Ֆելիքս Կլայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Կլայն
Felix Christian Klein
Felix Klein.jpeg
Ծնվել է ապրիլի 24, 1849
Ծննդավայր Գերմանիա Դյուսելդորֆ
Մահացել է հունիսի 22, 1925
Մահվան վայր Գերմանիա Գյոթինգեն
Քաղաքացիություն գերմանացի
Աշխատանք Դասախոս
Մասնագիտություն գերմանացի մաթեմատիկոս
Պարգևներ և
մրցանակներ՝
Մորգան մեդալ (1893)
Կոլի մեդալ (1912)

Ֆելիքս Կլայն (գերմ.՝ Felix Christian Klein), ապրիլի 24, 1849, Դյուսելդորֆ - հունիսի 22, 1925, Գյոթինգեն), գերմանացի մաթեմատիկոս, Բեռլինի ԳԱ թղթանդամ (1913 թվական), Բոննի համալսարանի փիլիսոփայության դոկտոր (1868 թվական)։

Կենսագրություն[խմբագրել]

1872 թվականից՝ Էրլանգենի համալսարանի, 1875 թվականից՝ Մյունխենի դպրոցի, 1880 թվականից՝ Լայպցիգի, 1886-1913 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանների մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ոչ էվկլիդեսյան երկրաչափությանը, անընդհատ խմբերի, հանրահաշվական հավասարումների, էլիպտիկ և ավտոմորֆ ֆունկցիաների տեսություններին։ Երկրաչափության վերաբերյալ իր գաղափարները Կլայնը շարադրել է «Երկրաչափական նոր հետազոտությունների համեմատական քննարկում» աշխատությունում (1872 թվական), որը հայտնի է «էրլանգենյան ծրագիր» անունով։

Կլայնի շիշը

Բացահայտումներ[խմբագրել]

Կլայնը ձգտել է բացահայտել մաթեմատիկայի առանձին ճյուղերի, ինչպես նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի ու տեխնիկայի ներքին կապերը։ 1910-1923 թվականներին Ա. Զոմմերֆեչդի աշխատակցությամբ գրել է «Հոլի տեսություն» քառահատոր աշխատությունը։ Զբաղվել է մաթեմատիկայի կրթության հարցերով։

Աշխատանքներ[խմբագրել]

Հոդվածներ[խմբագրել]
Դասախոսություններ երկրաչափական ֆունկցիայի տեսություն[խմբագրել]
  • Felix Klein, Դասախոսություններ երկրաչափական ֆունկցիայի տեսություն

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png