Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով
Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով գերմ.՝ Friedrich Wilhelm von Schadow | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1788[1][2] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | մարտի 19, 1862[4][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և նկարչության ուսուցիչ |
Թեմաներ | Կերպարվեստ[5] |
Ուսուցիչ | Յոհան Գոտֆրիդ Շադով |
Աշակերտներ | Richard Freytag?, Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման, Christian Albrecht von Benzon?, Moritz Berendt?, Andreas Müller?, Johann Wilhelm Schirmer?, Wilhelm Schirmer?, Heinrich Mücke?, Անդրեաս Ախենբախ, Otto Mengelberg? և Friedrich Geselschap?[6] |
Պարգևներ | |
Հայր | Յոհան Գոտֆրիդ Շադով |
Friedrich Wilhelm von Schadow Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով (գերմ.՝ Friedrich Wilhelm von Schadow, սեպտեմբերի 6, 1788[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - մարտի 19, 1862[4][2], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3]), գերմանացի նկարիչ։
Նազարեթցիներ խմբի ներկայացուցիչ Պետեր ֆոն Կորնելիուսի հետ համատեղ հիմնել են Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Վիլհելմ Շադովը քանդակագործ Յոհան Գոդֆրիդ Շադովի որդին է։ 20 տարեկանում Ֆրիդրիխ Վիլհելմն ընդունվում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և այնտեղ սովորում է Ֆրիդրիխ Գեորգ Վեյչի և Կարլ Վիլհելմ Վախի մոտ։ 1806 թվականին Շադովի Յուլիա Ցելտերի դիմանկարը մասնակցում է խոշոր ակադեմիական ցուցահանդեսի։ Կարլ Ֆրիդրիխ Ցելտերի աղջիկը դիմանկարում ներկայացել է սուրբ Սեսիլիայի կերպարով, Ջոն Ֆլակսմանի ոճով։ 1806-1807 թվականներին Շադովը ծառայության մեջ էր գտնվում պրուսական բանակում։
Հաջողությամբ ավարտելով ակադեմիան` Ֆրիդրիխ Վիլհելմն եղբոր` քանդակագործ Ռուդոլֆ Շադովի հետ մեկնում է Իտալիա։ Այստեղ նա ծանոթանում է դանիացի քանդակագործ Բերտել Տորվալդսենի հետ, իսկ նրա միջոցով մտնում է Կարոլինա ֆոն Գումբոլդտի շուրջը համախմբված նկարիչների շրջանակի մեջ։ Նազարեթցիներ Պետեր ֆոն Կորնելիուսի, Ֆրիդրիխ Օվերբեկի, Ֆիլիպ Ֆեյտի և Կարլ Վիլհելմ Բախի ստեղծագործությունները Շադովի վրա մեծ տպավորություն գործեց, և նա 1813 թվականին որոշեց միանալ այդ խմբին[7]։
1814 թվականին Ֆրիդրիխ Օվերբեկի ազդեցության տակ Շադովը կաթոլիկություն է ընդունում։ Հռոմում եղած ժամանակ Շադովը առավելապես նկարում էր կրոնական թեմաներով մոնումենտալ կտավներ դասական-ակադեմիական ոճով։ 1816-1818 թվականներին Կորնելիուսի, Օվերբեկի և Ֆեյտի հետ միասին Շադովը մասնակցում է Բարտոլդի առանձնատան ձևավորմանը։ 1819 թվականի ամռանը Կարլ Ֆրիդրիխ Շինկելի խնդրանքով Շադովը վերադառնում է Բեռլին, որտեղ Բեռլինյան գեղարվեստի ակադեմիայում ստանում է դոցենտի կոչում։
1820 թվականին Շադովն ամուսնանում է պալատական բժիշկ Իոհան Գոտլիբ ֆոն Գրոշկի դստեր` Շարլոտա ֆոն Գրոշկի հետ։ Ամուսնությունից ծնվում է աղջիկը` Սոֆիան, որը հետագայում դառնում է Ռիխարդ Գազենկլեվերի կինը, և որդին` Յոհան Գոտֆրիդ Ռուդոլֆ Շադովը, որը հետագայում դառնում է պրուսական բանակի գեներալ-լեյտենանտ։
1822-1825 թվականներին Շադովը Բեռլինում ղեկավարում էր մեծ արվեստանոց, որտեղ թագավորի հովանավորությամբ սովորում էին բազմաթիվ աշակերտներ։ 1825 թվականի վերջին Շադովը փակում է արվեստանոցը և պաշտամունքի հարցերով պրուսական նախարար Կարլ ֆոն Շտեյնցում Ալտենշտեյնի կողմից նշանակվում Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն փոխարինելով Պետեր ֆոն Կորնելիուսին։ Մի քանի տարի անց Դյուսելդորֆ են ժամանում նրա մի շարք տաղանդավոր աշակերտներ, որոնցից էին Էդուարդ Բենդեմանը, Թեոդոր Գիլդերբրանդտը, Յուլիուս Հյուբները, Ֆրանց Իտենբախը, Հենրիխ Հոֆմանը, Կարլ Ֆրիդրիխը Լեսինգը և Կարլ Ֆերդինանդ Զոն, որը զգալիորեն նպաստում է Դյուսելդորֆյան գեղարվեստի դպրոցի կայացմանը։
1857 թվականին իր ծննդյան 69- ամյակի նախօրեին Շադովը ծանր հարված ստացավ, որից նա չկարողացավ վերականգնվել։ Երկու տարի անց Շադովը վայր դրեց իր բոլոր լիազորությունները և հեռացավ հասարակական կյանքից[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hübner, Schadow und seine Schule (Bonn, 1869).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118748181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Wilhelm Schadow (նիդերլ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 269.
- ↑ «Zeichnung von Friedrich Wilhelm von Schadow entdeckt». bild.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «158 [150] - S. - Adreß-Buch der Bürgermeisterei Düsseldorf - Seite - Digitale Sammlungen - Digitale Sammlungen». digital.ub.uni-duesseldorf.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Շադով» հոդվածին։ |
|