Արշավիր Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Հակոբյան
Ծնվել էհունվարի 6, 1908(1908-01-06)[1][2]
Սիտական, Կաղզվանի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 27, 1993(1993-01-27)[2] (85 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1][2]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արշավիր Մնացականի Հակոբյան (հունվարի 6, 1908(1908-01-06)[1][2], Սիտական, Կաղզվանի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 27, 1993(1993-01-27)[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից («Հանուն հայրենիքի» ռազմաճակատային թերթի խմբագիր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Հակոբյանը ծնվել է 1908 թվականի հունվարի 6-ին Կարսի մարզի Սարիղամիշի գավառի Ստհան գյուղում։ Փրկվելով քեմալական թուրքերի կոտորածներից՝ ապաստան է գտել Երևանում։ 1920 թվականին աշխատել է Երևանի տպարանում, եղել գրաշարի օգնական, ապա՝ գրաշար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հակոբյանի աշխատանքի և ուսման հնարավորություններն ընդյալնվել են։ 1924 թվականին անդամագրվել է լենինյան կոմերիտմիությանը, 1928 թվականի հոկտեմբերին տպարանի կուսակցական կազմակերպությունը Հակոբյանին ընդունել է լենինյան կուսակցության շարքերը։ 1929-1930 թվականներին եղել է «Սովետական Հայաստան» թերթի կուսակցական և մասսայական բաժնի քարտուղար։ Բանֆակն ավարտելուց հետո նշանակվել է Երևանի գյուղատնտեսական բանֆակի ուսմասվար և պատմության դասատու։ 1932-1939 թվականներին վարել է կուսակցական ղեկավար աշխատանք, եղել շրջկոմի բաժնի վարիչ, Լենինականի քաղկոմի հրահանգիչ, կուսշրջկոմի քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդիստ։ 1939-1941 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, մարքսիզմ-լենինիզմի հիմունքներ է դասավանդել Գյուղատնտեսական ինստիտուտում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1940)։ 1951-1980 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, ապա՝ գիտական խորհրդատու[3]։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիսին Հակոբյանը զորակոչվել է Կարմիր բանակ, ծառայել Հայկական 408-րդ հրաձգային դիվիզիայում, սկզբում որպես 672-րդ հրաձգային գնդի պրոպագանդիստ, 1942 թվականի մարտից՝ «Հանուն հայրենիքի» թերթի խմբագիր։ 1942 թվականի դեկտեմբերին ավագ քաղղեկ Հակոբյանը նշանակվել Է Անդրկովկասյան ռազմաճակատի հյուսիսային զորախմբի «Առաջ՝ հանուն հայրենիքի» թերթի խմբագրի տեղակալ։ 1943 թվականի սեպտեմբերի սկզբին կապիտան Հակոբյանը նշանակվել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի քաղբաժնի ագիտատոր և մասնակցել Թամանի, Կերչի և Ղրիմի ազատագրման համար մղված մարտերին։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերին, աչքի ընկել Ռուսկի Բրուդի մոտ ֆաշիստական շուրջ վեց հազար հոգուց բաղկացած խմբավորման ջախջախմանը։ Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի շարքերում Հակոբյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքից հարավ՝ գետի ձախ ափին գրավված հենակետի 60-օրյա հերոսական պաշտպանությանը, ապա Բեռլինի ճակատամարտին։ Հայկական Թամանյան եռակի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի կազմում վերադարձել է Խորհրդային Հայաստան և մինչև 1946 թվականի հուլիս շարունակել է ծառայությունը բանակում։ Այնուհետև Հակոբյանն աշխատել է Երևանի սպայի տանը՝ որպես մարքս-լենինյան պատրաստության գծով ավագ հրահանգիչ։ Սովետական բանակից զորացրվել է 1947 թվականի հուլիսին[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան (2)
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «50 տարի ԽՄԿԿ շարքերում» կրծքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են Խորհրդային Հայաստանի պատմությանը («Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921-1925 թթ.)», 1955, «Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին. 1951-1955 թ.», 1962)։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 7, 1967, հ. 8, 1970) կոլեկտիվ աշխատության ստեղծմանը։

Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել Խորհրդային Հայաստանում լույս տեսած փաստաթղթերի մի շարք ժողովածուների, այդ թվում «Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում» (ռուսերեն) «Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» և այլն[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքացիական կռիվները Հայաստանում, 1921 թվականին, Երևան, 1948։
  • Կոմունիստական պարտիայի քաղաքականությունը սովետական հասարակարգի կենսական հիմքն է։ Նյութեր զեկուցողների համար, Նիկոլաև Վ. Ֆ, Հակոբյան Արշավիր Մնացականի, ՀՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1953[6]։
  • Ուրվագծեր Սովետական Հայաստանի պատմության։ Պրակ 1-ին, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակություն, 1954 (համահեղինակ)։
  • Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում 1921-1925 թվականներ, 1955։
  • Հայ ժողովրդի պատմություն։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցի համար, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1957 (համահեղինակ)։
  • Մեծ Հոկտեմբերի դրոշի ներքո։ (Հոդվածների ժողովածու), Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1957 (համահեղինակ)։
