Ալեքսանդր Բազմավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուցիոս Կորնելիոս Ալեքսանդրոս Պոլիհիստոր հայկական աղբյուրներում՝ Աղեքսանդր Բազմավեպ (հին հուն.՝ Ἀλέξανδρος; մոտ մ.թ.ա. 100 — 40թթ.), հին հույն պատմիչ և գիտնական: Նրա պատմական և այլ ոլորտներին վերաբերող բազմաթիվ երկերից պահպանվել են հատուկտոր հատվածներ: Հիշատակվում է Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրությունում», որից օգտվել է Մովսես Խորենացին՝ նշելով Բազմավեպի անունը՝ որպես իր աղբյուրներից մեկը, իր «Հայոց պատմություն» երկում: