Ֆուջի Կազե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուջի Կազե
Բնօրինակ անուն藤井 風
Ծնվել էհունիսի 14, 1997 (26 տարեկան)
Սատոշի, Օկայամա, Ճապոնիա
Ժանրեր
Մասնագիտություներաժիշտ
Գործունեություն2019-ներկա
Լեյբլ
  • Universal Music Japan
  • HEHN Records
ԿայքՊաշտոնական կայք

Ֆուջի Կազե (անգլ.՝ Fujii Kaze, ճապ.՝ 藤井 風), ճապոնացի երաժիշտ, երգիչ, երգահան։ Նա իր առաջին՝ «Help Ever Hurt Never» ստուդիական ալբոմը թողարկել է 2020 թվականին, որը գլխավորել է Billboard Japan-ի ալբոմների չարթը, ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Oricon Albums Chart-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականին՝ Օկայամա քաղաքի Սատոշի ավանում։ Ունի մեկ ավագ եղբայր և երկու ավագ քույրեր։ Փոքր տարիքում լսել է տարբեր ժանրերի երգեր, ինչպիսիք են ջազը, դասական երաժշտությունը, փոփը և էնկան։ 12 տարեկանից իր անձնական ՅուԹյուբյան ալիքում տարբեր քավերներ է տեղադրում, որոնք ավելի քան 30 միլիոն դիտում ունեն[1]։ Ավագ դպրոցի տարիներին նա դադարեցրել է հոլովակների բեռնումը, որպեսզի կենտրոնանա իր երաժշտական կրթության վրա և ՅուԹյուբ է վերադարձել միայն ավարտելուց հետո։ 2019 թվականին տեղափոխվել է Տոկիո[2]։

2019-2021: Դեբյուտը խոշոր լեյբլում, «Help Ever Hurt Never»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 18-ին թողարկել է իր դեբյուտային՝ «何なんw (WTF lol)» սինգլը, իսկ դեկտեմբերի 4-ին իր երկրորդ՝ «もうええわ (Mo-Eh-Wa)» սինգլը։ Յուրաքանչյուր սինգլ վերաթողարկվել է նրա մինի ալբոմներում, որոնցում հասանելի են եղել քավեր երգեր և որոնք հնարավոր է բեռնել միայն Apple Music-ում։

2020 թվականի հունվարին Սփոթիֆայը նրան ընդգրկել է «Early Noise 2020» ցանկի թոփ 10-ում[3]։ Իր «Nan-Nan Show 2020» անվամբ սոլո ելույթները նախատեսվում էին ապրիլի 4-ին և 26-ին՝ Zepp Namba-ում և Zepp Tokyo-ում համապատասխանաբար, սակայն COVID-19 պանդեմիայի պատճառով հետաձգվել են[4]։ 2020 թվականի մայիսի 20-ին թողարկել է իր առաջին՝ «Help Ever Hurt Never» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard Japan ալբոմների չարթը։ Նա նաև հայտարարել է իր առաջին ազգային շրջագայության մասին, որը բաղկացած էր 12 ելույթներից 11 քաղաքներում 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը[5]։ 2020 թվականի օգոստոսին դարձել է առաջին ճապոնացին, որը անվանվել է ՅուԹյուբի «Ծագող արտիստ»։ Հոկտեմբերի 30-ին թողարկել է իր երկու նոր՝ «Hedemo Ne-Yo» և «Seishun Sick» սինգլները[6]։ Յուրաքանչյուր երգ ընդգրկվել է մինի ալբոմում և թողարկվել է թվային հարթակում՝ այլ քավեր երգերի հետ։

2021 թվականի մարտին թողարկել է «Tabiji» երգը ճապոնական «Nizi Village Clinic» (にじいろカルテ) հեռուստատեսային դրամայի համար։ Ապրիլին նրա «Kirari» երգն օգտագործվել է «Honda Vezel» մեքենայի հեռուստատեսային գովազդի համար։ Երգը նրան համաշխարհային ճանաչում է բերել, ինչպես նաև գլխավորել է Billboard Japan-ի երգերի չարթը։ Օգոստոսին GQ ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենահետաքրքիր երաժիշտներից մեկը։ Դեկտեմբերի 31-ին նա ելույթ է ունեցել տարեվերջյան հեղինակավոր՝ «NHK Kohaku Uta Gassen» երաժշտական ծրագրում։

2022-ներկա։ «Love All Serve All»[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 14-ին թողարկել է «Kirari Remixes (Asia Edition)» մինի ալբոմը։ Մարտի 23-ին թողարկել է իր երկրորդ՝ «Love All Serve All» ստուդիական ալբոմը։ 2022 թվականի հուլիսից սկսած հայտնվել է համաշխարհային լսարանի ուշադրության կենտրոնում իր երգերից մեկի՝ «Shinunoga E-Wa»-ի շնորհիվ, որը վիրուսային է դարձել ՏիկՏոկ հարթակում։ Այս երգը թողակվել էր դեռ 2020 թվականին՝ նրա դեբյուտային ստուդիական ալբոմում։