  • Հայ ժողովրդի պատմություն։ Դասագիրք. Մաս 3, Հակոբյա Արշավիր Մնացականի, Մնացականյա Ա., Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1958։
  • Ուրվագծեր Սովետական Հայաստանի պատմության։ Պրակ 2-րդ, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակություն, 1958 (համահեղինակ)։
  • Հայաստանի բանվորների և գյուղացիների հաղթանակը 1921 թվականի քաղաքացիական կռիվներում։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1960։
  • Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան և Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում։ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1960 (համահեղինակ)։
  • Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին. 1951-1955 թվականներ, 1962։
  • Գիրք հերոսների մասին։ Հակոբյան Արշավիր Մնացականի, Խալեյան Ե. Մ., Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1964[7]։
  • Հավասարների եղբայրությունը։ Հակոբյան Արշավիր Մնացականի, Երևան, «Հայաստան», 1973։
  • Հայաստանի բանգյուղտեսչությունը սոցիալիզմի համար մղված պայքարում։ (1920-1934), Հակոբյան Արշավիր Մնացականի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1974։
  • Հերոսական մարտերում։ Հակոբյան Արշավիր Մնացականի, Երևան, «Հայաստան», 1975։
  • Մեծ Հոկտեմբերի ուղիով։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությոուն, 1977 (համահեղինակ)։
  • 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին։ Փաստաթղերի և նյութերի ժողովածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, Ա. հ, 1985 (համահեղինակ)[8]։
  • Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին։ ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1985 (համահեղինակ)[9]։
  • Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին-Էլբա։ Եռակի շքանշանակիր 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին, Երևան, ՀԳԱ հրատարակչություն, 1991 (համահեղինակ)[10]։
  • Հայոց քաղաքական պատմություն։ Դասախոսության համառոտագիր, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, ՀՊՃՀ, 1995 (համահեղինակ)։
  • Ծրագիր։ «Ժամանակակից միջազգային հարաբերություններ» առարկայի բակալավրական կրթության համար։ Գործնական պարապմունքների պլան 60 ժամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Ա. հ., 2011 (համահեղինակ)[11]։
  • Ժամանակակից միջազգային հարաբերություններ։ Ուսումնամեթոդական ցուցումներ։ (Առկա և հեռակա ուսուցման բակալավրական կրթության համար), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Ա. հ., 2012 (համահեղինակ)[12]։

Խմբագրական կոլեգիայի անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «AV Production - Արշավիր Հակոբյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  4. lraber.asj-oa.am (PDF) http://lraber.asj-oa.am/3991/1/1988-4(91).pdf. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Կոհա առցանց քարտարան, Հակոբյան, Արշավիր Մնացականի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  6. Նիկոլաև, Վ Ֆ (1953). Կոմունիստական պարտիայի քաղաքականությունը սովետական հասարակարգի կենսական հիմքն է։ Նյութեր զեկուցողների համար. Translated by Հակոբյան, Արշավիր Մնացականի. ՀՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
  7. Հակոբյան, Արշավիր Մնացականի; Խալեյան, Ե Մ; Պատմության ինստիտուտ ՀՍՍՌ ԳԱ, eds. (1964). Գիրք հերոսների մասին. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
  8. Հարությունյան, Ա Հ; Հակոբյան, Արշավիր Մնացականի; ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, eds. (1985). 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի, Կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին =: Боевой путь 89-й стрелковой армянской Таманской орденов красного знамени, Кутузова II степени, Красной звезды дивизии: 1942-1945: Փաստաթղերի և նյութերի ժողովածու. Բանբեր Հայաստանի արխիվների. Երևան: Ա. հ.
  9. Նալբանդյան, Սիմոն Սարգսի (1985). Հակոբյան, Արշավիր Մնացականի (ed.). Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին. Դասախոսի գրադարան. ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Ա. հ.
  10. Հակոբյան, Արշավիր Մնացականի (1991). Բարսեղյան, Խիկար Հակոբի (ed.). Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին-Էլբա։ Եռակի շքանշանակիր 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին. Պատմության ինստիտուտ ՀԳԱ. Երևան: ՀԳԱ հրատ. ISBN 9785808002272.
  11. Մանուչարյան, Հ Հ; Հակոբյան, Արշավիր Մնացականի; Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, eds. (2011). Ծրագիր։ «Ժամանակակից միջազգային հարաբերություններ» առարկայի բակալավրական կրթության համար։ Գործնական պարապմունքների պլան 60 ժամ. Երևան: Ա. հ.
  12. Մանուչարյան, Հ Հ (2012). Հակոբյան, Արշավիր Մնացականի; Աղաջանյան, Գ Ս (eds.). Ժամանակակից միջազգային հարաբերություններ։ Ուսումնամեթոդական ցուցումներ։ (Առկա և հեռակա ուսուցման բակալավրական կրթության համար). Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան. Երևան: Ա. հ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։