Jump to content

Ֆրիդլ Դիկեր-Բրանդեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդլ Դիկեր-Բրանդեյս
գերմ.՝ Friedl Dicker-Brandeis
Ծնվել էհուլիսի 30, 1898(1898-07-30)[1][2][3][…] կամ հուլիսի 30, 1889(1889-07-30)[4]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][7]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1944(1944-10-09)[8][2][3][…]
Մահվան վայրՕսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն[9][3][7]
Քաղաքացիություն Ավստրիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունԲաուհաուզ
Մասնագիտություննկարչուհի, մանկավարժ, լուսանկարիչ, գծանկարիչ և դիզայներ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՅոհաննես Իտտեն և Rosalia Rothansl?
 Friedl Dicker-Brandeisová Վիքիպահեստում

Ֆրիդլ Դիկեր-Բրանդեյս (նաև Բրանդայս, գերմ.՝ Friedl Dicker-Brandeis, հուլիսի 30, 1898(1898-07-30)[1][2][3][…] կամ հուլիսի 30, 1889(1889-07-30)[4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5][6][7] - հոկտեմբերի 9, 1944(1944-10-09)[8][2][3][…], Օսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն[9][3][7]), հրեական ծագմամբ ավստրիացի նկարչուհի։ Յոհաննես Իտտենի (1888-1967) աշակերտուհին, այնուհետև շարունակել է ուսումը Վեյմարյան Բաուհաուզում։ 1919-1923 թվականներին զբաղվել է գործվածքի դիզայնով, պատկերազարդման և ձևավորման աշխատանքներով։ Բաուհաուզն ավարտելուց հետո Բեռլինում, Պրահայում և Գրոնովում աշխատել է որպես թատերական նկարիչ և դիզայներ։ 1936 թվականին ամուսնացել է Պաուլ Բրանդայսի հետ[10]։

Ամուսնու հետ միասին 1942 թվականի դեկտեմբերին արտաքսվել է Թերեզինսկի գետտո, որտեղ դասավանդել է նկարչություն։ 1944 թվականի հոկտեմբերի 6-ին Տերեզիենշտադտից Օսվենցիմում արտաքսման նախօրեին նա ճամպրուկի մեջ է հավաքում դասերի ժամանակ երեխաների կողմից արված նկարները (շուրջ 5000), որոնք պահպանվել են։ Պատերազմից հետո դրանք դարձան գետտոյում հրեաների առօրյա կյանքի վառ ապացույցը։ Ներկայումս դրանք պահվում են Պրահայում, Հրեական թանգարանում։ 1999 թվականին Վիեննայում բացվեց Ֆրիդլ Դիկեր- Բրանդեյսի և նրա թերեզինյան աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն շրջել է շատ երկրներում, ցուցահանդես են այցելել միլիոնից ավել մարդ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elena Makarova. Friedl Dicker-Brandeis. Ein Leben für Kunst und Lehre Verlag Christian Brandstaetter, Wien-Muenchen, 1999, ISBN 3-85498-032-9
  • Elena Makarova: Friedl, Dicker-Brandeis, Vienna 1898 — Auschwitz 1944 (Paperback), Tallfellow Press; 1st edition (December 31, 1999), ISBN 0967606195 (10), ISBN 978-0967606194 (13)
  • Susan Goldman Rubin: Fireflies in the Dark: The Story of Friedl Dicker-Brandeis and the Children of Terezin, Holiday House Inc. New York, 2000, ISBN 9780823416813 (13), ISBN 082341681X (10)
  • Елена Макарова, Сергей Макаров. Крепость над бездной. Т. 4: Искусство, музыка и театр в Терезине. Мосты культуры (Гешарим), М., 2007, ISBN 5-93273-219-9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդլ Դիկեր-Բրանդեյս» հոդվածին։