Ագնես Մովինքել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Մովինքել
Ծնվել էօգոստոսի 25, 1875(1875-08-25)[1][2]
ԾննդավայրԲերգեն, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել էապրիլի 1, 1963(1963-04-01)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և դերասանուհի

Ագնես Մովինքել (նորվ.՝ Agnes Mowinckel, օգոստոսի 25, 1875(1875-08-25)[1][2], Բերգեն, Շվեդ-նորվեգական միություն - ապրիլի 1, 1963(1963-04-01)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի և թատրոնի ռեժիսոր։ Ծնված լինելով Բերգենի նշանավոր ընտնիքում՝ նա Նորվեգիայի առաջին պրոֆեսիոնալ բեմական ռեժիսորն էր։ Նա մասնակցել է թատերական ներկայացումների փորձերին, Օսլոյում աշխատել է փոքր բեմերում, ապա հիմնել է իր սեփական թատրոնը։

Նրա առաջին բեմական ներկայացումը եղել է Վրեքինդի «Գարունը՝ զարթոնքի մեջ» (անգլ.՝ «Spring in Awakening») պիեսի ադապտացիան, որը տեղի էր ունեցել 1922 թվականին Intimteatret թատրոնում։ Հետագայում Det Norske թատրոնում աշխատել է որպես բեմական ռեժիսոր։ 1927 թվականից 1928 թվականը գլխավորել է Օսլոյի Det Norske թատրոնը։ 1930-ականներին Ագնեսը ղեկավարել է Նորվեգիայի ազգային թատրոնը և Det Norske թատրոնի մի շարք ներկայացումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պետք է լրանար նրա 17-րդ տարեկանը, նա մասնակցում էր Studioteatret-ի և Folketeatret-ի թատրոնների ստեղծմանը։ Նա ներկայացումներ էր ստեղծում Թյոնդելագ թատրոնի համար, մի շարք ներկայացումներ նաև Նորվեգիայի ազգային թատրոնի համար։ Նա հմուտ և ոգեշնչող անհատականություն էր, որի շնորհիվ Նորվեգիայի թատրոնի կողմից արժանացել էր զամբիկ (անգլ․՝ mare) անվանը։

Որպես դերասանուհի նա հաճախ էր հանդես եկել հերոսուհու կերպարում, սակայն հազվադեպ էր երկարատև հանձնարարություններ ունենում։ Առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել 1899 թվականին Բերգենի Ազգային բեմ թատրոնում, և նախքան ամուսնանալը թատերական առաջին սեզոնի ժամանակ միացել էր Sekondteatret թատրոնին։ Տասը տարի անց նա որպես դերասանուհի հետ է վերադառնում, ապա մի տարի շրջագայում է Ազգային թատրոնով, և Trondhjems nationale թատրոնի բեմում խաղում է մի սեզոն։ 1910-ական թվականների կեսերին նա մասնակցում էր դանիական ֆիլմերի նկարահանումներին, 1916-1921 թվականներին պարբերաբար հանդես է եկել Centralteatret թատրոնում, և 1928 թվականից Det Nye թատրոնում երեք տարի դերասանուհու պարտականություններ ուներ։

Անձնական և սոցիալական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովինքելը ծնվել է Բերգենի հայտնի ընտանիքներից մեկում, Յոհան Էրնսթ Մովինքելի հետ (1759–1816 թթ.), ով լինելով տոհմի նշանավոր նախնին՝ վաճառական էր։ Նրա ծնողներն են Էդվարդ Քրիստիան Մովինքելը, ով նույնպես վաճառական էր, և իր կինը՝ Քոռնելիա Շուլց Բլայթը․ նա մեծացել է 8 սիբլինգների հետ[4]։ Նրա մեծ եղբայրը՝ Յոհան Էրնսթը, վաճառական և Բերգենի նշանավոր քաղաքական գործիչ էր, մի ժամանակահատված ծառայում էր Նորվեգիայի պառլամենտում[5][6]։ Յոհան Էրնսթը Ագնեսին բարոյական աջակցություն ցուցաբերեց այն ժամանակ, երբ նա որոշել էր սկսել իր թատերական կարիերան, և տեղն եկած ժամանակ ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս նրան․ նա ֆինանսավորել էր քրոջ Լոնդոն և Փարիզ այցելությունները։ Նրա եղբայրը՝ Հարալդը, իր ձեռքն էր վերցրել ընտանեկան գործարանը, որն այդ ժամանակ Նորվեգիայի ամենախոշոր ձուկ արտահանող ֆաբրիկան էր։ Նրա քույրը՝ Յոհաննե Ֆոգթը, առաջին կանանցից էր, ում մենք կարող էինք տեսնել Նորվեգիայի պառլամենտում[7]։

Նա Նորվեգիայի վարչապետ Յոհան Լյուդվիգ Մովինքելի երկրորդ զարմիկն էր, և թատերական քննադատ Գուննար Հեիբերգի և Սիգուրդ Բյոդթքերի հարսն էր[4]։ 1899-1909 թվականներին նա ամուսնացել էր նավի բրոքեր (մասնագիտացած միջնորդ կամ բանակցող, ովքեր բանակցում էին նավով բեռների տեղափոխման հարցերով) Հանս Բլեհրի հետ[4]։ Նրանք ունենում են երեք երեխա, ապա բաժանվում են[8]։ Ավելի ուշ նա դառնում է իր փեսայի՝ Սիգուրդ Բյոդթքերի մտերիմ ընկերը, ով վերջինս 1910 թվականին բաժանվում է Բլեհրի քրոջից[9]։ Այս իրադարձությունից հետո նրանք վերջ ի վերջո միասին են ապրում[10][11]։

