Վամպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արնախումից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Վամպիր (այլ կիրառումներ)
Կադր «Պլան 5 բաց տիեզերքից» ֆիլմից

Վամպիր (նաև՝ արնախում, հոգեգեշ, արնալեզ) եվրոպական մի շարք ժողովուրդների հավատալիքներում, գրականության և արվեստի մեջ արնախում և մղձավանջ հարուցող էակ։ «Վամպիր» բառը ծագում է սերբերենից և նշանակում է չղջիկ։

Մարդկանց արյուն խմող հրեշների մասին պատկերացումները գալիս են դեռ հնուց։ Դրանց մեծ մասի համաձայն վամպիրը մահացած հերետիկոսի հոգին է, որը հանգիստ չի գտնում և գիշերները գերեզմանից դուրս է գալիս մարդկանց արյուն խմելու համար։

Ժողովրդական հավատալիքներ [խմբագրել]

Մինչև 19-րդ դարը Եվրոպայում վամպիրը ասոցացվում էր որպես սարսափելի հրեշ որը երեկոները դուրս էր գալիս գերեզմանից: Սովորաբար վամպիրներ են համարվում ինքնասպանները կամ հանցագործները, իսկ որոշ դեպքերում նաև մեղքեր գործող մարդիկ: Երբեմն վամպիր կարող են դառնալ բռնության արդյունքում մահացածները: Ռումինացիների մեծ մասը հավատում է վամպիրների գոյությանը, եվրոպական պատմությունները վկայում են որ վամպիրները ունեն սլավոնական ծագում:

Վամպիրների բնութագիրը [խմբագրել]

Դժվար է ընդհանուր բնութագիր տալ վամիրներին, քանի որ տարբեր են մշակութային հավատալիքները:

  • Վամպիրները կենդանություն ունեցող դիակներ են, որոնք ապրում են հասարակ մահկանացուների արյունով
  • Ըստ Եվրոպական ժողովուրդների հավատալիքների վամպիրները կարող են ապրել մինչև 1000 տարի: Վամպիրը մի գերբնական արարած է ով ունի ֆիզիկական ուժ, որը շատ անգամ ավելի մեծ է քան սովորական մարդու ուժը:
  • Վամպիրները կարող են գիշերները դուրս գալ իրենց գերեզմաններից:
  • Վամպիրները ունեն առողջ տեսք և կարմիր մաշկ, նաև հաճախակի են գիրանում:
  • Վամպիրին սպանելու ամենատարածված ձևերն են` ցցի հանել, գլխատել, այրել մարմինը կամ սպանել ալոճենու փայտից պատրաստված նետով:
  • Վամպիրները խորշում են սխտորից, արևի լույսից, վայրի վարդերից, հաղորդության գինուց: Ըստ ավանդույթի վամպիրները չեն կարող մտնել եկեղեցի կամ այլ սուրբ վայր
  • Ունեն բավական մեծ ժանիքատամներ
  • Խուսափում և վախենում են խաչերից ու նմանատիպ այլ կրոնական խորհրդանիշերից
  • Նրանք կարող են վերափոխվել տարբեր կենդանիների
  • Չունեն հայելապատկեր, ոչ էլ կարող են երևալ լուսանկարի մեջ
  • Վամպիրները չունեն ստվեր
  • Չեն կարող մտնել որևէ տուն առանց տանտիրոջ հրավերի: