Ֆորխհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ֆորխհայմ (այլ կիրառումներ)
Համայնք
Ֆորխհայմ
Forchheim
Զինանշան
Forchheim coat of arms.png

Forcheim Hauptstraße.JPG
Կոորդինատներ: 49°43′11″ հս․ լ. 11°3′29″ ավ. ե. / 49.71972° հս․. լ. 11.05806° ավ. ե. / 49.71972; 11.05806
Երկիր Գերմանիա Գերմանիա
Մարզ Բավարիա
Շրջան Ֆորխհայմ
Մակերես 44,95 կմ²
ԲԾՄ 266 մ
Բնակչություն 30396 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 09191
Փոստային ինդեքս 91291-91301
Փոստային ինդեքսներ 91301
Ավտոմոբիլային կոդ FO
09 4 74 126
Պաշտոնական կայք forchheim.de
##Ֆորխհայմ (Գերմանիա)
Red pog.png
##Ֆորխհայմ (Բավարիա)
Red pog.png

Ֆորխհայմ (գերմ.՝ Forchheim), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն, որը գտնվում է Բավարիա երկրամասում։ Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Մտնում է Ֆորխհայմ շրջանի տարածի մեջ։ Բնակչությունը 30396 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Տարածքը 44,46 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 09 4 74 126։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի առաջին արքա Կոնրադ 1-ինի հուշարձանը

Մերովինգովների և Կարոլինգովների ժամանակաշրջանում այստեղ եղել է թագավորական պալատ։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 805 թվականին, երբ այն հիշատակվել է որպես կարևոր առևտրական կենտրոն՝ առևտրական ուղու վրա։ Այստեղ 856, 858, 872 և 874 թվականներին ապրել է Լյուդովիկ 2-րդ Գերմանացին, իսկ 878 և 880 թվերին՝ Լյուդովիկ III Կրտսերը։

887 թվականին այստեղ արքա է ընտրվել Առնուլֆ Կարինտացին, որն իր նստավայր է այցելել 889, 892 և 896 թվերին։ Այստեղ արքա է ընտրվել նաև Լյուդովիկ IV Մանուկը, որը եղել է այստեղ 900, 903, 904, 907, 908 և 910 թվականներին։

Մարկպլաց՝ Ռատհաուզը և Սբ․ Մարտինի եկեղեցին
Քաղաքային պարիսպը

911 թվին Ֆորխհայմում ընտրվել է առաջին գերմանացի արքան՝ Կոնրադ I-ը, որն ապրել է հենց այստեղ 914 և 918 թվերին։

Օտտոն Մեծը այցելել է քաղաք 961 թվին, իսկ 976-ին՝ Օտտոն III-ը։

Հենրիխ II Սուրբ արքան միակն է, որը ընտրվել է որպես սուրբ և հենց նա էլ քաղաքը նվիրել է Բամբերգի եպիսկոպոսությանը։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]