Աղոթքներ Բոբբիի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղոթքներ Բոբբիի համար
անգլ.՝ Prayers for Bobby
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թեմաինքնասպանությունը ԼԳԲՏ երիտասարդների շրջանում
ՀիմքԱղոթքներ Բոբիի համար։ Մոր համակերպվելը միասեռական որդու ինքնասպանության հետ
Թվականհունվարի 21, 2009[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌասել Մալքեհի
Սցենարի հեղինակՔեթի Ֆորդ
ԴերակատարներՍիգուրնի Ուիվեր, Հենրի Չերնի[2], Ռայան Քելլի[2], Օսթին Նիքոլս[2], Կառլի Շրեդեր[2] և Դեն Բաթլեր[2]
ՕպերատորԹոմ Բեսթ
ԵրաժշտությունՔրիստոֆեր Ուորդ
ՄոնտաժՎիկտոր Դյու Բուա
Պատմվածքի վայրՄիչիգան
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ

Աղոթքներ Բոբբիի համար (անգլ.՝ Prayers for Bobby), 2009 թվականին նկարահանված ամերիկյան հեռուստաֆիլմ, առաջին անգամ ցուցադրվել է «Lifetime» հեռուստաալիքով, 2009 թվականի հունվարի 24-ին[3]։ Հիմնված է Լերոյ Ֆ. Աարոնսի «Աղոթքներ Բոբբիի համար. մոր համակերպվելը համասեռամոլ որդու ինքնասպանության հետ» գրքի վրա, որը պատմում է երիտասարդ համասեռամոլ Բոբբի Գրիֆֆիթի կյանքը, որը մայրական և կրոնական անհանդուրժողականության պատճառով վերջ է տալիս կյանքին։ Բոբբի դերը կատարել է Ռայան Քելլին, իսկ նրա մայրիկի՝ Մերիի դերը՝ Սիգուրնի Ուիվերը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Լերոյ Աարոնսը (անգլ.՝ Leroy Aarons) լրագրում կարդում է Սան Ֆրանցիսկոյի արվարձաններում ապրող 20-ամյա երիտասարդի ինքնասպանության մասին։ Լերոյը ուշադրություն է դարձնում մահացածի մոր՝ Մերի Գրիֆֆիթի վրա, որը փորձել էր որդուն շեղել համասեռամոլությունից։ Բոբբին չափազանց շատ է տառապել ընտանիքի կողմից աջակցության ու եկեղեցու քննադատության պատճառով։ 1983 թվականի ապրիլին նա Փորթլենդի (Օրեգոն) ավտոճանապարհային կամրջից նետրվում է բեռնատարի անիվների տակ և մահանում։ Նրա համարը խիստ ազդում է Մերիի վրա և փոխում նրա հայացքները։ Նա, ի վերջո, հասկանում է, որ հենց կրոնական հայացքները թույլ չէին տալիս նրան ընդունել որդու համասեռամոլությունը, և իր հենց ֆանատիզմն է սպանել Բոբբիին։ Մերին ասում էր[4].

Իմ ողջ բանականությունը լցված էր Ավետարանի խոսքերով, բացի նրանից ես այլևս ոչինչ չէի լսում։ Եվ ոչ մի տարբերություն չկա՝ վաղը կլիներ դա, թե մի քանի տարի անց։

Գրֆֆիթի պատմության մեջ արտացոլվում են Աարոնսի ներանձնական ապրումները. նա ավելի քան 25 տարի ելույթ էր ունեցել բաց համասեռամոլ-լրագրողների և ԼԳԲՏ-ի իրավունքների համար պայքարողների դեմ։ Բոբբի մահից հետո նրա մայրը ԱՄՆ-ում գործող PFLAG (Լեսբուհիների և գեյերի ծնողներ, ընտանիք և ընկերներ) հայտնի կազմակերպության ակտիվիստ է դառնում, ով հոգեբանական օգնություն ու աջակցություն է ցուցաբերում համասեռամոլների ծնողներին։ Այս մանրամասն ուսումնասիրությունը հանգեցնում է նրան, որ Լերոյ Աարոնսը հեղինակում է «Աղոթքներ Բոբբիի համար. մոր համակերպվելը համասեռամոլ որդու ինքնասպանության հետ» (անգլ.՝ Prayers for Bobby: A Mother’s Coming to Terms With the Suicide of Her Gay Son) գիրքը։ Այդտեղ տեղ են գտել նաև վավերագրական նյութեր Բոբբի օրագրից։ Մերին ստացավ բազմաթիվ շնորհակալական խոսքեր՝ իր գործունեության համար։ Երիտասարդները գրում էին նրան, որ գնում են գիրքը և տալիս իրենց ծնողներին՝ մինչ նրանց՝ համասեռամոլ լինելու մասին հայտնելը[4]։ 1995 թվականի դեկտեմբերի 6-ին Մերի Գրիֆֆիթը ելույթ ունեցավ ԱՄՆ-ի Կոնգրեսսի առաջ։ Մի քանի տարի նա գլխավորում էր PFLAG-ը, մասնակցում բազմաթիվ թոք-շոուների։ Այդ ամենի ընթացքում նրա կրծքից չէին պակասում երկու նշաններ. առաջինը Բոբբիի պատկերով նշանը, իսկ երկրորդը՝ PFLAG կարգախոսով, այն է. «Մենք սիրում ենք մեր երեխաներին՝ գեյերին և լեսբուհիներին»[5]։

