Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1925
Անվանված էԱլբերտ Այնշտայն
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Կայքmathematics.huji.ac.il(անգլ.)
Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ (Իսրայել)##
Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ (Իսրայել)
Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ, Իսրայել
 Einstein Institute of Mathematics, Hebrew University Վիքիպահեստում

Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ (եբրայերեն՝ מָכוֹן אַייְנְשְׁטַייְן לְמָתֶמָטִיקָה‎), Երուսաղեմի հրեական համալսարանում 1925 թվականին հիմնադրված մաթեմատիկական գիտական հետազոտությունների կենտրոն։ Լինելով առաջատար գիտահետազոտական ինստիտուտ՝ կենտրոնին անդամակցել և անդամակցում են Նոբելյան մրցանակակիրներ, Ֆիլդսյան մրցանակակիրներ, Վոլֆի մրցանակակիրներ և Իսրայելի մրցանակակիրներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի հրեական համալսարանի պաշտոնական բացման արարողությունից մոտ մեկ տարի առաջ հրեա-ամերիկացի բարերար Ֆիլիպ Ուատենբերգը միջոցներ հատկացրեց Այնշտայնի անվան հետազոտական ինստիտուտի համար[2]։

1925 թվականին հիմնադրված Այնշտայնի մաթեմատիկայի ինստիտուտի առաջին դասախոսությունը կարդացել է Էդմունդ Լանդաուն (թվերի տեսության հիմնախնդիրների վերաբերյալ), բարձրագույն մաթեմատիկայի առաջին դասախոսությունը ժամանակակից եբրայերենով[3]։ 1928 թվականին ինստիտուտը տեղափոխվել է Ֆիլիպ Վատտենբուրգի շենք[Նշում 1], որը նախագծել են Բենյամին Չայկինը և սըր Ֆրանկ Միրսը։ Այդ շենքում ինստիտուտը գործել է մինչև 1948 թվական, երբ Հրեական համալսարանն այլևս մուտք չուներ Սկոպուս լեռ։

Էդմունդ Լանդաուն եղել է համալսարանի մաթեմատիկայի առաջին պրոֆեսորը և բանակցել է Ֆելիքս Կլայնի մասնավոր գրադարանը Գյոթինգենից Երուսաղեմ տեղափոխելու համար, որը հիմք ծառայեց Երուսաղեմի նոր մաթեմատիկական գրադարանի համար[4]։ Համալսարանի ֆակուլտատիվ անդամներից են եղել Աբրահամ Ֆրենկելը և Միշել Ֆեկետեն[5]։ Գերմանիայում նացիստական ռեժիմի օրոք մի շարք հետազոտողներ են միացել ինստիտուտին, այդ թվում՝ Իսայի Շուրը և Օտտո Տեպլիցը։

Israel Journal of Mathematics ամսագիրը հիմնադրվել է 1963 թվականին որպես Bulletin of the Research Council of Israel (F բաժին) շարունակություն։ Ինստիտուտում համակարգչային գիտության բաժին ստեղծվել է 1969 թվականին, որը 1992 թվականին դարձել է Համակարգչային գիտության անկախ ինստիտուտ[Նշում 2]։

Նշանավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շմուել Ագմոն (1922- ), Իսրայելի մրցանակ (1991)
  • Ռոբերտ Աուման (1930- ), Իսրայելի մրցանակ (1994), Նոբելյան մրցանակ (2005)
  • Շաուլ Ֆոգուել (1931- )
  • Հիլել Ֆուրստենբերգ (1935- ), Իսրայելի մրցանակ (1993), Վոլֆի մրցանակ մաթեմատիկայից (2006)
  • Սերգիու Հարտ (1949- ), Իսրայելի մրցանակ (2018)
  • Գիլ Քալայ (1955- )
  • Իցխակ Կացնելսոն (1934- ), Ստիլի մրցանակ (2002)
  • Դավիդ Կաջդան (1946- ), Իսրայելի մրցանակ (2012)
  • Ռուտ Լոուրենս (1971- )
  • Ազրիել Լևի (1934- )
  • Էլոն Լինդենշտրաուս (1970- ), Ֆիլդսյան մրցանակ (2010)
  • Ալեքսանդր Լուբոցկի (1956- ), Իսրայելի մրցանակ (2018)
  • Մենախեմ Մագիդոր (1946- )
  • Աբրահամ Նեյման (1949- )
  • Իլյա Ռիպս (1948- ), Էրդյոշի մրցանակ (1979)
  • Ցլիլ Սելա (1962- )
  • Աներ Շալև (1958- )
  • Սահարոն Շելախ (1945- ), Էրդյոշի մրցանակ (1977), Պոլյա մրցանակ (1992), Վոլֆի մրցանակ (2001), Իսրայելի մրցանակ (1998), Ստիլի մրցանակ (2013)
  • Բենջամին Վայս (1941- )

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիմշոն Ամիցուր (1921-1994), Իսրայելի մրցանակ (1953)
  • Դրոր Բար-Նաթան (1966- )
  • Ժան Բուրգեն (1954- ), Ֆիլդսյան մեդալ (1994), Շոուի մրցանակ (2010), Առաջխաղացման մրցանակ մաթեմատիկայի բնագավառում (2017)
  • Արիե Դվորեցկի (1916-2008), Իսրայելի մրցանակ (1973)
  • Գրեգորի Էսկին (1936- )
  • Միշել Ֆեկետե (1886-1957), Իսրայելի մրցանակ (1955)
  • Աբրահամ Ֆրենկել (1891-1965), Իսրայելի մրցանակ (1956)
  • Էհուդ Հրուշովսկի (1959- ), Էրդյոշի մրցանակ (1994)
  • Յաել Կարշոն (1964- )
  • Յակոբ Կևիցկի (1904-1956), Իսրայելի մրցանակ (1953)
  • Յորամ Լինդենշտրաուս (1936-2012), Իսրայելի մրցանակ (1981)
  • Մոշե Մաշովեր (1936- )
  • Միշել Մաշչլեր (1927-2008)
  • Միշել Ռաբին (1931- ), Թյուրինգի մրցանակ (1976), Իսրայելի մրցանակ (1995)
  • Յուվալ Պերես (1963- ), Լոևեի մրցանակ (2001)
  • Էսթեր Սեյդեն (1908-2014)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսօր համարվում է Estelle & Eugene Ferkauf գիտակրթական կենտրոնի մաս է կազմում։
  2. Այժմ Բենինի համակարգչային գիտության և ճարտարագիտության դպրոցի մաս է կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Award highlights». Einstein Institute of Mathematics. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Katz, Shaul (2004). «Berlin Roots - Zionist Incarnation: The Ethos of Pure Mathematics and the Beginnings of the Einstein Institute of Mathematics at the Hebrew University of Jerusalem». Science in Context. Cambridge University Press. 17 (1–2): 199–234. doi:10.1017/S0269889704000092.
  3. «Edmund Landau and the Hebrew University». Hebrew University of Jerusalem. 2004. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Corry, Leo; Schappacher, Norbert (2010). «Zionist Internationalism through Number Theory: Edmund Landau at the Opening of the Hebrew University in 1925». Science in Context. 23 (4): 427–471. doi:10.1017/S0269889710000177.
  5. «About our building». Einstein Institute of Mathematics. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնշտայն մաթեմատիկական ինստիտուտ» հոդվածին։