Արծաթե չմուշկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե չմուշկները
ՀեղինակՄերի Դոջ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկա-պատանեկան գրականություն
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և իսպաներեն
Կերպար(ներ)The Hero of Haarlem?, Hans Brinker?, Q62027343? և Q62027410?
Նկարագրում էՆիդերլանդներ
ՆկարազարդողF. O. C. Darley?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1865
 Hans Brinker Վիքիպահեստում

Արծաթե չմուշկները կամ ամբողջական վերնագիրը՝ Հանս Բրինկեր, կամ Արծաթե չմուշկները․ մի կյանքի պատմություն Հոլանդիայում (ֆր.՝ Les Patins d'argent կամ անգլ.՝ Hans Brinker; or, the Silver Skates: A Story of Life in Holland), ամերիկյան մանկական վեպ, որը գրել է Մարի Մափս Դոջը, հրատարակվել է 1865 թվականին, բեսթսելլեր, որը դարձել է մանկական գրականության դասական ստեղծագործություն։

Ֆրանսիայում վեպն առաջին անգամ հրատարակվել է 1875 թվականին[1] «Արծաթե չմուշկները․ մի հոլանդացի ընտանիքի և մի խումբ դպրոցականների պատմություն» (ֆր.՝ Les Patins d'argent : histoire d'une famille hollandaise et d'une bande d'écoliers) անվան ներքո՝ հրատարակիչ Պիեր Ժյուլ Հեթզելի անգլերենից ֆրանսերեն թարգմանությամբ և ֆրանսիական ճաշակին համահունչ մշակմամբ։ Այնուհետև, միչև 1949 թվականը վեպը լույս է տեսել հրատարակիչ Հեթզելի կեղծանվամբ՝ «Պիեռ Ժյուլ Ստալ» (P. J. Stahl մակագրությամբ)[2]։ Որից հետո վեպը վերահրատարակվել է ինչպես իրական հեղինակի՝ Մարի Մափս Դոջի, այնպես էլ՝ հրատարակիչ Հեթզելի անվան ներքո։

1876 թվականին Ֆրանսիական ակադեմիայի կողմից «Արծաթե չմուշկները» (ֆր.՝ Les Patins d'argent) վեպն արժանացել է Մոնտիոնյան գրական մրցանակին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մափս Դոջն այս վեպը գրել է 34 տարեկանում։ Նախքան վեպը հրատարակելը նա երբևէ չէր եղել Նիդերլանդներում։ Նա ոգեշնչվել է ամերիկացի պատմաբան Ջ․ Լ․ Մոտլիի (John Lothrop Motley) երկար և բեղմնավոր բազմահատոր պատմություններով, ինչպիսիք են՝ «Հոլանդական Հանրապետության վերելքը» (The Rise of the Dutch Republic, 1865 ) և «Միացյալ Նիդեռլանդների պատմությունը» (History of the United Netherlands, 1860 -1867 թվականների) աշխատությունները։ Սկզբում, նա խորը մատենագիտական հետազոտություններ է կատարել Նիդեռլանդների վերաբերյալ։ Նա հավաքում է բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ հոլանդացիների կյանքի մասին իր Շարֆներ հարևանների միջոցով, որոնք հոլանդացի ներգաղթելալներ էին։ 1875 թվականին հրապարակված վեպի նախաբանում Մարին գրել է, որ Հանս Բրինկերի հայրիկի պատմությունը գրվել է «իրական փաստերի հիման վրա»[4]։

