Ֆրեդրիկ Բայեր
| Ֆրեդրիկ Բայեր դանիերեն՝ Fredrik Bajer | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 21, 1837[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վեստեր Էգեդե, Ֆաքսե, DK |
| Մահացել է | հունվարի 22, 1922[1][2][3][…] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Կոպենհագեն, DK[4][5] |
| Գերեզման | Բիսպերբերգ գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | Դանիայի Թագավորություն |
| Կրթություն | Sorø Academy? (1854) |
| Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հակապատերազմային ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան |
| Ամուսին | Matilde Bajer? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆոլկետինգի անդամ և նախագահ |
| Կուսակցություն | Q3426725? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրեդրիկ Բայեր (դանիերեն՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837[1][2][3][…], Վեստեր Էգեդե, Ֆաքսե, DK - հունվարի 22, 1922[1][2][3][…], Կոպենհագեն, DK[4][5]), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։
1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։
1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։
Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։
Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #140729089 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Peace Prize 1908 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Արտաքին հղունմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդրիկ Բայեր (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Բայեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||