Ֆրեյա Ալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեյա Ալան
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 6, 2001(2001-09-06)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 8463347

Ֆրեյա Ալան (անգլ.՝ Freya Allan, սեպտեմբերի 6, 2001(2001-09-06)[1], Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Նեթֆլիքս հեռուստաալիքի «Կախարդը» սերիալում արքայադուստր Ցիրիլա Ցինտրայի դերով։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյա Ալանը ծնվել է Անգլիայի Օքսֆորդշիր քաղաքում և հաճախել է Օքսֆորդի Հեդինգթոնի դպրոց[2][3]։ Ալանն իր դերասանական կրթությունը շարունակել է Բիքոնսֆիլդի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում, Բիքինգեմշիր կոմսությունում, որտեղ դերասանական վարպետության ուսուցման շրջանակներում նկարահանվել է «Կապույտ թռչուն» և «Սուրբ Ծննդյան տոնածառ» կարճամետրաժ ֆիլմերում։ Ալանը ուսումը շարունակել է Բորնմութի արվեստի համալսարանում, որտեղ նա մարմնավորել է Լինդայի դերը «Կատաղի կապիտան» կարճամետրաժ ֆիլմում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանը խաղացել է երկրորդական դեր BBC-ի 2019 թվականին նկարահանված «Աշխարհների պատերազմը» դրամայի առաջին սերիայում։

Ներկա պահին Ալանը նկարահանվում է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Կախարդը» սերիալում, Հենրի Քավիլի և Անյա Չալոտրայի հետ միասին։ Նա մարմնավորում է արքայադուստր Ցիրիի կերպարը։ Այն Լորեն Շմիդտի ստեղծած ֆանտաստիկ դրամատիկական սերիալն է, որը նկարահանվել է լեհ գրող Անջեյ Սապկովսկու «Կախարդը» գրքերի շարքի հիման վրա։ Սկզբում նա հրավիրվել է փոքրիկ դերի համար, սակայն հետագայում հրավիրվել էր որպես Ցիրիի դերակատար։ Ալանը սերիալի նկարահանումների մասնակցելու համար 8 ամիս ապրել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[5]։ Ալանը նկարահանվելու է «Կախարդը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները նախատեսված է 2020 թվականի սկզբին Լոնդոնում և հասանելի է լինելու 2021 թվականին[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2017 Կապույտ թռչուն Դենի Կարճ դրվագ
2017 Սուրբ Ծննդյան տոնածառ Սուրբ Ծննդյան աղջիկ Կարճ դրվագ
2017 Կատաղի ծարավ Լինդա Կարճ դրվագ
2018 Մահվան անապատում երիտասարդ Միներվա 1 սերիա
2019 Աշխարների պատերազմ Մերի 1 սերիա
2019-ներկա Կախարդը Ցիրիլա "Ցիրի" Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Princess Cirilla of Cintra on Netflix's The Witcher: Who is the actress Freya Allan?». monstersandcritics.com. 2019.
  3. «Who is The Witcher's Freya Allan?». unitedagents.co.uk. 2019.
  4. «Why Ciri from the Witcher looks so familiar». looper.com. 2019.
  5. «The Witcher's Anya Chalotra and Freya Allan on plot spoilers, body image and Henry Cavill». glamourmagazine.co.uk. 2019.
  6. «'The Witcher' renewed for Season 2 at Netflix ahead of Network premiere». variety.com. 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյա Ալան» հոդվածին։