Նիդեռլանդների մասին իր պատմական և մշակութային բազմազան տեղեկությունների շնորհիվ՝ գիրքը խանութին նշանակալից հաջողություն է բերել, և հրատարակման հենց առաջին տարում գիրքն իր վաճառքով գերազանցել է հրատարակված բոլոր այլ գրքերին, բացառությամբ Չարլզ Դիքենսի «Մեր ընդհանուր ընկերը» (Ami commun) վեպի։ Այդ ժամանակներից ի վեր «Արծաթե չմուշկները» (Les Patins d'argent) պարպերաբար վերահրատարակվում է և շարունակում է դասվել մանկական գրականության դասական ստեղծագործությունների շարքում[5]։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Բրինկերը կապում է քրոջ՝ Գրետելի չմուշկները
1876 թվականի վեպի ֆրանսերեն թարգմանության նկարազարդումից

19-րդ դարում Նիդեռլանդներում Հանս Բրինկերը, որն աղքատ, բայց ազնիվ, գեղեցկադեմ և աշխատասեր տանհինգամյա պատանի է, ապրում է իր մայրիկի և քրոջ` Գրետելի հետ։ Հանսի և Գրետելի հայրը ՝ Րաֆֆ Բրինկերը, արդեն տասը տարի տառապում է հոգեկան հիվանդությամբ և ամնեզիայով՝ գանգուղեղային վնասվածքի պատճառով, որը ստացել է աշխատելու ժամանակ ծովեզերքի ամբարտակն ընկնելու պատճառով։ Այդ դեպքից հետո նա չէր կարողանում աշխատել, քանի որ հաճախ բարկության բռնկուն նոպաներ էր ունենում և ցնցումների մեջ ըմկնում։ Գոյատևելու համար մայրը և երկու երեխաները ստիպված էին աշխատել։ Ընտանեկան այդ դրության պատճառով տեղի բնակչությունը քամահրանքով է վերաբվերում Բրինկեր ընտանիքին։

Հանսը և իր քույր Գրետելը շատ են ցանկանում մասնակցել դեկտեմբին տեղի ունեցող չմշկավազքի հեղինակավոր մրցույթին։ Մրցույթի գլխավոր մրցանակը արծաթե չմուշկներն են։ Բայց նրանց հաղթելու հավանականությունը շատ չնչին է, քանի որ նրանց չմուշկները փայտից են և պատրաստված են ձեռքով։

Մի օր Հանսը պատահաբար հանդիպում է հայտնի վիրաբույժ Բուքմանին և խնդրում է, որ բժիշկը հետազոտի իր հայրիկին, բայց այդ ծառայությունները շատ թանկ են, իսկ ինքը Բուքմանը` կնոջ մահվանից և որդու անհետացումից հետո բավակինին կոշտ և կոպիտ էր դարձել։ Հանսը բժշկին առաջարկում է գումար, որը նա հավաքել է պողպատե չմուշկներ գնելու համար, որպեսզի վճարի խորհրդակցության համար։ Ի վերջո, Հանսը համոզում է բժիշկ Բուքմենին զննել իր հայրիկին։ Պարզվում է, որ Րաֆֆ Բրինկերի վնասվածքը առաջացել է ուղեղի ցնցումից և միայն ծայրահեղ ռիսկային վիրահատությունը կարող է փրկել նրա կյանքը։ Երկար տատանումներից հետո Հանսի մայրը վերջապես համաձայնվում է վիրահատությանը, որը բժիշկը կատարում է հենց հիվանդի տանը։ Վիրահատությունը հաջողությամբ ավարտվում է, և Ռաֆֆ Բրինկերի մոտ վերականգնվում է հիշողությունն ու ուժերը։ Բժիշկ Բուկմանը վիրահատությունը կատարում է անվճար։ Հանսը իր խնայած գումարով չմուշկներ է գնում իր և Գրետելի համար, որպեսզի մասնակցեն մրցույթին։ Գրետելը հաղթում է աղջիկների մրցույթում, իսկ Հանսը տղաների մրցույթում միտումնավոր զիջում է հաղթանակն իր ընկերոջը։

