Բրանդի Նոյնկիրխեն
Համայնք | |||
---|---|---|---|
Բրանդի Նոյնկիրխեն | |||
Neunkirchen am Brand | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Բավարիա | ||
Շրջան | Ֆորխհայմ | ||
Ղեկավար | Հայնց Ռիխտեր | ||
Մակերես | 26,37 կմ² | ||
ԲԾՄ | 317 մ | ||
Բնակչություն | 7905 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09134 | ||
Փոստային ինդեքս | 91077 | ||
Փոստային ինդեքսներ | 91077 | ||
Ավտոմոբիլային կոդ | FO | ||
09 4 74 154 | |||
Պաշտոնական կայք | neunkirchen-am-brand.de | ||
| |||
Բրանդի Նոյնկիրխեն (գերմ.՝ Neunkirchen am Brand), կոմունա Գերմանիայում, որը գտնվում է Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Մտնում է Ֆորխհայմ շրջանի տարածի մեջ։
Բնակչությունը կազմում է 7095 մարդ(2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)[1]։ Տարածքը 26,37 կմ²։ Պաշտոնական կոդն է ՝ 09 4 74 154։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1314 թվականին Բրանդի Նոյնկիռխենում կառուցվում է կանոնիկական եկեղեցի Սուրբ Ավգուստինը։ 1410 թվականին բնակավայրը ստանում է առևտրական քաղաքի կարգավիճակ։ Նոյնկիռխենը 1803 թվին Բամբերգ եպիսկոպոսության հետ միասին Բավարիայի մաս է համարվել։ 1886 և 1963 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում Նոյնկիռխենում կառուցվում է երկաթգիծ, որը հասնում է մինչև Էշենաու։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծաքանակ փախստականներ բնակություն են հաստատել այստեղ և Siemens AG ընկերության հիմնումից հետո կրկին բնակչության թիվը աճ արձանագրեց։ Պատմական քաղաքին կից կառուցվեցին բավականին թվով արվարձաններ։ Այստեղ շատ են արդյունաբերական և առևտրական ընկերությունները։ Խոշորներից են ավտոմեքենաների կամուրջների և փոխանցման տուփերի արտադրությամբ զբաղվող գործարանները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|