Սյուժե (Դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Գրիֆֆիթը ծայրահեղ քրիստոնյա է, ով իր երեխաներին դաստիարակում է Պրեսբիտերական եկեղեցու պահպանողական ուսմունքներով։ Ողջ ընտանիքի բնականոն կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ նրա որդին՝ Բոբբին, ավագ եղբորը խոստովանում է, որ համասեռամոլ է։ Բոբբի հայրը, եղբայրը և քույրերը աստիճանաբար համակերպվում են այդ փաստի հետ, սակայն Մերին խորապես համոզված է, որ Ատված կարող է փոխել և «բուժել» նրան։ Նա տղային տանում է հոգեբույժի մոտ և փորձում համոզել, որ նա պետք է ջանասիրաբար աղոթի ու սփոփանք փնտրի եկեղեցում։ Բոբբին փորձում է անել այդ ամենը, սակայն եկեցեցու դատապարտությունը նրան ավելի է ճնշում։

Զգալով անսահման մենակություն՝ Բոբբին տեղափոխվում է իր զարմուհու մոտ՝ Փորթլենդ, այն հույսով, որ ինչ-որ օր մայրը կհասկանա ու կընդունի իրեն։ Այստեղ, գեյ-ակումբում, նա ծանոթանում է Դեյվիդի հետ։ Նրանց միջև շուտով սկսվում են որոշակի հարաբերություններ։ Բայց աստիճանաբար դեպրեսսիան և սեփական անձի հանդեպ ատելությունը մեծանում են։ Նրա բարոյական միտքը «մահացած է», նա չի համարվում իր Մայրիկի որդին, ով վերջին պահին նետեց. «Ես չեմ ունենա համասեռամոլ որդի» խոսքերը։ Տղան նետվում է կամրջից 18 անիվ ունեցող բեռնատարի տակ։

Բոբբի զարմուհին թաղման արարողության ժամանակ Մերիին ասում է, որ Բոբբին խելացի, պարկեշտ և բարի երիտասարդ էր, ով արժանի էր միայն գովեստի։ Իսկ մայրը մտածում է, որ հենց Փորթլենդ տեղափոխվելը վերջնականապես փչացրեց որդու կյանքը։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու Աստված Բոբբիին «թույլ տվեց» մահանալ մեղավորի մահով՝ փակելով նրա առջև Երկնային դարպասները։

Բախվելով այս ողբերգությանը՝ Մերին սկսում է հարցեր տալ իրեն և Սուրբ գրքի իր մեկնաբանությանը։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդին մահացել է որպես մեղավոր։ Մերին դիմում է քահանային։ Նրան հանգիստ չեն տալիս Ղևտականում (18:22 և 20:13 գլուխներ) գրված այն տողերը, որտեղ ասվում է՝ եթե տղամարդը կենակցում է մեկ այլ տղամարդու հետ, դա պղծություն է, և նրանց երկուսին մահ է սպասվում։ Քահանան բացատրում է, որ պիղծ բառը այն ժամանակ մեղք չի նշանակել, այլ ինչ-որ անմաքրություն և նկատում է, որ Ղևտականը նաև ասում է, որ խեցեմորթներին ուտելը նույնպես պղծություն է, չիղծ է նաև գործվածքների միախառնումը (արյան փոխներարկում և փոխպատվաստում), իսկ մահվան արժանի են ոչ համատարիմ ամուսինները կամ ծնողներին չլսող երեխաները, իսկ այն աղջկան, որը ամուսնության պահին կույս չի, պիտի սպանեն քարկոծելով (Օրենք, գլուխ 22)։ Իր երկարատև փնտրտուքների ժամանակ Մերին դանդաղորեն մասն հայտնվում է համասեռամոլների շրջանականերում և ստանում իր անսպասելի մեծ աջակցություն՝ իր կողմից այդքան սիրված սեռական փոքրամասնություններից։ Նա ծանոթացնում է տեղացի համասեռամոլ-հոգևորականի հետ, որը նրան առաջարկում է ներկա գտնվել PFLAG-ի հանդիպումներին։ Հենց այնտեղ է Մերին գիտակցում, որ Բոբբին ուրիշ է եղել ի ծնե, և Աստված չի բուժել նրան, որովհետև նրան ոչնչից բուժել պետք չէր։

