Ֆրանչեսկո Մաջոտտո
Ֆրանչեսկո Մաջոտտո իտալ.՝ Francesco Maggiotto | |
---|---|
Ծնվել է | 1738[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1805[4] |
Մահվան վայր | Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Francesco Maggiotto Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Մաջոտտո (իտալ.՝ Francesco Maggiotto, Francesco Fedeli detto il Maggiotto), 1738[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - սեպտեմբերի 13, 1805[4], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն), իտալացի գեղանկարիչ և նեոդասականություն ուղղության փորագրիչ:
Կենսագրություն և գեղարվեստական ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի իրական անունը` Ֆրանչեսկո Ֆեդելի է: Մաջոտտո մականունը (իտալ.՝ il Maggiotto) նշանակում է «Մեծ, Ավագ» կամ «Մայիսյան», Ֆրանչեսկոն այս մականունը կիսել է իր հոր` Դոմենիկո Ֆեդելիի հետ, որը նույնպես նկարիչ է: Առաջին անգամ Ֆրանչեսկոն աշխատել է նույն ոճով, ինչպես հայրը: Սովորել է Միքելանջելո Մորլայթերի մոտ: Նրա ստեղծագործության վրա ազդել են նաև Ջովաննի Բատիստա Պյացետան, Ջովաննի Բատիստա Տիեպոլոն և Ֆրանչեսկո Դզուկկարելլին: Նա նաև ընդօրինակել է Պյետրո Լոնգիին, նրա ժանրային գեղանկարչության նկարները, ներկայացրել է թատերական ներկայացումներ, համերգներ, դիմակահանդեսներ, բայց ավելի քիչ հեգնանքով և ավելի մեծ բարոյականության քարոզով[5]:
Հետագայում նա սևեռվել է կրոնական սյուժեների և նեոդասականություն ոճի վրա: 1778 թվականին նա գրքասեր` Մաֆֆեո Պինելլիի համար նկարել է 168 փոքր «Դոժերի, դոգարեսսի, վենետիկյան տոհմապետների, կարդինալների և պապերի դիմանկարներ» (իտալ.՝ Ritratti di dogi, dogaresse, veneti patriarchi, cardinali e pontefici) յուղաներկով պղնձի վրա, այդ նկարներից շատերը կորել են, բայց դրանցից մի քանիսը հանդիպել են հնաոճ իրերի շուկայում[6]:
1771 թվականին Ֆրանչեսկո Մաջոտտոն նշանակվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության (իտալ.՝ maestro di pittura) վարպետ, որի նախագահ է դարձել 1790 թվականին: Նրա աշակերտների թվում են եղել նրանք, ովքեր դարձել են վենետիկյան նեոդասականության նշանավոր գործիչներ, ինչպիսիք են` Կերենա Լատանցիոն, Ջովաննի Կառլո Բևիլակվան, Նատալե Սկյավոնին և Ֆրանչեսկո Հայեցը: 1796 թվականին Ֆրանչեսկո Մաջոտտոն նշանակվել է «Վենետիկի հանրային նկարների տեսուչ» (իտալ.՝ ispettore alle pubbliche pitture di Venezia) հասարակական շենքերում նկարների վիճակի մասին տեղեկությունների հաշվառման և կազմման նպատակով, և այդ ֆունկցիան նա իրագործել է նույնիսկ ֆրասնիական օկուպացիայի սկզբին:
Մաջոտտոն մահացել է 1805 թվականի սեպտեմբերի 13-ին Վենետիկում[6]:
Գիտական գործունեությունը և Մաջոտտոյի «էլեկտրական մեքենան»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաջոտտոն նաև զբաղվել է ֆիզիկայով, մասնավորապես` էլեկտրականությամբ: Պահպանվել են նրա գիտական հրապարակումները: Իր կտակից և իր աշակերտ` Ջովաննի Կառլո Բևիլակվայի ինքնակենսագրությունից հայտնի է, որ նա ստեղծել է մի քանի աստղադիտակներ և մեկ օբսկուրա տեսախցիկ: Իր ուսումնասիրությունների շնորհիվ նաև դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Վանահայր Ջուզեպպե Տոալդոյին ուղղված նամակում նա գրել է էլեկտրականության ուսումնասիրման ոլորտում իր հաջողությունների մասին և, մասնավորապես, մեքենայի մշակման մեջ, որն ընդունակ է եղել շփման միջոցով էլեկտրական պարպումներ առաջացնել (տրիբոէլեկտրական ազդեցություն): 18-րդ դարում ֆիզիկական փորձեր կատարելու գիտնականների ձգտումը գիտության ժողովրդականացման նպատակով աճել է:
