Աննասոֆիա Ռոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Աննասոֆիա Ռոբ
AnnaSophia Robb
AnnaSophia Robb 2013.jpg
Աննասոֆիա Ռոբը 2013-ին
Բնօրինակ անուն AnnaSophia Robb
Ծնվել է՝ դեկտեմբերի 8, 1993 (1993-12-08) (20 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ակտիվ շրջան 2004–այժմ
IMDb ID 1455681
[AnnaSophiaRobb.com Պաշտոնական կայք]

Աննասոֆի՛ա Ռոբ (անգլ.՝ AnnaSophia Robb, ծնվ.՝ դեկտեմբերի 8, 1993թ., Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։

Առավել հայտնի ֆիլմերից են «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան» (2005), «Կամուրջ դեպի Տերաբիթիա» (2007), «Ճանապարհորդություն դեպի կախարդների լեռը» (2009) և «Հոգով սերֆերը» (2011), որտեղ մարմնավորել է հավայացի սերֆերուհի Բեթանի Հեմիլթոնին, ով 13 տարեկանում շնաձկան հարձակումից ամբողջությամբ կորցնում է ձախ թևը, սակայն կարողանում է դառնալ պրոֆեսիոնալ սերֆեր և մասնակցել բազմաթիվ մրցումների։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Դենվեր քաղաքում (Կոլորադո նահանգ)։ Հայրը՝ Դեյվիդ անունով, մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ մայրը՝ Ջանեթը՝ ինտերիերային դիզայներ։ Անունը ստացել է մայրական կողմից՝ մեծ տատի (Աննա Սոֆի) և հայրական կողմից՝ տատի (Աննա Մարի) անունների միախառնման արդյունքում։

Ունի անգլիական, շոտլանդական, դանիական, շվեդական և իռլանդական ծագում։ [1]

Չորս ու կես տարի Ռոբը զբաղվել է պարով և մարմնամարզությամբ, որից հետո սկսել է լրջորեն կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։

2012 թվականի մայիսին Ռոբն ընդունվում է Ստենֆորդի համալսարան։ [2]

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]

Տարին Ֆիլմը Դերը Գրառումներ
2004 Դրեյք և Ջոշ Լիզա Էպիզոդը՝ "Համար մեկ երկրպագուն"
2004 Սամանտա՝ մի ամերիկացի աղջնակի արձակուրդները Սամանտա Փարքինգթոն Հեռուստաֆիլմ
2005 Վին-Դիքսիի պատճառով Ինդիա «Օպալ» Բուլոնի
2005 Չառլին և շոկոլադի ֆաբրիկան Վիոլետ
2006 Դենի Ֆանտոմ Դենիել (Դենի) Ֆանտոմ (ձայն)
2007 Կամուրջ դեպի Տերաբիթիա Լեսլի Բերք
2007 Հնձումը Լորեն Մակքոնել
2008 Ցատկորդը Փոքրիկ Միլի
2008 Երազներ և ճանապարհորդություն Կեսսի Կենինգթոն
2008 Լրտեսական դպրոցը Ջեքի Հոֆման Հեռուստաֆիլմ
2008 Լուսնոտություն Տարա Ռիդի
2009 Ճանապարհորդություն դեպի կախարդների լեռը Սառա
2010 Տարածություն Սեմ
2011 Հոգով Սերֆերը Բեթանի Հեմիլթոն Իրական պատմության վրա հիմնված
2012 Քումբա Տոմբի
2013 Քերիի օրագրերը Քերի Բրեդշոու Հեռուստաշոու[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սպաչիլովա, Թերեզա (2009-06-04). «Hvězda z Karlíka a továrny na čokoládu Robbová: Johnny Depp mě nebavil». iDNES.cz. արխիվացված 2010-09-01-ին։ Error: If you specify |archivedate=, you must also specify |archiveurl=. http://www.webcitation.org/5sQ0Emedv։ Վերցված է 2010-09-01. 
  2. «Աննասոֆիա Ռոբը»։ http://www.luckymag.com/blogs/luckyrightnow/2012/05/lucky-office-visit-annasophia-robb-of-the-carrie-diaries։ Վերցված է 2012-05-25։ 
  3. http://www.nypost.com/p/entertainment/tv/carrie_me_back_VuXc4kgn8FgRRX4FfJO6cK

Արտաքին հղումներ[խմբագրել]