Րաֆֆ Բրինկերի հիշողությունն ամբողջությամբ վերականգնվում է, և նա վիրաբույժ Բուքմանին հայտնում է, որ որդին, որին նա տարիներ առաջ անհետ կորած էր համարում, հաղորդագրություն է թողել, որը Րաֆֆը պատրաստվում էր հանձնել բժշկին, բայց չի կարողացել հիշողության կորստի պատճառով։ Այսպիսով, ի շնորհիվ հանգամանքների անհավանական համընկման, բժիշկ Բուքմանը կարողացավ վերագտնել որդուն, որը մեկնել էր Անգլիա և փոխել իր անունը։ ինչպես նաև Րաֆֆի հիշողության վերականգնման շնորհիվ, Բրինկերների կյանքը կտրուկ փոխվում է։ Բացի այդ, նրանք գտնում են տան մոտ թաղված ընտանեկան խնայողությունները, որն առաջ համարում էին կորած։ Հանսի և Գրետելի ծնողները ապրում են երկար և երջանիկ։ Բժիշկ Բուքմանը օգնում է Հանսին ընդունվել բժշկական ուսումնարան։ Հանսը հրաշալի բժիշկ է դառնում։ Հասուն տարիքում Գրետելը նույնպես երջանիկ է։

Մեկնաբանութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արծաթե չմուշկները» (Les Patins d'argent) վեպով ամերիկացիները բացահայտեցին չմշկավազք հոլանդական մարզաձևը։ Դեռևս այսօր, Հանս Բրինկեր վեպի կերպարը ամերիկյան լրատվամիջոցներում դիտվում է որպես չմշկավազքի ավետաբեր[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվականին «Հանս Բրինկեր կամ արծաթե չմուշկներ» (Hans Brinker or the Silver Skates) ամերիկյան հեռուստաֆիլմ, արտադրությունը՝ Ուոլթ Դիսնեյի, գլխավոր դերում՝ Ռոնի Զեյանի (Rony Zeaner)[7]
  • 1969 թվականին «Հանս Բրինկեր» (Hans Brinker), Ամերիկյան երաժշտական ֆիլմ[8], դերակատարներ` Ռոբին Ասկվիտ` (Հանս), Ռիչարդ Բեյսհարթ` (բժիշկ Բուկման), Էլիոնոր Փարքեր`(տիկին Բրինքեր) և Կիրիլ Ռիչարդ։
  • 1994 թվականին «Հանսը և Գրետելը և արծաթե չմուշկները» (Hans et Gretel et les Patins d'argent) Բիրբանկ ստուդիաների միջին անիմացիոն ավստրալիական ֆիլմ ( Ֆրանսիայում թողարկվել է DVD- ով 2002 թվականին, հեռուստաընկերություն` Մարվիստա, խմբագիր`SBBS, 50 րոպե, ASIN: B005QFTZNW):
  • 1998 «Եզր» (Brink!) ամերիկյան հեռուստաֆիլմ, արտադրված Դիսնեյ հեռուստաալիքի համար Էրիկ ֆոն Դեթտենի հետ միասին, վեպն ազտորեն փոփոխված է, նկարահանվել է Լոս Անջելեսում, և մրցույթի թեմայի համար ընտրվել է ոչ թէ չմշկավազքը,այլ՝ անվաչմուշկների մրցույթը[9]։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենզել Բրիկերի արձանը Նիդեռլանդների Սպարնդամ համայնքում

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Հենզելի կերպարի մի քանի արձաններ են տեղադրվել Նիդեռլանդներում, մասնավորապես` Սպարնդամում, Մադյուրոդամում, Հարլինգենում։ Արձանը ներկայացնում է «վեպի հայտնի հատվածը» (un passage célèbre du roman), որտեղ Հենզելը ջրամբարի մեջ մատով անցք է բացում։ Եվ սա այն բանի համար, որ վեպը այնքան էլ հայտնի չէ այդ շրջաններում։ Այս արձանն ավելի շատ ամերիկյան բանահյուսություն է, քան հոլանդական[10][11]։