1917 թվականին նա Վասսեր կղզում ամառանոց է գնում։ Այստեղի նրա տունը պարբերաբար այցելվում էր իր ընկերների կողմից՝ դառնալով նկարիչների և գրողների հանդիպման վայր[12][13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Լաուրա Գունդերսենը վաղ տարիներին Ագնես Մովինքելի կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել

1894 թվականին՝ տասնինը տարեկանում, Ագնես Մովինքելը մեկնել է Քրիստիանա, որտեղ նկարչության դասեր է վերցրել Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիայում։ Քրիստինիայում նա ընկերացել է Լաուրա Գունդերսենի հետ, ով այդ ժամանակ Քրիստինիայի թատրոնի առաջատար դերասանուհին էր։ Նա շաբաթը մի քանի անգամ այցելում էր նրա և իր ամուսնու՝ Սիգվարդ Գունդերսենի բնակարան, և օգնում էր ներկայացումները սովորելու հարցերում։ Մովինքելի Բերգենից ընկերը՝ Հսնդ Բլեհրը, նույնպես Քրիստինիայում էր։ Նրա հետ միասին նա այցելել է քաղաքի սրճարաններ, ապա միացել է արվեստագետների շրջանակին, որոնցից շատերը հետագայում դարձել են նրա սոցիալական ցանցի մի մասը։ Մեկ տարի անցկացնելով Քրիստինիայում, Մովիքելը վերադառնում է Բերգեն[14]։ Վերադառնալով Բերգեն նա որպես ուսուցիչ սկսում է աշխատել աղջիկների համար նախատեսված դպրոցում․ նա Ազգային բեմ թատրոնում նույնպես մասնակցել է դասախոս Հյուդվիգ Լևիի դասերին[4]։ Նա առաջին անգամ հանդես է եկել Ազգային բեմ թատրոնում 1899 թվականի հունվարի 2-ին՝ կերտելով Հեյբերգի Kong Midas պիեսի Աննա Հիելմի դերը[4][15]։ Երկրորդ անգամ բեմում հայտնվել է Հենրիկ Իբսենի Hærmendene paa Helgeland պիեսում՝ ներկայանալով Հյորդիսի կերպարով[4]։ Նրան դեր էին առաջարկել Բերգենի Ազգային բեմ թատրոնում, բայց Ագնենտրում է րեց Քրիստինիայում Լյուդվիգ Լևիի գլխավորած Sekondteatret թատրոնը։ Sekondteatret թատրոնում նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1899 թվականի օգոստոսին՝ կերտելով «Մարիա Սթյուարթի» կերպարը Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի համանուն պիեսի ներկայացման ժամանակ։ Հոկտեմբերին Քրիստիանիայում Kong Midas ներկայացման ժամանակ խաղացել էր Աննա Հիելմի դերը[16][17]։ 1899 թվականի հոկտեմբերին Ագնեսն ամուսնանում է Հանս Բլեհրի հետ, ով իրենից մի քանի ամիս մեծ էր, նավի բրոքեր էր։ Ագնեսն ունեցավ երկու երեխա՝ Հանսը (ծնվ․ 1900 թվականի հունիս) և Քերեն Լիզբեթը (ծնվ․ 1901 թվականի հոկտեմբեր)։ Բլեհրի Լիսակերում գտնվող հսկայական տունը, որտեղ մի քանի ծառաներ էին աշխատում, դարձել էր նկարիչների և գրողների հանդիպման վայր։ Իր ընկերների թվում էին Սիգուրդ Բյոդթքերը, Սվեն Էլվեսթադը, Օլաֆ Բուլլը, Նիլս Կիյարը և Նիլս Քոլլեթթ Ֆոգթը, և նկարիչներ Քրիստիանն ու Օդա Քրոհգը[18]։ Նորվեգիայի ազգային թատրոնում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1902 թվականին մի քանի գործողություններով, երբ նա պետք է փոխարիներ Ռագնա Վեթթերգրինին նորվեգացի դրամատուրգ Իբսենի «Fru Inger til Østeraad» պիեսի գլխավոր հերոսի կերպարում[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Losnedahl, Kari Gaarder. «Agnes Mowinckel». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Hoffstad, Einar, ed. (1935). «Mowinckel, J(ohan) E(rnst)». Merkantilt biografisk leksikon (Norwegian). Oslo: Yrkesforlaget. էջ 534. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Johan Ernst Mowinckel». Norwegian Social Science Data Services (NSD). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Lyche 1990: pp. 124–125
  8. Lyche 1990: pp. 49–50
  9. Lyche, Lise. «Sigurd Bødtker». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Ringdal 2000: pp. 158, 663
  11. Lyche 1990: p. 68
  12. Lyche 1990: pp. 120–123
  13. Schulerud 1960: pp. 503–505
  14. Lyche 1990: pp. 23–28
  15. Wiers-Jenssen; Nordahl-Olsen 1926: pp. 402–403
  16. Dahl 1959: pp. 18–21
  17. Lyche 1990: pp. 40–41
  18. Lyche 1990: p. 42
  19. Rønneberg 1947: p. 128
  20. Ringdal 2000: p. 40
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Մովինքել» հոդվածին։