Անդրեյ Վորոնիխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Վորոնիխին
Ծնվել էհոկտեմբերի 17 (28), 1759
ԾննդավայրUsolye, Solikamsky Uyezd, Solikamsk Province, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 21 (մարտի 5), 1814 (54 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Ոճ(եր)ռուսական կլասիցիզմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներԿազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ) և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
 Andrey Voronikhin Վիքիպահեստում

Վորոնխին Անդրեյ Նիկիֆորովիչ (ռուս.՝ Андрей Никифорович Воронихин, հոկտեմբերի 17 (28), 1759, Usolye, Solikamsky Uyezd, Solikamsk Province, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21 (մարտի 5), 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս ճարտարապետ, կլասիցիզմի ներկայացուցիչ։ Մինչև 1785 թվականը՝ կոմս Ա․ Ս․ Ստրոգանովի ճորտը, հետագայում ազատագրվել է։ 1777 թվականից սովորել է գեղանկարչություն Մոսկվայում, ինչպես և ճարտարապետ Վ․ Ի․ Բաժենովի և Մատվեյ Կազակովի մոտ։ 1779 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1786–1790 թվականներին՝ արտասահմանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1797 թվականից Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի «հեռանկարային գեղանկարչության» ակադեմիկոս («Ստրոգանովի պալատի պատկերասրահի տեսքը», ջրաներկ, 1793 թվական, Էրմիտաժ, Լենինգրադ և «Ստրոգանովի ամառանոցի տեսքը», յուղաներկ, 1797 թվական, Ռուսաստանի թանգարան, Լենինգրադ, նկարների համար), 1802 թվականից՝ պրոֆեսոր։ Վորոնիխինի վաղ շրջանի գործերից են՝ Ստրոգանովի պալատի (Պետերբուրգ) ինտերիերների հարդարումը (1793 թվական), Ստրոգանովի ամառանոցը (1795–1796 թվականներ, Պետերբուրգի մոտ)։

Նշանավոր կառույցը Կազանյան տաճարն է (18011811 թթ.), որի շինարարությունը սկիզբ է դրել Նևսկի պողոտայի վրա խոշոր քաղաքային անսամբլների ստեղծմանը։ Քաղաքաշինական տեսակետից ուշագրավ են նաև Լեռնային ինստիտուտի շենքը (1806–1811 թվականներ, դեպի Նևան ուղղված մոնումենտալ, սյունազարդ պորտիկով), ինչպես և Պետերբուրգի Իսակիևյան տաճարի (1808–1810 թվականներ) ու Մոսկվայի Քրիստոսի տաճարի (1813 թվական) չիրականացված նախագծերը։ Վորոնիխինը մասնակցել է նաև Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց, 1800-ական թվականների սկիզբ) և Պավլովսկի (1802–1808 թվականներ) պալատապուրակային անսամբլների ստեղծմանը։ Ռուսական ամպիրի սկզբունքներով կերտված այդ շրջանի կառույցներին բնորոշ են նոր, թեթև կոնստրուկցիաների և բնական շինանյութերի կիրառումը, տարածական հորինվածքի պարզությամբ, պատերի մեծ, հարթ մակերեսների և սյունաշարերի, քանդակների ու խոշոր, հյութեղ զարդապատկերների հակադրությամբ պայմանավորված ճարտարապետական–գեղարվեստական մեծ արտահայտչականությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Чуйко В. В. Воронихин, Андрей Никифорович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VII. — С. 214—215.
  2. 2,0 2,1 2,2 Воронихин Андрей Никифорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Վորոնխովի պատկերով խորհրդային փոստային նամականիշ
  • Гримм Г. Г., Архитектор Воронихин. — Л. — М.: Гос.изд. литературы по стр-ву, арх-ре и стр. материалам, 1963
  • Лисовский В. Г., Андрей Воронихин. — Л.: Лениздат, 1971 (Серия: Зодчие нашего города)
  • Панов В. А., Архитектор А. Н. Воронихин, М., 1937;
  • Шуйский В.К. Андрей Воронихин // Зодчие Санкт-Петербурга. XIX – начало XX века / Сост. В.Г. Исаченко. – СПб., 2000. – С. 19-38.
  • Кузнецов С. О. Диалог Франческо Растрелли и Андрея Воронихина в истории Строгановского дворца в кн.: Новейший путеводитель по Строгановскому дворцу. СПб., 1995 и в кн.: Архитектура мира. Материалы конференции «Запад-Восток: Искусство композиции в истории архитектуры». Ред.-сост. Н. Смолина. М., 1996. С. 44-51.
  • Кузнецов С. О. Новые материалы о творчестве Андрея Воронихина в первой половине 1790-х годов // Петербургские чтения 99. Ред. коллегия под пред. Т. А. Славиной. СПБ., 1999. С.555-559.
  • Кузнецов С. О. Греческий сад графа Строганова // Русская галерея. 2000. № 1-2. С.74-77.
  • Кузнецов С. О. «Сочинить хорошенький кабинет». Собрание дома Строгоновых // История Петербурга. 2001. № 2. С.66-71
  • Кузнецов С. О. Дворец и его архитекторы // Наше наследие. 2001 № 59-60. С.34-45
  • Кузнецов С. О. Строгановская дача: «Одиссея на Черной речке» // Наше наследие. 2002. № 61. С.15-20
  • Кузнецов С. О. Братцево // Там же. С.39.
  • Кузнецов С. О. Казанский собор // Три века Санкт-Петербурга. Энциклопедия в трех томах. Том II. Девятнадцатый век. Книга третья. К-Л. СПб., 2004. С.36-38.
  • Кузнецов С. О. Прорубить окно на восток. Алхимический зал Строгоновского дома // Реликвия. 2005. № 4. С.44-49.
  • Кузнецов С. О. Не хуже Томона. Государственная, меценатская, собирательская деятельность рода Строгоновых в 1771—1817 гг. и формирование имперского облика С.-Петербурга. СПБ.: Нестор, 2006—447 с. — ISBN 5-303-00293-4
  • Кузнецов С. О. Дворцы и дома Строгоновых. Три века истории.. — М-СПб: Центрполиграф, МиМ-Дельта, 2008. — 319 с. — ISBN 978-5-9524-3471-4
  • Olga Medvedkova, Mémoire de l'architecte V***, Paris, TriArtis, 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վորոնիխին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։