Հոկտեմբերի 10-ին թողարկել է նոր՝ «grace» թվային երգը, որը դարձել է նրա՝ Docomo-ի հետ համագործակցության երգը «KAZE FILMS docomo future project»։

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուջիիի երաժշտությունը նկարագրվել է որպես «թարմ, բայց ծանոթ»՝ հստակ ազդեցություն ունենալով արևմտյան երաժշտությունից, որով նա մեծացել է։ Նրա վոկալը «հիշեցնում է ճապոնական կայոկյոկու փոփ ստանդարտները», ինչը նրա երաժշտությունը նույնպես հստակ ճապոնական է դարձնում[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ Հավաստագրեր
JPN
[8]
JPN
Comb.
[9]
JPN Hot
[10]
«Help Ever Hurt Never» 2 2 1
«Love All Serve All»
  • Թողարկում՝ մարտի 23, 2022
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
1 1 1
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Հավաքածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական
JPN
[8]
JPN
Comb.
[9]
JPN Hot
[10]
«Help Ever Hurt Cover»
  • Թողարկում՝ մայիսի 20, 2021
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
4 4 4

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանամասներ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ (Ճապոնիա)
JPN
[8]
JPN
Comb.
[9]
JPN Hot
[10]
«Nan-Nan» (ճապ.՝ 何なんw)
  • Թողարկում՝ հունվարի 24, 2020
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
«Mo-Eh-Wa» (もうええわ)
  • Թողարկում՝ փետրվարի 21, 2020
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
10[17]
Hedemo Ne-Yo» (へでもねーよ)
  • Թողարկում՝ դեկտեմբերի 4, 2020
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
27 5,430[18]
«Seishun Sick» (青春病)
  • Թողարկում՝ դեկտեմբերի 11, 2020
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
31 4,559[19]
«Kirari Remixes (Asia Edition)»
  • Թողարկում՝ հունվարի 14, 2022
  • Լեյբլ՝ Universal Sigma/HEHN Records
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
15
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
JPN
Comb.
[20]
JPN Hot
[21]
«Nan-Nan» (ճապ.՝ 何なんw) 2019 99
  • RIAJ: Gold (սթ.)[22]
Help Ever Hurt Never
«Mo-Eh-Wa» (ճապ.՝ もうええわ)
«Yasashisa» (ճապ.՝ 優しさ) 2020 34
  • RIAJ: Gold (սթ.)[22]
«Cause It's Endless» (ճապ.՝ キリがないから) 86
«Hedemo Ne-Yo» (ճապ.՝ へでもねーよ) Love All Serve All
«Seishun Sick» (ճապ.՝ 青春病) 68
«Tabiji» (ճապ.՝ 旅路) 2021 15 10
  • RIAJ: Silver (սթ.[23]
«Kirar» (ճապ.՝ きらり) 5 2
  • RIAJ: Gold (թ.)[24]
  • RIAJ: Platinum (սթ.)[25]
«Ignite» (ճապ.՝ 燃えよ) 19
«Matsuri» (ճապ.՝ まつり) 2022 24 10
«Damn» 42
«Grace» 8 4 Սինգլն ալբոմում ընդգրկված չէ
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Չարթերում ընդգրկված այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
JPN
Comb.
[20]
JPN
Hot
[21]
SGP
[26]
VIE
[27]
WW
[28]
«Shinunoga E-Wa» (ճապ.՝ 死ぬのがいいわ) 2020 36 31 8 39 118
  • RIAJ: Gold (սթ.)[29]
Help Ever Hurt Never

