Աղաբաբա Բունյատզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղաբաբա Բունյատզադե
Բնօրինակ անունAğababa Bünyadzadə
Ծնվել էհուլիսի 19, 1915(1915-07-19)
Kürdəxanı, Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 17, 1974(1974-12-17) (59 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Աղաբաբա Բալաղա օղլի Բունյատզադե (ադրբ.՝ Ağababa Balağa oğlu Bünyadzadə, հուլիսի 19, 1915(1915-07-19), Kürdəxanı, Բաքու, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17, 1974(1974-12-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանցի օպերային երգիչ (բարիտոն), Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955), Լենինի շքանշանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի դափնեկիր[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաբաբա Բունյատզադեն ծնվել է 1915 թվականի հուլիսի 15-ին Բաքվում։ 1938-1939 թվականներին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցի վոկալային բաժնում։ Մոսկվայից վերադառնալուց հետո նա ընդունվեց Օպերայի թատերախմբում։ 23 տարեկան հասակում նրան հրավիրել են Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնի երգչախմբին։ Նա նաև դերասան էր դրամատիկական ասոցիացիայում[2]։

Աղաբաբա Բունյատզադեն, ով երկար տարիներ աշխատել է Օպերայի և բալետի թատրոնում, կատարել է Նոֆելի, Հասանխանի («Լեյլի և Մեջնուն», «Քյոռօղլի», Ուզեիր Հաջիբեկով), Խան («Շահսենեմ», Ռեյնգոլդ Գլիեր), Ասլան շահ («Շահ Իսմայիլ», Աբդուլ Մագոմաև), Շափուր («Խոսրով և Շիրին», Նիյազի), Մարդան («Հայրենիք», Կարա Կարաև և Ջովդեթ Հաջիև), Ֆիկարո («Սևիլյան սափրիչ», Ջոակինո Ռոսսինի), Տիրակալ («Կարմեն», Ժորժ Բիզե) և այլ դերերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]