2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծ մասամբ երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլիծաղիկները 4-10-ն են,իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման[1]։
Բույսը աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, անտառի եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։
Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր։ Էնդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։