Ազնիվ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ազնիվ Պետրոսյան
Ծնվել էհունվարի 8, 1903(1903-01-08)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 27, 1971(1971-12-27) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Պետրոսյան Ազնիվ Պետրոսի (հունվարի 8, 1903(1903-01-08), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 27, 1971(1971-12-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ-ում մանրէաբանության հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (19251923 թվականից աշխատել է համալսարանի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, որի հիման վրա 1944 թվականին կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ինստիտուտը։ Այնուհետև (1950-1971) ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտի մթնոլորտի ազոտի կենսաբանական ֆիքսման լաբորատորիան։ 1932-1952 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։

Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի մանրէաբանական հետազոտություններին, հողի կառուցվածքի բարելավման, պալարաբակտերիաների էկոլոգիական, կենսաբանական, ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկությունների ուսումնասիրության, հողերի միկրոֆլորայի և միկրոկենսաբանական պրոցեսների ինտենսիվության վրա պարարտանյութերի ունեցած ազդեցության հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բակտերիալ պարարտանյութերը և նրանց կիրառումը, Երևան, 1942 (համահեղինակ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։