Մաջոտտոն իր նամակում բացատրել է, թե ինչպես է փորձարկել և իր եղբոր հետ կառուցել էլեկտրական մեքենաների մոդելների բազմություն, ընդունակ է եղել դուրս բերել «էլեկտրական հեղուկ»: Նրա ջանքերը, ինչպես ժամանակի մյուս գիտնականների ջանքերը, հանգում էին այն բանին, որ առավելագույն չափով մեծացնել Էլեկտրական պարպումը և օգտակար դարձնել «էլեկտրական մեքենան»: Իրականացվել են բազմաթիվ փորձարկումներ, և կառուցվել են տարբեր տեսակի մեքենաներ, որոնցում օգտագործել են գլաններ կամ սկավառակներ, շփման ժամանակ լիցքավորել են էլեկտրաստատիկ էներգիայով, այն ժամանակի ֆիզիկոսներին ապացուցել է, որ գոյություն ունի «fluio elettrico» («էլեկտրական հեղուկ»), ինչպես այն ժամանակ կոչվել է:
Մաջոտտոն նաև հասկացել է, որ «բնության մեջ չկա այնպիսի մարմին, որը թույլ չի տալիս ամբողջովին էլեկտրական հեղուկ անցկացնել», այսինքն` բոլոր նյութերն ունեն էլեկտրական դիմադրության որոշակի աստիճան և որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա են տարածում օդով և այլ եղանակներով, հետևաբար, այս բոլոր նյութերը պետք է ունենան էլեկտրական դիմադրության որոշակի աստիճան: Մաջոտտոն կարողացել է հորինել այնպիսի մեքենա, որի էլեկտրական պարպման ուժգնությունը շատ ավելի մեծ է եղել, քան մյուսներինը, և այն գերազանց արդյունքների է հասել նույնիսկ շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններում, օրինակ` մթնոլորտի խոնավության բարձր առկայությամբ[7]:
-
Ինքնանկար երկու աշակերտների` Անտոնիո Ֆլորիանի և Ջուզեպպե Պեդրինի հետ (Մաջոտտոն ձախ կողմից վերջինն է): 1792 թվական: Կտավ, յուղաներկ: Ակադեմիայի պատկերասրահ:
-
Սուրբ Իոսիֆի մահը: 1805 թվական: Կտավ, յուղաներկ: Սան Ջերեմիայի եկեղեցի, Վենետիկ
-
Գեղանկարչության այլաբանություն: 1768-1769 թվականներ: Կտավ, յուղաներկ: Ակադեմիայի պատկերասրահ
-
Ապաշխարանք և աղոթք: 1765 թվական: Կտավ, յուղաներկ: Սան Ֆրանցիսկո դելա Վինյա եկեղեցու Ջուստինիան դեյ Վեսկովի մատուռը, Վենետիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Web umenia (словацк.)
- ↑ 4,0 4,1 4,2 BeWeB
- ↑ Pallucchini R. La pittura veneziana del Settecento. — Venezia-Roma: Istituto per la collaborazione culturale, 1960. — Р. 236
- ↑ 6,0 6,1 FEDELI, Francesco, detto il Maggiotto Dizionario Biografico degli Italiani — Volume 45 (1995) [1] Արխիվացված 2022-01-22 Wayback Machine
- ↑ Maggiotto, Francesco (1781). Lettera di Francesco Maggiotto a Giuseppe Toaldo sopra una nuova costruzione di macchina elettrica. — Рр. 8—10 https://books.google.ru/books?id=wRdqZqL8jcIC&pg=PR1&redir_esc=y#v=onepage&q&f=false Արխիվացված 2022-04-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Մաջոտտո» հոդվածին։ |
|