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ամսաթիվ Երգ
2020 Հունվարի 23 «何なんw» (Nan-Nan)
Փետրվարի 20 «もうええわ» (I'm Over It)
Ապրիլի 16 «優しさ» (Yasashisa)
Մայիսի 14 «キリがないから» (Cause It's Endless)
Սեպտեմբերի 4 «帰ろう" (Go Home)
Դեկտեմբերի 4 «へでもねーよ» (Hedemo Ne-Yo)
Դեկտեմբերի 11 «青春病» (Seishun Sick)
2021 Մարտի 10 «旅路» (Tabiji)
Մայիսի 21 «きらり» (Kirari)
Հոկտեմբերի 24 «燃えよ» (Mo-Eh-Yo)
2022 Մարտի 20 «まつり» (Matsuri)
Սեպտեմբերի 30 «damn»
Հոկտեմբերի 10 «grace»
Հոկտեմբերի 26 «Shinunoga E-Wa»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Տարեթիվ Անվանակարգ Առաջադրում Արդյունք Ծան.
CD Shop Awards 2021 Blue Prize Help Ever Hurt Never Հաղթանակ
China Block Award Հաղթանակ
2022 Լավագույն կենդանի հոլովակի աշխատանք Nan-Nan Show 2020 Հաղթանակ [30]
MEXT Awards 2022 Արվեստի խրախուսման մրցանակ նոր արտիստի համար Ֆուջի Կազե Հաղթանակ [31][32]
Mnet Asian Music Awards 2020 Լավագույն նոր արտիստ (Ճապոնիա) Հաղթանակ [33]
MTV Video Music Awards Japan 2020 Լավագույն R&B հոլովակ «Nan-Nan» Հաղթանակ
2022 Լավագույն վիզուալ էֆեկտներ «Damn» Հաղթանակ
Music Pen Club Awards 2021 Լավագույն նոր արտիստ Ֆուջի Կազե Հաղթանակ
Space Shower Music Awards 2021 Լավագույն ծագող արտիստ Հաղթանակ
Լավագույն կոնցեպտ-հոլովակ «Seishun-Sick» Հաղթանակ
2022 Լավագույն սոլո արտիստ Ֆուջի Կազե Հաղթանակ
Լավագույն կենդանի կոնցեպտ Հաղթանակ
Մարդկանց ընտրյալ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «藤井 風 初のオリジナル楽曲「何なんw」が本日より配信開始、東京、大阪Zeppワンマンライブも決定 | SPICE – エンタメ特化型情報メディア スパイス». SPICE(スパイス)|エンタメ特化型情報メディア スパイス. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. «藤井 風 OFFICIAL SITE». 藤井 風 OFFICIAL SITE (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. «あいみょん・髭男を輩出、「Early Noise 2020」Novelbrightら10組発表». マイナビニュース (ճապոներեն). 2020 թ․ հունվարի 16. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  4. «藤井 風、6月の東阪Zepp4公演を中止&今週日曜に急遽ピアノ弾き語りライブ配信が決定 本人コメントも到着 | SPICE – エンタメ特化型情報メディア スパイス». SPICE(スパイス)|エンタメ特化型情報メディア スパイス. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  5. «藤井 風、11都市12公演の初の全国ホールツアー詳細を発表、3度目の『藤井 風のオールナイトニッポン0(ZERO)』も放送決定 | SPICE – エンタメ特化型情報メディア スパイス». SPICE(スパイス)|エンタメ特化型情報メディア スパイス. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  6. «藤井 風が日本武道館公演の直後に新曲"へでもねーよ"、"青春病"の2曲を緊急リリース». FNMNL (フェノメナル) (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. «Fujii Kaze: The Biggest Japanese Musical Phenomenon Since Utada Hikaru?». nippon.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 2. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 «オリコンランキング». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Fuji Kaze on Oricon Combined Albums». ORICON NEWS. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Billboard Japan Hot Albums | Charts». Billboard JAPAN (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  11. «2020年05月18日~2020年05月24日 オリコン週間 合算アルバムランキング». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  12. «Billboard Japan Hot Albums 6/1 | Charts». Billboard JAPAN (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «【ビルボード】TOMORROW X TOGETHER『The Dream Chapter:ETERNITY』がアルバム・セールス首位 藤井 風/Girls2が続く | Daily News». Billboard JAPAN (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  14. «Japanese album certifications – Fujii Kaze – Help Ever Hurt Never» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2021年1月 on the drop-down menu
  15. オリコン週間 アルバムランキング 2022年03月21日~2022年03月27日 [Oricon Weekly Album Ranking March 21, 2022 – March 27, 2022] (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  16. «Japanese album certifications – Fujii Kaze – Love All Serve All» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2022年3月 on the drop-down menu
  17. «Billboard Japan Hot Albums | Charts». Billboard JAPAN (ճապոներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  18. «オリコン週間 デジタルアルバムランキング 2020年11月30日~2020年12月06日». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. «オリコン週間 デジタルアルバムランキング 2020年12月07日~2020年12月13日». ORICON NEWS. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. 20,0 20,1 «藤井風の合算シングル売上» (ճապոներեն). Oricon. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. 21,0 21,1 Chart positions for singles on the Japan Hot 100:
  22. 22,0 22,1 «Japanese single certifications – Fujii Kaze» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2022年1月 on the drop-down menu
  23. «Japanese single certifications – Fujii Kaze – Tabiji» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2021年10月 on the drop-down menu
  24. «Japanese single certifications – Fujii Kaze – Kirari» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2021年7月 on the drop-down menu
  25. «Japanese single certifications – Fujii Kaze – Kirari» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է May 21, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2021年9月 on the drop-down menu
  26. «RIAS Top Charts Week 39 (23 – 29 Sep 2022)». RIAS. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. «Billboard Vietnam Hot 100 (Chart Date 2022-09-22)». Billboard Việt Nam (վիետնամերեն). 2022 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «Billboard Global 200: Week of October 1, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.
  29. «Japanese single certifications – Fujii Kaze – Shinunoga E-Wa» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է December 27, 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2022年11月 on the drop-down menu
  30. «第14回CDショップ大賞2022、大賞は赤:Official髭男dism「Editorial」/青:WurtS「ワンス・アポン・ア・リバイバル」(2022年3月4日)». Musicman. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  31. «佐野元春さんに大臣賞 21年度芸術選奨、濱口竜介監督も(写真=共同)». 日本経済新聞 (ճապոներեն). 2022 թ․ մարտի 9. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  32. «令和3年度(第72回)芸術選奨贈賞理由» (PDF). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  33. «2020 Mnet Asian Music Awards Winners | 2020 MAMA» (անգլերեն). Mwave. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.