Միկրոֆլորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոֆլորա (միկրո․․․և ֆլորա), բնական միջավայրերում՝ հողում, օդում, ջրում, սննդանյութերում, մարդու և կենդանիների, բույսերի օրգանիզմում գտնվող միկրոօրգանիզմների ամբողջություն։ Միկրոֆլորայի որակական և քանակական կազմը կախված է էկոլոգիական, կլիմայական, աշխարհագրական և այլ գործոններից և բնորոշում է տվյալ միջավայրի կենսաբանական պրոցեսների ընթացքն ու ակտիվությունը։ Բնական սուբստրատներում ապրում են տարբեր միկրոօրգանիզմներ՝ բակտերիաներ, ճառագայթասնկեր, խմորասնկեր, ջրիմուռներ և այլն։ Հողի միկրոֆլորա (1 գ-ում 2—3 միլիարդ միկրոօրգանիզմ) պայմանավորում է հողի բերրիությունը, բույսերի բերքատվությունը, հողաջացման պրոցեսների ընթացքը և այլն։ Կախված կեղտոտության աստիճանից, ջրի 1լ-ում պարունակվում է 5—100 հզ․ բջիջ և դրանով է բնորոշվում ջրավազանների կենսաբանական արդյունավետությունը, ախտազերծումը վնասակար միկրոօրգանիզմներից։ Բույսերի միկրոֆլորան կարևոր է գինու, գարեջրի և այլ արտադրության համար (խմորման պրոցեսներում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 549