Կարա Կարաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կարաև (այլ կիրառումներ)

Կարաև Կարա Աբդուլֆազ օղլի, ծնվել է 1918 թվականի փետրվարի 5-ին, Բաքվում։ Ադրբեջանցի սովետական կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ 1949 թվականից ԽՄԿԿ անդամ։

1946 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, նույն թվականից դասավանդում է Ադրբեջանի կոնսերվատորիայում (1959 թվականից՝ պրոֆեսոր, 1949-1953 թվականներին՝ դիրեկտոր)։ 1953 թվականից եղել է Ադրբեջանի ՍՍՀ կոմպոզիտորների միության նախագահ, 1962 թվականից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Սովետական երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (1952 թվականին բեմադրվել է Բաքվում), և «Ամպրոպի արահետով» (1958 թվականին բեմադրվել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում, որը 1967 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի) բալետները։ Կարաևի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահեղինակ՝ Ջորջ Հաջին, 1945 թվական, 1946 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ) օպերան, երեք սիմֆոնիաները (1943, 1946 և 1965 թվականներ), «Յոթ գեղեցկուհի» և «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյլի և Մեջնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, 1948 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ), «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրան։ Գրել է նաև կանտատներ, օրատորիաներ, սոնատներ, ռոմանսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png