Աննա Գագարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գագարինա
ռուս.՝ Анна Тимофеевна Гагарина
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20, 1903(1903-12-20)[1]
ԾննդավայրGzhatsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 12, 1984(1984-06-12)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԳագարին, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունկթվորուհի, հիշատակագիր և թանգարանի աշխատակից
ԱմուսինԱլեքսեյ Գագարին
Ծնողներհայր՝ Տիմոֆեյ Մատվեևիչ Մատվեև[1], մայր՝ Աննա Եգորովնա Մատվեևա[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՅուրի Գագարին
 Anna Gagarina Վիքիպահեստում

Աննա Տիմոֆեևնա Գագարինա (Մատվեևա) (ռուս.՝ Гагарина, Анна Тимофеевна դեկտեմբերի 20, 1903(1903-12-20)[1], Gzhatsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1984(1984-06-12)[1], Գագարին, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Յուրի Գագարինի մայրը, որդու մասին երկու գրքի հեղինակ, Յուրի Գագարինի հուշահամալիր տուն թանգարանի կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մատվեևան ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 20-ին, Կլուշինո գյուղում՝ Գժատսկի շրջան (այժմ՝ Գագարինսկի շրջան)։ 1906 թվականին Մատվեևները մեկնել են Սանկտ Պետերբուրգ և այնտեղ ապրել մինչև 1917 թվականը։ Նրա հայրը՝ Տիմոֆեյ Մատվեևիչ Մատվեևը (1871-1918), աշխատել է Սանկտ Պետերբուրգի Պուտիլովի գործարանում, մայրը՝ Աննա Եգորովնա Մատվեևան (1875-1922), եղել է լվացարարուհի, գումար է վաստակել հագուստ լվանալով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայրը դարձել է հաշմանդամ։ Աննա Մատվեևան սովորել է Պուտիլովի անվան դպրոցում, որտեղ դասավանդել են գրչագործություն, ռուսաց լեզու, բնագիտություն, աստվածաբանություն, վարքագծի կանոններ, տնային տնտեսագիտություն, կար։

Ավագ քույր Մարիան որպես բուժքույր միացել է Պուտիլով-Յուրևսկու պարտիզանական ջոկատին, ավագ եղբայրը՝ Սերգեյը, (1899-1922 թթ.) միացել է Կարմիր գվարդիային։ Հեղափոխությունից հետո նրանց ընտանիքը վերադարձել է Շախմատովո գյուղ։ 1922 թվականին եղբայրը՝ Սերգեյը, մահացել է տիֆից, ինը օր անց մահացել է մայրը, 19 տարեկանում Աննան մնացել է կրտսեր քրոջ ու եղբոր հետ[2]։

1923 թվականի նոյեմբերին Աննան ամուսնացել է Գժատսկ գյուղի մոտ գտնվող Կլուշինո գյուղի գյուղացու որդու Ալեքսեյ Գագարինի հետ։ Նրանց ավագ որդին՝ Վալենտինը, ծնվել է 1925 թվականին, դուստրը՝ Զոյան՝ 1927 թվականին, Յուրին՝ 1934 թվականին, Բորիսը՝ 1936 թվականին։

Աննան սկզբնական շրջանում աշխատել է դաշտում և ջերմոցում, իսկ հետո՝ որպես կթվորուհի և խոզաբուծական ֆերմայի մենեջեր։ 1946 թվականին Աննան ընտանիքի հետ տեղափոխվել է Գժատսկ (այժմ՝ Գագարին)։

1968 թվականին մահացել է նրա որդին՝ մոլորակի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը, 1973 թվականին կյանքից հեռացել է ամուսինը, 1977 թվականին մահացել է կրտսեր որդին՝ Բորիսը։

Աննա Գագարինան հեղինակել է երկու գիրք՝ «Խոսք որդու մասին» (ռուս.՝ «Слово о сыне», 1985)[3] և «Սրտի հիշողություն» (ռուս.՝ «Память сердца»)[4]։

