուտին կից գտնվող շենքի պատին։ Բոլոր բանաստեղծությունների մոտ կա փակցված հուշատախտակ, որտեղ առկա է բանաստեղծության հոլանդերեն և անգլերեն թարգմանված տարբերակը[2]։

Ուղեցույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում տեղադրված ուղեցույցը Լեյդենի այցելուներին հուշում է 101 բանաստեղծություններից 25-ին հասնելու ճեմուղին[6]։ Առաջին 43 բանաստեղծությունները Մարլեն վան դեր Վեյնը մեկտեղել է «Dicht op de muur: gedichten in Leiden» գրքում, մնացած բանաստեղծություններին անդրադարձել է գրքի երկրորդ հատորում, որը լույս է տեսել 2005 թվականին[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթյուր Ռեմբոյի «Հարբած նավը» բանաստեղծութոյւնը պատի վրա Փարիզում

Լեյդենի բանաստեղծական նախագծի հաջողությամբ պայմանավորված՝ հոլանդական տարբեր քաղաքներում իրականացվեց նախագիծը[8][9]։ 2004 թվականին Բուլղարիայում Նիդերլանդների դեսպանատունը Սոֆիայում իրանակացրեց նմանատիպ նախագիծ[10], 2012 թվականին Tegen-Beeld հիմնադրամը համագործակցելով Ռեմբոյի ընկերներ միջազգային ընկերության հետ Փարիզի 6-րդ շրջանում կառավարական մի շենքի վրա գրեց Արթյուր Ռեմբոյի «Հարբած նավը» (Le Bateau ivre) բանաստեղծությունը[11]։ 2012 թվականին Բեռլինում մի պատի վրա տպվեց Հենդրիկ Մարսմանի բանաստեղծություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beatley, Timothy (2004), Native to Nowhere: Sustaining Home And Community In A Global Age, Island Press, էջեր 193–194, ISBN 9781559634533.
  2. 2,0 2,1 2,2 Khouw, Ida Indawati (July 15, 2001), «Leiden, the Dutch city of poems», Jakarta Post, Արխիվացված է օրիգինալից April 25, 2013-ին, Վերցված է March 14, 2017-ին.
  3. 3,0 3,1 Fihn, Stephan (2005), «Poetry on the Wall», in Garg, Anu (ed.), Another Word A Day: An All-new Romp through Some of the Most Unusual and Intriguing Words In English, John Wiley & Sons, էջ 59, ISBN 9780471718451.
  4. 4,0 4,1 4,2 The Wall Poems of Leiden, Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին, Վերցված է 2012-06-04-ին.
  5. Crerand, Patrick J. (2008), The Land of Good Deeds, Ph.D. thesis, University of Louisiana at Lafayette, էջ 5(չաշխատող հղում).
  6. Wandeling langs de Muurgedichten van Leiden (Dutch), Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին, Վերցված է 2012-06-04-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  7. Dienst Bouwen en Wonen, Leiden, 1996, reprinted 2000 and 2005 by Burgersdijk & Niermans, Leiden; see worldcat. A second volume, published in 2005, (Dicht op de muur 2) describes the poems 44-101.
  8. «Gedichten op murenroute Veenendaal van start», VeenendalseKrant (Dutch), December 14, 2009{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  9. Wall-to-Wall Poetry in A&W, Archipel Willemspark, Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին, Վերցված է 2012-06-04-ին.
  10. Dikov, Ivan (January 27, 2010), Wall-to-Wall Poetry: How the Dutch Bring European 'Unity in Diversity' to Sofia, Novinite.com (Sofia News Agency).
  11. Le bateau ivre bien ancré dans le 6e (French), City Hall of the 6th arrondissement, Վերցված է 2012-06-04-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marleen van der Weij: Dicht op de muur. Gedichten in Leiden. Gemeente Leiden, Dienst Bouwen en Wonen, 1996. ISBN 9080139580 (2nd ed.: 1996, 3rd ed.: 1997). 6th, rev. ed.: Burgersdijk & Niermans, Leiden, 2000. ISBN 9075089082 [Description of the first 43 poems].
  • Marleen van der Weij: Dicht op de muur 2. Gedichten in Leiden. Burgersdijk & Niermans, Leiden, 2005. ISBN 9075089112 [Description of the poems 44-101]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]