Ֆրանկո Ռոսի
Ֆրանկո Ռոսի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1919[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[2] |
Մահացել է | հունիսի 5, 2000[3][4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0744185 |
francorossi.com |
Ֆրանկո Ռոսի (ֆր.՝ Franco Rossi. ապրիլի 28, 1919[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[2] - հունիսի 5, 2000[3][4], Հռոմ, Իտալիա[2]), 20-րդ դարի իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆլորենցիայում[5]։ Դպրոցն ավարտելուց հետո իրավունք է ուսումնասիրել, ապա աշխատանքի է անցել թատրոնում։ Կինոյում սկզբնական շրջանում եղել է ռեժիսորի օգնական, գործակցել է ճանաչված ռեժիսորներ Մարիո Կամերինիի, Լուիս Տրենկերի, Ռենատո Կաստելանիի, Ալդո Վերգանոյի հետ։ Նրա՝ որպես բեմադրող ռեժիսորի առաջին աշխատանքը եղել է «Դրամանենգները» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է 1950 թվականին։ Իսկ առաջին մեծ հաջողությունը կինոյի ասպարեզում նրան բերել է 1954 թվականին նկարահանած «Գայթակղողը» կինոնկարը, որտեղ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է Ալբերտո Սորդին։ Ֆրանկո Ռոսիի ռեժիսորական հիշարժան աշխատանքներից են նաև «Ընկերներ՝ մինչև մահ-գերեզման» (1955), «Մերկ ոդիսական» (1961), «Սիրո երեք գիշեր» (1964), «Տիկնիկներ» (1965), «Դեմ արա մյուս այտդ» (1974) ֆիլմերը։
Նա աշխատել է նաև իտալական հեռուստատեսությունում, որտեղ 1968 թվականին նկարահանել է «Ոդիսական» սերիալը։ Նրա ամենահայտնի հեռուստատեսային աշխատանքը 1985 թվականին նկարահանած «Quo Vadis?» / «Յո երթաս» մինի սերիալն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Internet Movie Database-ի տվյալներով՝ Ֆրանկո Ռոսին 1952-1994 թվականների միջակայքում մասնակցել է 32 գեղարվեստական կամ հեռուստաֆիլմերի և հեռուստատեսային մինի սերիալների նկարահանմանը[6]։
- 1950: I Falsari
- 1952: Solo per te Lucia
- 1953: The Counterfeiters
- 1954: Il seduttore
- 1955: Amici per la pelle
- 1958: Amore a prima vista
- 1958: Calypso
- 1959: Death of a Friend
- 1959: Everyone's in Love (supervisor)
- 1961: Nude Odyssey
- 1962: Smog
- 1964: Controsesso ("Cocaina di domenica" մասը)
- 1964: High Infidelity ("Scandaloso" մասը)
- 1964: Three Nights of Love ("La moglie bambina" մասը)
- 1965: I complessi ("Il complesso della schiava nubiana" մասը)
- 1965: Le bambole ("La minestra" մասը)
- 1966: Make Love, Not War
- 1967: Le streghe ("La siciliana" մասը)
- 1967: Una rosa per tutti
- 1968: Caprice Italian Style ("Viaggio di lavoro" մասը)
- 1968: L'Odissea (մինի հեռուստասերիալ)
- 1969: Youth March
- 1971: Eneide (հեռուստասերիալ)
- 1974: Il giovane Garibaldi (մինի հեռուստասերիալ)
- 1974: Two Missionaries / Turn the Other Cheek
- 1976: Pure as a Lily
- 1977: Come una rosa al naso
- 1977: L'altra metà del cielo
- 1982: Storia d'amore e d'amicizia (հեռուստասերիալ)
- 1985: Quo Vadis? (մինի հեռուստասերիալ)
- 1987: Lo scialo (մինի հեռուստասերիալ)
- 1987: Un bambino di nome Gesù (հեռուստաֆիլմ)
- 1994: Michele va alla guerra (հեռուստաֆիլմ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #142022179 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ Lane, John Francis (2000 թ․ հունիսի 10). «Franco Rossi». The Guardian.
- ↑ IMDB: Franco Rossi (I) (1919–2000). Retrieved 2011-04-24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանկո Ռոսի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Ռոսի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Ֆլորենցիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 2000 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի կինոռեժիսորներ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- Իտալացի պրոդյուսերներ