Աննա Գագարինան մահացել է 81 տարեկան հասակում, 1984 թվականի հունիսի 12-ին, Սմոլենսկի մարզի Գագարին քաղաքում, հուղարկավորվել է քաղաքի Պրեդտեչենսկոյե գերեզմանատանը, ամուսնու, որդիների՝ Բորիսի և Վալենտինի, դստեր՝ Զոյայի կողքին։

Աննա Գագարինայի անվան «Մայրական փառք հուշամեդալ»

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին Գագարին քաղաքի նրանց տան մոտ կանգնեցվել է Աննա Գագարինայի հուշարձանը։
  • 2008 թվականին թողարկվել է Աննա Գագարինայի անվան «Մայրական փառք հուշամեդալ», որը շնորհվում է Սմոլենսկի մարզում չորրորդ կամ հաջորդ երեխային լույս աշխարհ բերած կամ որդեգրած մայրերին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Իվանովիչ Գագարին (ամուսին)

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալենտին Ալեքսեևիչ Գագարին (30.07.1925 — 09.04.2006), աշխատել է ատաղձագործ, այնուհետև Ռյազանի ռադիոխողովակների գործարանում որպես վարպետ, մոնտաժող, «Իմ եղբայրը Յուրին» (ռուս.՝ «Мой брат—Юрий») գրքի հեղինակ[5][6]
  • Զոյա Ալեքսեևնա Բրևիչ (օրիորդական ազգանունը՝ Գագարինա) (06/06/1927-10/26/2004), Գժատսկի հիվանդանոցում աշխատել է որպես բուժքույր
  • Յուրի Ալեքսեևիչ Գագարին (1934-1968)-առաջին տիեզերագնացը
  • Բորիս Ալեքսեևիչ Գագարին (06/02/1936−08/14/1977), աշխատել է Գժատսկի ռադիոխողովակների գործարանում

Թոռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Յուրիևնա Գագարինա (ծնվել է 1959 թվականի ապրիլի 17-ին), արվեստագիտության թեկնածու, «Մոսկովյան Կրեմլ» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր տնօրեն, Յուրի Գագարինի ավագ դուստրը
  • Գալինա Յուրիևնա Գագարինա (ծնվ. 1961 թ. մարտի 7), տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող (2008), Յուրի Գագարինի կրտսեր դուստրը
  • Թամարա Դմիտրիևնա Ֆիլատովա, Զոյա Ալեքսեևնա Բրևիչի դուստրը, Յուրի Գագարինի անվան թանգարանի մեթոդական բաժնի վարիչ[5]
  • Նատալյա Բորիսովնա Գագարինա (ծնվ. 1962 թ. ապրիլի 20), Բորիս Ալեքսեևիչ Գագարինի դուստրը, Յու.Ա.Գագարինի հուշահամալիր-արգելոցի միջազգային ցուցահանդեսային նախագծերի համադրող[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան[8]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշանի» շքանշան
  • Յու.Ա.Գագարինի անվան ոսկե մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հիշատակի» մեդալ
  • Գագարին քաղաքի պատվավոր քաղաքացի[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://readly.ru/author/6386856/
  2. «Анна Гагарина - биография, лучшие книги, цитаты, рецензии и факты на Readly.ru». readly.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  3. Գրքի թվայնացված տարբերակը (ռուսերեն)
  4. Память сердца
  5. 5,0 5,1 ««Скоро увидимся, мама!» Малоизвестные факты о родителях Юрия Гагарина | Люди | Общество | Аргументы и Факты». web.archive.org. 2019 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. https://libking.ru/books/nonf-/nonf-biography/175426-valentin-gagarin-moy-brat-yuriy.html Գրքի թվային տարբերակ (ռուսերեն)
  7. «РКО в Республике Беларусь — Русское Космическое Общество». cosmatica.org. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  8. Копылова Т. Материнское слово // Человек и закон (журнал) : журнал. — 1983. — № 4 (148). — С. 29-38.
  9. «Гагарина Анна Тимофеевна». smolnecropol.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Видео
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գագարինա» հոդվածին։