Անգել Ռուսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգել Ռուսև
Ծնվել էհուլիսի 13, 2001(2001-07-13) (22 տարեկան)
ԾննդավայրԲուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունծանրամարտիկ

Անգել Ռուսև (բուլղար․՝ Ангел Христов Русев, հուլիսի 13, 2001(2001-07-13), Բուլղարիա), բուլղարացի ծանրորդ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021, 2022 և 2023 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի առաջնության մրցանակակիր, 2018 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին բուլղարացի ծանրորդը հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնությունում և մինչև 56 կգ քաշային կարգում զբաղեցրել է 12-րդ տեղը։

Նույն քաշային կարգում 2017 թվականին Անգել Ռուսևը Եվրոպայի պատանիների առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի՝ 221 կգ ընդհանուր արդյունքով։

Հաջորդ տարի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում բուլղարացի թեթև ատլետը զբաղեցրել Է 5-րդ տեղը՝ երկամարտի 233 կգ ընդհանուր արդյունքով։ Նույն թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա հաղթող է ճանաչվել։ 2018 թվականին մասնակցել է Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մինչև 55 կգ քաշային կարգում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[1][2]։

2019 թվականի Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը Անգել Ռուսևը երկու վարժությունների արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում նա դուրս է մնացել եռյակից, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ[3][4]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, մինչև 55 կգ քաշային կարգում Անգել Ռուսևը 258 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն։ «Պոկում» վարժությունում նա 111 կգ արդյունքով նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ «հրում» վարժությունում 147 կգ՝ փոքր ոսկե մեդալ[5]։

2021 թվականի դեկտեմբերին մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Մինչև 55 կգ քաշային կարգում Անգելը երկու վարժությունների հանրագումարով 254 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Հրում» վարժությունում բուլղարացի ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ (144 կգ)[6]։

2022 թվականի մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Անգել Ռուսևը մինչև 55 կգ քաշային կարգում 257 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Երևանում տեղի ունեցած Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Անգել Ռուսևը մինչև 55 կգ քաշային կարգում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհամասի չեմպիոն։ «Հրում» վարժությունում բուլղարացին 141 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 55 կգ 2021 Տաշքենդ, Ուզբեկստան 110,0 144,0 254,0
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 55 կգ 2019 Բաթում, Վրաստան 110,0 146,0 256,0
 Ոսկի մինչև 55 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 111,0 147,0 258,0
 Ոսկի մինչև 55 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 113,0 144,0 257,0
 Ոսկի մինչև 55 կգ 2023 Երևան, Հայաստան 109,0 141,0 250,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IWF Results». IWF.net. International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «2018 World Weightlifting Championships Results». IWF.net. International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «2019 European Championships Start Book» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  4. «European Championships 2019 Mens Results» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  5. «2021 European Championships Start Book» (PDF). EWFed.com. European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  6. «2021 World Championships Start Book» (PDF). IWF.sport. International Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]