Արիադնա Տիրկովա-Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիադնա Տիրկովա-Ուիլյամս
Ծննդյան անունռուս.՝ Ариадна Владимировна Тыркова
Ծնվել էնոյեմբերի 13 (25), 1869, նոյեմբերի 26, 1869(1869-11-26)[1][2] կամ նոյեմբերի 14 (26), 1869[2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 12, 1962(1962-01-12)[3][1][2] (92 տարեկան)
Վախճանի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿուսակցությունԿադետներ
ԱմուսինՀարոլդ Ուիլյամս

Արիադնա Տիրկովա-Ուիլյամս (նոյեմբերի 13 (25), 1869, նոյեմբերի 26, 1869(1869-11-26)[1][2] կամ նոյեմբերի 14 (26), 1869[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1962(1962-01-12)[3][1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ռուս լրագրող, գրող։

Աշխատակցել է Բիրժևիե Վեդոմոստի ("Биржевые ведомости"), Ռուսսկիե վեդոմոստի ("Русские ведомости") թերթերին։ 1911-1912 թվականներին եղել է Թուրքիայում։ Գրել է «Հին Թուրքիան և երիտթուրքերը։ Մեկ տարի Կոստանդնուպոլսում» (1916) գիրքը, որտեղ հանգամանորեն քննել է թուրքերի կյանքի քաղաքական և այլ կողմերը։ Համեմատելով Օսմայան կայսրության և երիտթուրքերի քաղաքականությունը՝ Տիրիկովան նշել է «Հայ ժողովրդի անօրինակ կոտորածը ապացուցում է, որ չնայած Տիրկովա Արիադնան (1869-1962) Եվրոպայից փոխառնված ծրագրերին ու կարգախոսներին, երիտթուրքերը ըստ էության ոչնչով չեն տարբերվում հին թուրքերից»։ Տիրիկովան գտնում էր, որ հայերի ջարդերի պատմությունը արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին։ Խոսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին՝ Տիրկովան գրել է. «Հայկական ջարդերի նկարագրությունը հիշեցնում է հին կոտորածների սարսափելի տարեգրությունները, երբ հաղթողները սպանում և տանջում, թալանում և բռնաբարում էին պարտվածներին այնպիսի սանձարձակությամբ, ինչպիսին հատուկ է գազաններից միայն մարդուն։ 1896 թվականին հենց Կոստանդնուպոլսում երեք օրվա ընթացքում սպանվել է 10 հազար հայ` չխոսելով տասնյակ հազարներով սպանվածների ու վիրավորների, թալանվածների մասին՝ մեծ ու փոքր գավառական քաղաքներում։ Աբդուլ Համիդի տապալումից և սահմանադրության հռչակումից անմիջապես հետո իրագործվեց Ադանայի ջարդը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։