1981 թվականին ֆրանսիացի երգչուհի և ջութակահարուհի Քեթրին Լարանը, իր «Սանդուխքի տակ» (Sous l'escalier) երգի մեջ վեպից մեջբերում է անում։ Խոսքերի հեղինակ` Պիեռ Գրոսց, գործիքավորել է ինքը` Քեթրին Լարանը։ Երգը հասանելի է նրա «Յոհան» ալբոմում, որում նա գովազդում է երեխա ժամանակ կարդացած վեպերն ու հեքիաթները։

Ֆրանսիական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը ոչ ամբողջական է և վերցված է Ֆրանսիայի ազգային գրադարանի կատալոգից․

  • 1875 : Les Patins d'argent : histoire d'une famille hollandaise et d'une bande d'écoliers, sous-titré : d'après M. Mapes Dodge, imité de l'anglais par P. J. Stahl - Paris : J. Hetzel ; collection : « Bibliothèque d'éducation et de récréation », էջ 363[12] Lire en ligne
  • 1932 : Les Patins d'argent, P. J. Stahl ; d'après M. E. M. Dodge - Paris : Hachette Jeunesse; collection : Bibliothèque verte, էջ 251[13]
  • 1949 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Traduit par E. Vincent, illustré par E. Napoli ; Paris : G.-T. Rageot ; collection Heures joyeuses, էջ 214[2]
  • 1952 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Traduit par Geneviève Meker, illustré par G. Sabran ; Paris : Éditions G. P., Rouge et Or Bibliothèque rouge et collection, №51, էջ 192[14]
  • 1953 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Adaptation et texte français de J.-L. Françoisprimo [d'après P. J. Stahl] ; Illustrations en couleurs de Jacqueline Guyot ; Monte-Carlo : Éditions Vedette, Collection : « Collection Bleuet » №22, էջ 195․
  • 1962 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Adaptation d'Elisabeth Ciccione ; illustrations de David Berger et René Follet; Paris : Éditions։ Deux coqs d'or, « Les Romans du livre d'or » №7, էջ 60 (version très abrégée).
  • 1975 : Les Patins d'argent, d'après Mary Elisabeth Dodge - Adaptation et texte français de J.-L. Françoisprimo, illustrations de Jacqueline Guyot ; Paris : Charpentier, Collection : Lecture et Loisir; №197, էջ 188.
  • 1976 : Les Patins d'argent, d'après Mary Mapes Dodge - Texte adapté par Anne Proutière ; illustrations d'Alvaro Mairani ; Paris : Éditions Lito, Collection : « Collection Club 10-15 », էջ 123.
  • 1985 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Champigny-sur-Marne : Éditions Lito, collection : « Junior poche », էջ 123, (version abrégée) 2-244-00933-5.
  • 1993 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Adapté par P.-J. Stahl ; Paris : Pocket, collection : « Pocket Junior. Références №20, էջ 261, 2-266-00387-9.
  • 1993 : Les Patins d'argent, P.J. Stahl, D'après Mary Mapes Dodge - Illustrations de Théophile Schuler; Paris : Casterman, էջ 217, 2-203-13536-0.
  • 1995 : Les Patins d'argent, Mary Mapes Dodge - Adapté par P.-J. Stahl, images de Jean-Paul Colbus ; Paris : Hachette Jeunesse, collection : «Bibliothèque verte» : Aventure humaine №748, էջ 253, 2-01-209421-X.
  • 2003 : Les Patins d'argent, P.-J. Stahl - Éditeur: Pocket Jeunesse, collection «Pocket Junior», էջ 262, 2266133837.

Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Prix Montyon Մոտոյոնյան գրական մրցանակ 1876 թվականին, շնորհվել է Ֆրանսիական ակադեմիայի կողմից «Արծաթե չմուշկները» (Les Patins d'argent) վեպի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթե չմուշկները» հոդվածին։