Նա դառնում է համասեռամոլների շահերի պաշտպանը և, արդյունքում, ճառ է արտասահանում քաղաքային խորհրդի հանդիպման ժամանակ՝ ի պաշտպանություն տեղական «համասեռամոլների օրվա»-ն։ Մերին առաջարկում է խորհրդի անդամներին, որ լավ մտածեն՝ նախքան քվեարկելը և հրաժարվեն հոմոֆոբ նախապաշարմունքներից։ Միջոցառումը մերժվեց։ Բայց նա իր ընտանիքի և PFLAG-ի անդամների հետ մեկնում է Սան Ֆրանցիսկո՝ գեյ-շքերթին մասնակցելու համար։ Երթի ժամանակ Մերին նկատում է Բոբբիին չափազանց նման երիտասարդի։ Նա գրկում է տղային և երդում տալիս, որ աշխատելու է ավելի ջանասիրաբար՝ այս աշխարհի բոլոր Բոբբիների ու Ջեյինների համար ապահով ու ավելի լավ կյանք ստեղծելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Քելլին և Սքոթ Բեյլին, «ԷՄՄԻ 2009»
Դերասան Դեր
Սիգուրնի Ուիվեր Մերի Գրիֆֆիթ
Հենրի Չերնի Ռոբերտ Գրիֆֆիթ
Ռայան Քելլի Բոբբի Գրիֆֆիթ
Դեն Բաթլեր Վիթսելլ
Օսթին Նիքոլս Էդ Գրիֆֆիթ
Կարլին Շրեդեր Ջոի Գրիֆֆիթ
Սքոթ Բեյլի Դեյվիդ
Ռեբեկկա Լուիզա Միլլեր Ժանետտ
Քրիս Հենդրիքս Արդի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերջին դրվագում հնչում է «Ահա և ես» (Here I Am) երգը՝ Լեոնա Լյուիսի կատարմամբ։ Ֆիլմում հնչում են նաև Մարտ Հոգենի կատարմամբ «Ես ուզում եմ, որ դու լսես» (I Need You to Listen) և Մեգան ՄաքՔորմիկի «Bullseye» երգը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անգամ իր ողջ ցանկությամբ՝ Մերին չէր կարող Բոբբիին ՁԻԱՀ-ի մասին գրքույս ուղարկել։ Հստակեցվաղ է, որ այդ ժամանակ տվյալ հիվանդության հետ կապված հեռուսացույցով ոչ մի հաղորդում չէին ցուցադրում, առավել ևս այն չէին որակում իբրև «համասեռամոլների հիվանդություն»։ Կինոնկարի գործողությունները կատարվում են 1979-84 թվականներին, այնինչ հիվանդության մասին առաջին հիշատակումը հայտվել է 1982 թվականին և սկզբնական շրջանում դրա մասին տեղեկացված են եղել միայն բժշկական նեղ շրջանակներում։ Մեծ տարածում այս հասկացությունը գտել է 1980-ականների վերջին, երբ Բոբբի Գրիֆֆիթը վաղուց մահացածէր։
  2. Կարմիր կաբրիոլետը, որով Բոբբի ընկերը նրան տանում է՝ իր ընտանիքի հետ ծանոթացնելու, 1986 թվականի «Ալֆա-Ռոմեո Սփայդեր» է, այնինչ Բոբբին, ինչպես արդեն նշվել է, ինքնասպանություն է գործել 1983 թվականի օգոստոսին[6]։
  • Իրական Մերի Գրիֆֆիթին կարելի է տեսնել ֆիլմի վերջին տեսարանում, երբ Սիգուրնի Ուիվերը գրկում է երիտասարդ տղային։ Մերին կարճ ժամանակով հայտնվում է կադրում. նա կապույտ վերնաշապիկով կանգնած էր տղայից ձախ[7]։
  • Որպեսզի «մտնի դերի մեջ» Ուիվերը կարդացել է բոլոր այն գրքերը, որոնք նրան խորհուրդ է տվել Մերի Գրիֆֆիթը։ Դերասանուհին այցելել է Գրիֆֆիթների տուն, շփվել ընտանիքի հետ։ Նրան ցույց են տվել Բոբբիի վերնահարկը։ Մերիի թոռնիկները այդ ժամանակ այնտեղ հեռուստացույց էին դիտում[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նոմինացվել էր «Էմմի»-ի փրայմ-թայմ անվանակարգի (լավագույն հեռուստաֆիլմ, կանացի լավագույն դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում)։ Նույն կատեգորիայում Սիգուրնի Ուիվերը նոմինացվել է 2010 թվականի «Ոսկե Գլոբուսին» և «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդայի մրցանակն»։ Նույն թվականին ֆիլմը շահեց «ԳԼԱԱԴ»-ի մրցանակը, իսկ պրոդյուսերները նոմինացվեցին «Ամերիկայի պրոդյուսերական գիլդայի» մրցանակի[9]։ «Սիետլայի ԼԳԲՏ կինոփառատոն»-ում ֆիլմը արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «TV review: 'Prayers for Bobby' - and cheers». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  4. 4,0 4,1 «An Interview With Mary Griffith, the Inspiration Behind Prayers for Bobby». Lifetime. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Mary Griffith's Story By Robert Bernstein». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Goofs for Prayers for Bobby
  7. Trivia for Prayers for Bobby
  8. «Hail Mary Sigourney Weaver will rip your heart out in Prayers for Bobby, the true story of Mary Griffith, a religious mother who drives her gay son to suicide». The Advocate. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Awards for Prayers for Bobby (2009) (TV)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]