Արմանդ Կելինեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմանդ Կելինեսկու
ռումիներեն՝ Armand Călinescu
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1893(1893-06-04)
ԾննդավայրՊիտեշտ, Ռումինիա
Մահացել էսեպտեմբերի 21, 1939(1939-09-21)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանCurtea de Argeș Monastery[2]
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրոնՌումինական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Բուխարեստի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, փիլիսոփա և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններՌումինիայի վարչապետ, Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ, Minister of National Defence? և Minister of Internal Affairs?
ԿուսակցությունԱզգային վերածննդի ճակատ, National Peasants' Party? և Peasants' Party?[3]
 Armand Călinescu Վիքիպահեստում

Արմանդ Կելինեսկու (ռումիներեն՝ Armand Călinescu, հունիսի 4, 1893(1893-06-04), Պիտեշտ, Ռումինիա - սեպտեմբերի 21, 1939(1939-09-21)[1], Բուխարեստ, Ռումինիա[4]), ռումին քաղաքական գործիչ, իրավաբան, փիլիսոփա։ 1939 թվականի մարտի 7-ից մինչև այդ նույն տարվա սեպտեմբերի 21-ը զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորական բժշկի ընտանիքում։ 1912-ից մինչև 1918 թվականը իրավունք և փիլիսոփայություն է ուսումնասիրել Բուխարեստի համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում, որտեղ էլ 1921 թվականին հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել տնտեսական ու քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան[5]։

Քաղաքական գործունեությունն սկսել է որպես ցարանիստական (ազգային գյուղացիական) կուսակցության անդամ, 1926 թվականին ընտրվել երկրի խորհրդարանի պատգամավոր։ 1928 թվականին նշանակվել է Արջեշ կոմսության պրեֆեկտ[6] prin Decretul regal nr. 2.786 din 11 noiembrie 1928[7], ապա զբաղեցրել գյուղատնտեսության փոխնախարարի, 1930 թվականից՝ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Պաշտպանել է 1930 թվականի հունիսին թագադրված Կարոլ Երկրորդ արքայի քաղաքականությունը, որի ուղղություններից մեկն էլ ֆաշիստամետ Երկաթե գվարդիան ճնշելն էր[8]։ 1937 թվականի դեկտեմբերին նշանակվել է ներքին գործերի նախարար Օկտավիան Գոգայի կառավարության կազմում, այդ պաշտոնին մնացել նաև պատրիարք Միրոնի ղեկավարած «ազգային միասնության» կառավարությունում, իսկ Միրոնի մահից հետո՝ 1939 թվականի մարտի 7-ին նշանակվել է վարչապետ։ Այն կարծիքն էր տիրապետում, որ նա գերմարդկային հատկանիշներ ունի և կարող է հաղթահարելել ինչպես Երկաթե գվարդիայի, այնպես էլ ֆաշիստական Գերմանիայի ճնշումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում Կելինեսկուն Գերմանիայի և Լեհաստանի նկատմամբ վարել է ատաքնապես չեզոք քաղաքականություն, սակայն իրականում պաշտպանել է լեհերին։ Եվ դա լեհական կառավարությանն ու փախստականներին հնարավորություն է տվել 1939 թվականի սեպտեմբերին կրած պարտությունից հետո թաքնվելու Ռումինիայի տարածքում։ Այդ ժամանակ Երկաթե գվարդիայի անդամները, որոնք իրենց տասներեք լեգեոներների ու հրամանատարներից մեկի սպանության մեջ կասկածում էին Կելինեսկուին ու արքային, հայտարարել են, որ վարչապետն ու Կարոլ Երկրորդը, համագործակցելով բրիտանական հետախուզության հետ, ծրագրել են պայթեցնել ռումինական նավթահանքերը, որպեսզի գերմանացիներին զրկեն դրանցից օգտվելու հնարավորությունից։ 1939 թվականի սեպտեմբերի 21-ին Երկաթե գվարդիայի զինյալները Բուխարեստի փողոցներից մեկում կանգնեցրել են վարչապետի ավտոմեքենան և սպանել նրան, թիկնապահին ու վարորդին[9]։

