Ալեքսանդրա Խոխլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Խոխլովա
Ծնվել էհոկտեմբերի 4, 1897(1897-10-04)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 22, 1985(1985-08-22)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի, կինոսցենարիստ և համալսարանի դասախոս
Ծնողներհայր՝ Sergey Sergeevich Botkin?, մայր՝ Alexandra Pavlovna Botkina?
Ամուսին(ներ)Լև Կուլեշով և Konstantin Khokhlov?
Պարգևներ և մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ալեքսանդրա Սերգեևնա Խոխլովա (անգլ.՝ Aleksandra Sergeyevna Khokhlova, ծնյալ՝ Ալեքսանդրա Սերգեևնա Բոտկինա, ռուս.՝ Александра Сергеевна Хохлова, հոկտեմբերի 4, 1897(1897-10-04)[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն - օգոստոսի 22, 1985(1985-08-22)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական կայսրության և խորհրդային դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, գրող և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոքրիկ Ֆոքսին», հեղինակ՝ Ֆիլիպ Մալյավին, 1902

Բժիշկ Սերգեյ Բոտկինի (1859–1910) և Ալեքսանդրա Պավլովնա Բոտկինայի (ծնյալ՝ Տրետյակովա, 1867–1959) դուստր Ալեքսանդրան ծնվել է Բեռլինում, որն այն ժամանակ Գերմանական կայսրությունում էր։ Անաստասյա անունով քույր է ունեցել[3] և հանդիսացել բարերար և արվեստի հովանավոր Պավել Տրետյակովի թոռնուհին։ 1914 թվականին ամուսնացել է ռուս դերասան Կոնստանտին Խոխլովի հետ, որից Սերգեյ անունով որդի է ունեցել։

1916 թվականին ռեժիսոր Բորիս Սուշկևիչի նկարահանած «Փոթորիկ» կինոնկարում, ինչպես նաև 1918 թվականին ռեժիսոր Վլադիսլավ Ստարևիչի նկարանահված «Լոլա» կինոնկարում հանդես է եկել որպես երկրորդական դերակատար։ 1919 թվականին ընդունելության քննություն է հանձնել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, որտեղ հանդիպել է կինոյի գործընկերոջը և ապագա կյանքի ընկերոջը՝ Լև Կուլեշովին։ 1920 թվականին վերջինիս նկարահանած «Կարմիր ռազմաճակատ» կինոնկարում է նկարահանվել, որտեղ ռեժիսորը նույնպես դեր էր կատարում։ Խոխլովայի կարիերան կինոնկարներում կարճատև է եղել, երբ նա իր ընտանիքի հարստության ու կայսր Նիկոլայ II-ի հետ կապեր ունենալու պատճառով զրկվել է բարեհաճությունից[4][5]։

Դերասանությունից և ռեժիսորությունից բացի Խոխլովան Կուլեշովի հետ նաև դասախոսել է պետական ինստիտուտում։ 1935 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[4]։

Ամուսնու հետ հրատարակել է «Հիսուն տարի կինոյում» հուշագրությունը[5]։

Մահացել է Մոսկվայում 87 տարեկանում[4]։

Կինոնկարների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

[5]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկաթե գարշապար» (1919), ռեժիսոր՝ Վլադիմիր Գարդին
  • «պարոն Վեսթի անհավանական արկածները բոլշևիկների երկրում», կատակերգություն, (1924), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
  • «Մահվան շողը» (1925), ռեժիսոր՝ Լև Կուլեշով, Խոխլովան ռեժիսորի օգնականն էր
  • «Ըստ օրենքի» (1926), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
  • «Քո ծանոթուհին» (1927), ռեժիսոր՝ Լև Կուլեշով
  • «Մեծ մխիթարողը» (1933), ռեժիսոր՝ Լև Կուլեշով, Խոխլովան ռեժիսորի օգնականն էր
  • «Սիբիրացիներ» (1940), ռեժիսոր՝ Լև Կուլեշով

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճարմանդների գործը» (1929)
  • «Սաշա» (1930)
  • «Խաղալիքներ» (1933)

Ռեժիսորի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք Ուրալից ենք» (1943), ռեժիսոր՝ Լև Կուլեշով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. «Portrait of Alexandra P. Botkina, née Tretyakova (1867-1959)». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 Rollberg, Peter (2016). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. էջ 374. ISBN 978-1442268425.
  5. 5,0 5,1 5,2 «Aleksandra Khokhlova». Women Film Pioneers Project. Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.

արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Խոխլովա» հոդվածին։