Ադոլֆ Կիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Կիֆեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Adolph Gustav Kiefer
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Adolph Kiefer
Մականուն(ներ)՝Sonny Boy
Մասնագիտացում՝լողորդ, գործարար և գյուտարար
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 27, 1918(1918-06-27)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 5, 2017(2017-05-05)[1] (98 տարեկան)
Մահվան վայր՝Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Ակումբ՝Texas Longhorns swimming and diving?

Ադոլֆ Կիֆեր (անգլ.՝ Adolph Gustav Kiefer, հունիսի 27, 1918(1918-06-27), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 5, 2017(2017-05-05)[1], Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, մեջքի վրա լողալու մասնագետ։ Հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականում 1930-ական թվականների երկրորդ կեսերից մինչև 1940-ական թվականների առաջին կեսերը, եղել է Բեռլինում անց կացվող Օլիմպիական խաղերի հաղթող, տարբեր դիսցիպլիններում աշխարհի չեմպիոն, հաղթել է ազգային նշանակություն ունեցող առաջնություններում։ Հայտնի է նաև որպես լողի ինստրուկտոր, ձեռնարկատեր և հասարակական գործիչ։ Համաշխարհային լողի փառքի դահլիճի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Կիֆերը ծնվել է 1918 թվականի հունիսի 27-ին, Չիկագոյի Իլինոյս նահանգում, գերմանացի միգրանտների ընտանիքում։

Որպես սպորտսմեն առաջին լուրջ հաջողությանը հասել է 1935 թվականին, 16 տարեկան հասակում, երբ Իլինոյսի աշակերտների մեջ մեջքի վրա լողալով համաշխարհային ռեկորդ է սահմանել` դառնալով տղամարդկանցից առաջինը, որը կորղացել է հաղթահարել 100 յարդ տարածությունն ավելի արագ, քան մեկ րոպեում (ցույց է տվել 59,8 վայրկյան արդյունք)[2]։ Մի քանի տարի անց բարելավել է իր ռեկորդը 58,5 վայրկյանով և մի քանի անգամ հաջող հանդես գալու շնորհիվ իրավունք է ստացել ներկայացնել երկիրը Բեռլինի 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, 100 մետր մեջքի վրա լողում հաղթել է բոլոր մրցակիցներին և դրանով ստացել է օլիմպիական ոսկե մեդալ։ Ի դեպ բոլոր մրցալողերում բարելավում էր իր օլիմպիական ռեկորդը տվյալ դիսցիպլինում, մասնավորապես, նրան ցույց տված ռեկորդը (1:05,9) լավագույնն է եղել ավելի քան 20 տարի, և նրա ռեկորդը հաղթահարվել է միայն 1956 թվականի Օլիմպիադայում, ավստրիացի Դեյվիդ Տեյլիի կողմից։

Ստանալով համաշխարհային հռչակ` Կիֆերը շատ էր ճանապարհորդում, մասնակցելով Եվրոպայի, Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Ամերիկայի խոշոր մրցույթներին, որտեղ հաղթել է իր ժամանակի շատ ուժեղ լողորդների։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օսթինի տեխնիկական համալսարանը, ավելի ուշ սովորել է Կոլումբիական համալսարանի Կոլումբիական քոլեջում[3]։ Հաղթել է մոտավոր 2000 մրցալող, երկար ժամանակ չգիտեր, թե ինչ է պարտությունը, միայն 1943 թվականի ԱՄՆ-ի առաջնությունում առաջին անգամ պարտվել է Հարրի Հոլիդեյին։ Ավելի ուշ Հոլիդեյնը անցել է նրա 100, 150, և 200 յադր համաշխարհային ռեկորդները, որից հետո Կիֆերը թողել է սպորտային կարիերան և գնացել ծառայելու Ռազմածովային ուժերում[4][5]։

Բանակում սովորեցնում էր նոր ընդունված զինվորներին լողալ` մշակելով սեփական Victory Backstroke մարզական ծրագիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում նավատորմի լեյտենանտի կոչում ուներ։

Վերադառնալով տուն 1947 թվականին՝ զբաղվում է բիզնեսով, Չիկագոյում հիմնելով Adolph Kiefer & Associates ընկերությունը։ Ընկերությունը արտադրում էր տարբեր լողային գույք, այդ թվում նաև` կապրոնե լողային համազգեստներ։ Մասնակցել է քաղաքի լողային ինֆրակառուցվածքի զարգացմանը[6][7][8]։

1965 թվականին իր սպորտային հաջողությունների շնորհիվ նա դառնում է Համաշխարհային լողի փառքի դահլիճի անդամ[9]։

Ակտիվ համագործակցել է ԱՄՆ-ի լողի ֆեդերացիայի հետ, հաճախ ներկա է եղել մրցույթներին որպես հարգարժան հյուր, մեդալով պարգևատրել հաղթող սպորտսմենների։ Ֆեդերացիայում նրան անվանում էին «ամերիկյան լողի հայր»։

Մահացել է 2017 թվականի մայիսի 5-ին, Ուոդսվորտում, Լեյք շրջանում, 98 տարեկան հասկաում[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.sportingnews.com/other-sports/news/adolph-kiefer-dies-swimming-1936-olympics-gold-medalist-berlin-us-navy/15go4m2gybwtv18f16kfxh7dpt
  2. «USA Swimming 1936 100 Backstroke Gold Medalist Adolph Kiefer Turns 98». Swimming World News (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. TexasSports.com, Men's Hall of Honor, Adolph Kiefer. Retrieved October 6, 2012.
  4. «Buckeyes Win AAU Swim Title: Michigan Second, Yale Finishes Third». Wisconsin State Journal. 1943 թ․ ապրիլի 4.
  5. «Swim Records Approved: 15 New Marks Set Last Season». Reno Evening Gazette. 1943 թ․ օգոստոսի 10.
  6. Kiefer & Associates, Our Founder – Adolph Kiefer Արխիվացված 2015-04-11 Wayback Machine. Retrieved October 6, 2012.
  7. Swim Across America, Olympians, Adolph Kiefer Արխիվացված Մայիս 27, 2012 Wayback Machine. Retrieved October 6, 2012.
  8. International Swimming Hall of Fame, Honorees, Adolph Kiefer Արխիվացված 2017-10-28 Wayback Machine. Retrieved April 12, 2015.
  9. "Adolph Kiefer Reminisces About Jesse Owens Following Record $1.4 Million Auction of Owens' Gold Medal," Swimming World Magazine (December 10, 2013). Retrieved January 13, 2015.
  10. «Adolph Kiefer, America's oldest Olympic champion, dies at 98». Los Angeles Times (անգլերեն). 2017 թ․ մայիսի 5. ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  11. Litsky, Frank (2017 թ․ մայիսի 5). «Adolph Kiefer, a Gold Medal Backstroker in the 1936 Olympics, Dies at 98». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադոլֆ Կիֆեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  • Ադոլֆ Կիֆեր (չեխ.) — էջը Համաշխարհային լողի փառքի սրահում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Կիֆեր» հոդվածին։