Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կազանյան տաճարից)


Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
Տաճար

Կազանի Աստվածամոր տաճարը

Տեղադրություն Ռուսաստան Ռուսաստան Սանկտ-Պետերբուրգ
Կրոնադավանություն ուղղափառ
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ) Անդրեյ Վորոնիխին
Ճարտարապ. ոճ ռուսական կլասիցիզմ
Կառուցման սկիզբ 1801
Կառուցման ավարտ 1811


Կազանի Աստվածամոր տաճար (ռուս.՝ Казанский собор), տաճար Սանկտ Պետերբուրգում։ Ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված 1801-1811 թվականներին՝ ռուսական կլասիցիզմի ոճով (ճարտարապետ` Անդրեյ Վորոնիխին)։

Խաչաձև-գմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6 սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հյուսիսը բացվում է դեպի Նևսկի պողոտա։ Գլխավոր մուտքը արևմուտքից է, փոքր հրապարակից, որը շըրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով։ Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի. Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ։

Տաճարում է թաղված (1813) Միխայիլ Կուտուզովը։ 1932 թվականին Կազանի Աստվածամոր տաճարում բացվել է Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանը։

Տաճարի համայնապատկերը

Գրականություն[խմբագրել]

  • Казанский собор // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png