Անախրոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անախրոնիզմ (հունարեն` ανά — ետ և χρόνος — ժամանակ), պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն։

Անախրոնիզմը կարող է սխալի, թյուրիմացության արդյունք լինել, կարող է նաև գիտակցված բնույթ կրել` որևէ գաղափար ընդգծելու համար։ Օրինակ, Րաֆֆին «Պարույր Հայկազն» վիպակում գիտակցաբար անախրոնիզմ է թույլ տվել. 4-րդ դարում Հունաստանում ապրած հայազգի փիլիսոփա Պարույրին և 5-րդ դարի մեծ պատմիչ Մովսես Խորենացուն նա ներկայացրել է իբրև ժամանակակիցների, որպեսզի ավելի ցայտուն հակադրի կոսմոպոլիտիզմն ու իրական հայրենասիրությունը։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 14. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով