Ֆրեդրիկ Բայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդրիկ Բայեր
դան․՝ Fredrik Bajer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1837(1837-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրՎեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա
Մահացել էհունվարի 22, 1922(1922-01-22)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա[4]
ԳերեզմանԲիսպերբերգ գերեզմանատուն
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունSorø Academy? (1854)
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հակապատերազմային ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինMatilde Bajer?
Զբաղեցրած պաշտոններՖոլկետինգի անդամ և նախագահ
ԿուսակցությունQ3426725?
Պարգևներ և
մրցանակներ
 Fredrik Bajer Վիքիպահեստում

Ֆրեդրիկ Բայեր (դան․՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837(1837-04-21)[1][2][3][…], Վեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա - հունվարի 22, 1922(1922-01-22)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4]), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։

1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։

1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։

Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։

Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղունմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Բայեր» հոդվածին։