Ֆորխհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորխհայմ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ֆորխհայմ
գերմ.՝ Forchheim
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես44,44 կմ²
ԲԾՄ266 մետր
Բնակչություն32 972 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ09191
Փոստային դասիչ91301
Ավտոմոբիլային կոդFO
Պաշտոնական կայքforchheim.de
Ֆորխհայմ (Գերմանիա)##
Ֆորխհայմ (Գերմանիա)

Ֆորխհայմ (գերմ.՝ Forchheim), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն, որը գտնվում է Բավարիա երկրամասում։ Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Մտնում է Ֆորխհայմ շրջանի տարածի մեջ։ Բնակչությունը 30396 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Տարածքը 44,46 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 09 4 74 126։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի առաջին արքա Կոնրադ 1-ինի հուշարձանը

Մերովինգովների և Կարոլինգովների ժամանակաշրջանում այստեղ եղել է թագավորական պալատ։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 805 թվականին, երբ այն հիշատակվել է որպես կարևոր առևտրական կենտրոն՝ առևտրական ուղու վրա։ Այստեղ 856, 858, 872 և 874 թվականներին ապրել է Լյուդովիկ 2-րդ Գերմանացին, իսկ 878 և 880 թվերին՝ Լյուդովիկ III Կրտսերը։

887 թվականին այստեղ արքա է ընտրվել Առնուլֆ Կարինտացին, որն իր նստավայր է այցելել 889, 892 և 896 թվերին։ Այստեղ արքա է ընտրվել նաև Լյուդովիկ IV Մանուկը, որը եղել է այստեղ 900, 903, 904, 907, 908 և 910 թվականներին։

Մարկպլաց՝ Ռատհաուզը և Սբ․ Մարտինի եկեղեցին
Քաղաքային պարիսպը

911 թվին Ֆորխհայմում ընտրվել է առաջին գերմանացի արքան՝ Կոնրադ I-ը, որն ապրել է հենց այստեղ 914 և 918 թվերին։

Օտտոն Մեծը այցելել է քաղաք 961 թվին, իսկ 976-ին՝ Օտտոն III-ը։

Հենրիխ II Սուրբ արքան միակն է, որը ընտրվել է որպես սուրբ և հենց նա էլ քաղաքը նվիրել է Բամբերգի եպիսկոպոսությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորխհայմ» հոդվածին։