Կամուրջ դեպի Տերաբիթիա
| Կամուրջ դեպի Տերաբիթիա Bridge to Terabithia |
|
հեքիաթը իրականություն է դառնում |
|
| Ժանր | դրամա, ֆանտաստիկա, արկածային, ընտանեկան |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2007 |
| Պրեմիերա | փետրվարի 16, 2007 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Գաբոր Չուպո |
| Սցենարիստ(ներ) | Քեթրին Պատերսոն Ջեֆ Սթոքվել |
| Դերակատարներ | Ջոշ Հաթչերսոն Աննասոֆիա Ռոբ Ռոբերտ Պատրիկ Զոյի Դեշանել |
| Օպերատոր | Մայքլ Չապման |
| Երաժշտություն | Աարոն Զիգման |
| Մոնտաժ | Ջոն Գիլբերտ |
| Ընկերություն | Walt Disney Pictures Walden Media |
| Տևողություն | 90 րոպե |
| Բյուջե | $60.000.000 |
| Շահույթ | $137.587.063 |
| IMDb | ID 0398808 |
| Կայք | պաշտոնական կայքը |
Կամուրջ դեպի Տերաբիթիա, (անգլերեն՝ Bridge to Terabithia), 2007 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ: Հարմար է ընտանեկան դիտման համար: Քեթրին Պետերսոնի համանուն գրվածքի էկրանավորում: Ֆիլմում պատմվում է տասամյա Ջեսս Աարոնսի և Լեսլի Բյորքի պատմությունը, ովքեր ստեղծում են հեքիաթային Տերաբիթիա և այնտեղ անցկացնում իրենց ժամանակը (ծառի վրայի լքված տանը):
Սցենարի հեղինակենրից մեկը Քեթրին Պետերսոնի որդի Դևիդ Պետերսոնն է: Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2006 թվականի փետրվարին և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին: Ֆիլմի նկարահանումը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում և տևել է 60օր, սակայն ֆիլմի մոնտաժը մի քանի ամիս է տևել: 2007 թվականին ֆիլմը ստացել է «Իսկապես հուզիչ ֆիլմ» (Truly Moving Picture Award) մրցանակ:
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը պատմում է դեռատի Ջեսս Աարոնսի մասին, ով ամբողջովին ընկղմված է իր պատանեկան աշխարհի մեջ: Նա տխուր անձնավորություն է, չունի ընկերներ, դպրոցում անընդհատ նրան ճնշում են մյուս երեխաները: Ջեսսի ծնողները աղքատ են, և նա չունենալով իր համար հագուստ, ստիպված է հագնել մեծ քույրերի փոքրացած հագուստները:
Ջեսսի կյանքի միակ ուրախությունը նկարչությունն է: Ցանկանալով գոնե ինչ-որ բանում աչքի ընկնել, նա մասնակցում է դպրոցում կազմակերպվող վազքի մրցույթներին, սակայն նրան հաղթում է Լեսլի անունով մի աղջիկ: Լեսլին իրենց դասարանի նորեկն էր, ով մի քանի օր առաջ էր ընտանիքով տեղափոխվել Ջեսսիենց քաղաք` բնակվելով նրանց հարևանությամբ:
Սկզբում Ջեսսը խուսափում էր Լեսլիից, սակայն շուտով նրանք ընկերներ են դառնում, պատմելով իրար միմյանց գաղտնիքները: Ջեսսը Լեսլիին ցույց է տալիս իր նկարած երևակայական նկարները: Մի օր Ջեսսը և Լեսլին դպրոցից տուն գնալիս որոշում են գնալ անտառ, իսկ մինչ անտառ մտնելը նրանք պետք է անցնեն գետ` որի վրա կամուրջ չկա և միայն մեկ պարան է կախված որով էլ նրանք մտնում են անտառ, իսկ անտառում ծառի վրա կա մի լքված տնակ: Այդ տունն էլ դառնում է նրանց գաղտնի վայրը, որի մասին միայն նրանք գիտեն: Այնտեղ նրանք ստեղծում են կախարդական աշխարհ և այն անվանում Տերաբիթիա:
Դպրոցում Ջեսսը և Լեսլին պայքարում են իրենցից մեծ աշակերտների դեմ, ովքեր նվաստացնում են փոքր աշակերտներին և նրանից գումար կորզում: Լեսլին Ջեսսի ծննդյան կապակցությամբ նվիրում է ներկեր, Ջեսսի համար նվերը բավականին թանկ է լինում (Ջեսսի ծնողները ֆինանսական խնդիրներ ունեն և նրան նվիրել են էժան խաղալիք), սակայն նա ուրախությամբ է ընդունում այն, իսկ Ջեսսը որպես փոխադարձ նվեր նրան նվիրում է շուն, որի մասին նա վաղուց էր երազում:
Մի օր Ջեսսի դպրոցի երաժշտության ուսուցչուհի` Էդմոնդսը նրան հրավիրում է գնալ թանգարան և Ջեսսը սիրով ընդունում է նրա հրավերը, մի պահ Ջեսսը մտորումների մեջ է ընկնում և որոշում է Լեսլիին էլ հրավիրել սակայն հետո մտափոխվում է: Վերադառնալով տուն նա սարսափելի նորություն է իմանում: Մինչ նա եղել է թանգարանում, Լեսլին գնացել է անտառ որպեսզի տեսնի թե Ջեսսը այնտեղ է և գետի վրա կախված պարանով անցնելիս` պարանը կտրվում է` Լեսլին ընկնում է ջուրը և գլուխը հարվածում քարին ու մահանում:
Ջեսսը շատ ծանր է տանում նրա կորուստը: Լեսլիի մահվան մեջ նա մեղադրում է իրեն, ասելով որ եթե նա նրանել հրավիրեր թանգարան այդ ողբերգությունը չէր պատահի: Ջեսսը գնում է անտառ և տեսնում է որ գետի պարանը կտրված է և նա ցանկանում է ետ կանչել Լեսլիին: Այնտեղ նա գտնում է իր հորը որը մխիթարում է նրան և համոզում որ նա ոչ մի բանում մեղավոր չէ: Լեսլիի մահից անցնում է մի քանի օր` Ջեսսը կրկին վերադառնում է անտառ` գետի վրա կառուցում կամուրջ և այնտեղ հրավիրում իր կրտսեր քրոջը առասպելական ուղևորության: Նախկինում նա միշտ մերժել է քրոջը անտառ գալը, համարելով որ նա դեռ փոքր է և Տերաբիթիան միայն պետք է լիներ իրենը և Լեսլիին: Բայց Լեսլիի մահից հետո Տերաբիթիան ունեցավ նոր արքայադուստր և արքայազն:
[խմբագրել] Դերերում
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ջոշ Հաթչերսոն | Ջեսս Աարոնս |
| Աննասոֆիա Ռոբ | Լեսլի Բյորք |
| Զոյի Դեշանել | միսս Էդմոնդս |
| Ռոբերտ Պատրիկ | Ջեք Աարոնս |
| Բեյլի Մեդիսոն | Մեյ Բել Աարոնս |
| Դևոն Վուդ | Բրենդա Աարոնս |
| Էմմա Ֆենտոն | Էլլի Աարոնս |
| Քեյթ Բաթլեր | Մերի Աարոնս |
| Գրեյս Բրենիգան | Ջոյսի Աարոնս |
| Լեթհեմ Գեյնս | Բիլլի Բյորք |
| Ջուդի Մակինտոշ | Ջուդի Բյորք |
| Պատրիսիա Անդերսլի | տատիկ |
| Լորեն Քլինթոն | Ջենիս Էվերի |
| Քեմերոն Ուեյքֆիլդ | Սկոտ Հոգր |
| Էլլիոտ Լոուլես | Հարրի Ֆալչեր |
| Ջեն Վուլֆ | միսսիս Մայերս |
| Յեն Հարկուրտ | վարորդ Քեննի |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- պաշտոնական կայքը
- Կամուրջ դեպի Տերաբիթիա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Կամուրջ դեպի Տերաբիթիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում:
- Կամուրջ դեպի Տերաբիթիա, հարցազրույց նկարահանող խմբի հետ.
- հարցազրույց Քեթրին Պատերսոնի հետ
- Կամուրջ դեպի Տերաբիթիա Blu-ray Disc Review