Արաբական պատմագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ալ Ֆաթիհա» Ղուրանի առաջին սուրան

Արաբական պատմագրություն (արաբ․՝ التأريخ العربي‎‎)՝ արաբ ժողովրդի պատմական զարգացման և անցյալին վերաբերվող գրությունների պատմություն։ Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է 8–9-րդ դարերի սահմանագլխին։ Սկզբնապես նրա համար նյութ են ծառայել արաբական ցեղերի ծագումնաբանական ավանդությունները, նախաիսլամական պետությունների վերաբերյալ կիսաառասպելական պատումները, ինչպես և իսլամի ծագման ու տարածման, հատկապես Մուհամմադի ու նրա զինակիցների գործունեության հետ առնչվող կրոնա-պատմական ավանդությունները։ Իբն Իսհակի (704-768 թվականներ) արաբ, առաջին մեծ պատմական երկը ( մարգարեների պատմությունը և Մուհամմեդի կենսագրությունը, այժմ՝ կորած) օրինակ է ծառայել հետագայի հեղինակների (ալ-Վակիդի, Իբն Սադ և ուրիշներ)՝ այդ թեմայով աշխատությունների համար։ Արաբական պատմագրությունն իր զարգացման բարձրակետին հասավ 9-11-րդ դարերում

Արաբական պատմագրության կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանում նրա կենտրոնը Իրաքն էր։ Երևան եկան ընդհանուր պատմությանը նվիրված երկեր։ Սրանցից ուշագրավ են ալ-Բալոզորիի, ալ-Յակուբիի, ալ-Մուսուդիի, Համզաալ-Իսֆահսւնիի, Իբն Միսքավայհի, ավելի ուշ՝ Իբն ալ-Ասիրի աշխատությունները։ Խալիֆայության պատմությանը հատուկ անդրադարձել Է ալ-Թաբարին (մահ. 923 թվական9–10-րդ դարերի հեղինակների հետաքրքրություններն ու գիտելիքները համակողմանի բնույթ ունեն։ Խալիֆայության մասնատումից հետո ստեղծվեցին աշխատություններ նվիրված տեղական դինաստիաներին, առանձին երկրամասերի, տեղական քաղաքական և կրոնական խոշոր կենտրոնների՝ Հարավային Արաբիային (ալ-Համադունի, 10-11-րդ դարերի), Բաղդադին (սուլ-Խաթիբ ալ-Բաղդադի, 11-րդ դար), Դամասկոսին (ալ-Կալանի– սի, 12-րդ դար), Գրենադային (Իբն սուլ-Խաթիբ, 14-րդ դար), Բուիդներին (Իբրահիմ աս-Աաբի, 10-րդ դար), Ղազնևիդներին (սուլ-Ութբի, 10–11-րդ դարերի) և այլն։ 12–13-րդ դարերի գրվեցին Զենգիների և Այուբյանների պատմությունները։ Ասորիքում, ուր 12-րդ դար տեղափոխվեց արաբական պատմագրության կենտրոնը, գրվել են մի շարք աշխատություններ ընդհանուր պատմության շուրջ (Աբու ալ-Ֆիդա, 13-14-րդ դարերի և ուրիշներ)։ 15–16-րդ դարերի առաջատար տեղ են գրավել Եգիպտոսի պատմագիրները։ Ալ-Մաքրիզին (14-15-րդ դարերի), ալ-Այնին (14-15-րդ դարերի), Աբու-լ-Մախասին իբն-Թաղրիբերդին (15-րդ դար), աս-Սայութին (15-րդ դար) թողել են Եգիպտոսի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային պատմությանը նվիրված բազմահատոր աշխատություններ։ Այս շրջանում գրվում է մամլուքների պատմությունը, կազմվում են պատմական հանրագիտարաններ (ան-Նուվայրի, 13-14-րդ դարերի) և ընդհանուր ժամանակագրություններ (Իբն ալ-Ֆուրաթ, 14–15-րդ դարերիՄիջնադարում արաբ, պատմագիրները ելակետ էին ընդունում համաշխարհային պատմության ընթացքի աստվածաբանական մեկնությունը, սակայն միաժամանակ ճանաչում էին մարդու պատասխանատվությունը իր արարքների համար։

Արաբական պատմագրության հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական պատմագիրները պատմողականից այն կողմ չանցան, և միայն Իբն-Խաթունը փորձեց պատմական իրադարձություն սերը շարադրել իրենց պատճառական կապի մեջ։ Արաբական պատմագրությունը և աշխարհագրությունը կարևոր տեղեկություններ են տալիս Հայաստանի և հայերի պատմության չորս շրջանների մասին՝ արաբական տիրապետության, Բագրատունյաց թագավորության, Զաքարյան ժամանակաշրջանի և Կիլիկիայի թագավորության։ Բալազորին և Թաբարին զգալիորեն լրացնում են հայ պատմիչների տեղեկությունները՝ Հայաստանը արաբների կողմից նվաճելու մասին։ Ցակուբին հիշում է Հայաստանի շատ արաբ ոստիկանների, որոնց այլ պատմիչներ գրեթե չեն հիշատակում՝ Հայաստանում նրանց գււրծունեությունը նկարագրելիս։ Հայերի 550-852 թվականների ապստամբությունների մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան Բալուզորիի և Իբն ալ-Ասիրի մոտ։ Արմինիայի հարկերը գանձելու հարցում մեր հիմնական սկզբնաղբյուրը արաբ պատմիչներն ու աշխարհագրագետներն են։ Նրանց շնորհիվ հնարավոր է դարձել կազմել Արմինիայի ոստիկանների ցուցակը։ Բագրատունյաց ժամանակաշրջանի (մասնավորապես՝ Աշոտ Ա-ից մինչև Աշոտ Գ) մասին հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում Իբն ալ-Ասիրը, Իբն Միս– քավայհը և ուրիշներ։ Արաբ, պատմագրությունը (Ֆարիկի և այլն) կարևոր աղբյուր է 12-13-րդ դարերի Հայաստանում տեղական մուսուլմանական ամիրայությունների և հայկական նությունների միջև եղած պայքարի ո նասիրման համար։ Այուբյանների ու մամլուքների դինաստիայի Հայկական թագավորության պատերազմների և նրանց հետ ունեցած քաղաքական հարաբերությունների մասին հարուստ նյութ են բովանդակում I Ֆիդայի, Աբուլ-լ-Ֆարաջի և ուրիշներ խատությունները։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են շուրջ 700 արաբերեն ձեռագրեր ի շարս որոնց կան միջնադարյան արաբական մշակույթի արժեքավոր հուշարձաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 671