Կելինեսկուն մի որդի ուներ, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում։ Հոր սպանությունից հետո նա շարունակել է ապրել այնտեղ մինչև իր մահը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Mormântul lui Armand Călinescu, atracţie turistică
  3. http://www.bibliotecadeva.eu/periodice/romlit/1990/10/romania_literara_1990_10_40.pdf
  4. Cornel Zamfirescu, Prietenul meu Armand, Cine a fost Armand Călinescu - Mărturii, Fundația Culturală Magazin Istoric, Editura Presa Națională, București, 1992, p. 164
  5. |tittel=ARMAND CALINESCU de GEORGE BACIU în ediţia nr. 203 din 22 iulie 2011|avis=Confluente Literare|url=http://confluente.org/Armand_calinescu.html%7Cbesøksdato=2017-08-16}}(չաշխատող հղում)
  6. Asasinarea lui Armand Călinescu. Clătinarea Regimului Carlist Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, Robert Carapancea, Historia, accesat la 4 februarie 2014
  7. Monitorul oficial al României nr. 253/13.11.1928
  8. |tittel=Amanuntele din spatele asasinarii lui Armand Calinescu, suprimarea legionarilor si dictatura lui Carol al II-lea|avis=europolitics|url=http://europolitics.ro/istorie/amanuntele-din-spatele-asasinarii-lui-armand-calinescu-suprimarea-legionarilor-si-dictatura-lui-carol-al-ii-lea/%7Cbesøksdato=2017-08-16%7Cspråk=en-US}}(չաշխատող հղում)
  9. |tittel=Asasinarea lui Armand Călinescu. Clătinarea Regimului Carlist|url=https://www.historia.ro/sectiune/general/articol/asasinarea-lui-armand-calinescu-clatinarea-regimului-carlist%7Cbesøksdato=2017-08-16}}(չաշխատող հղում)
  10. http://revista22online.ro/48562/.html%7Ctittel=Arhitectul(չաշխատող հղում) Barbu Calinescu s-a stins din viata|besøksdato=2017-08-16|verk=revista22online.ro|arkiv-url=https://web.archive.org/web/20170816193908/http://revista22online.ro/48562/.html%7Carkivdato%3D2017-08-16%7Cd%C3%B8d-lenke%3Dja%7D%7D

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wojciech Roszkowski, Jan Kofman Biographical Dictionary of Central and Eastern Europe in the Twentieth Century. — Routledge, 2008. — 1208 с. — ISBN 978-1-317-47593-4
  • "Din arhiva Armand Călinescu" ("From the Armand Călinescu Archive"), in Magazin Istoric
  • Nicolae Ciobanu, "Armand Călinescu: Jertfă pentru liniştea şi independenţa ţării. «Omul de oţel» împotriva Gărzii de Fier" ("Armand Călinescu: A Sacrifice for the Country's Peace and Security. The «Man of Steel» versus the Iron Guard"), in Dosarele Istoriei, 6/IV (1999)
  • Keith Hitchins, România, 1866-1947, Humanitas publishing house, Bucharest, 1998 (translation of the English-language edition Rumania, 1866-1947, Oxford University Press, USA, 1994)
  • Petru Ignat, Gheorghe Matei, "Asasinarea lui Armand Călinescu" ("Armand Călinescu's Assassination"), in Magazin Istoric, October 1967
  • Constantin Iordachi, "Charisma, Religion, and Ideology: Romania's Interwar Legion of the Archangel Michael", in John R. Lampe, Mark Mazower (eds.), Ideologies and National Identities: The Case of Twentieth-century Southeastern Europe, Central European University Press, Budapest, 2004
  • Z. Ornea, Anii treizeci. Extrema dreaptă românească ("The 1930s: The Romanian Far Right"), Ed. Fundaţiei Culturale Române, Bucharest, 1995
  • Al. Gh. Savu, "Armand Călinescu contra Gărzii de Fier" ("Armand Călinescu versus the Iron Guard"), in Magazin Istoric, October 1967
  • Ioan Scurtu, "La originea sistemului de autoritate monarhică a lui Carol al II-lea. Lovitura de stat din 10 februarie 1938" ("At the Origin of Carol II's Regime of Monarchic Authority. The Coup d'État of 10 February 1938"), in Dosarele Istoriei, 1/IV, 1999
  • Petre Ţurlea, "Vodă da, Iorga ba" ("Yes Says the Ruler, No Says Iorga"), in Magazin Istoric, February 2001
  • Francisco Veiga, Istoria Gărzii de Fier, 1919-1941: Mistica ultranaţionalismului ("History of the Iron Guard, 1919-1941: The Mistique of Ultra-Nationalism"), Humanitas, Bucharest, 1993

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմանդ Կելինեսկու» հոդվածին։