Ֆինանսիստը (վեպ)
Ֆինանսիստը անգլ.՝ The Financier | |
---|---|
Հեղինակ | Թեոդոր Դրայզեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1912 |
Շարք | Ցանկության եռերգություն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Harper |
Հրատարակման տարեթիվ | 1912 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/theodore-dreiser/the-financier |
Վիքիքաղվածք | Ֆինանսիստը |
Ֆինանսիստը (անգլ.՝ The Financier), Թեոդոր Դրայզերի վեպերից մեկը, հրատարակվել է 1912 թվականին, նրա «Ցանկության եռերգության» առաջին մասն է (անգլ.՝ A Trilogy of Desire)։ Եռերգության երկրորդ հատորը՝ «Տիտանը», գրվել է 1914 թվականին (The Titan), երրորդ հատորը՝ «Ստոիկ» ընդհատումներով գրվել է մոտավորապես 1922-1932 թվականներին, մնացել է անավարտ և հրատարակվել գրողի մահից հետո 1947 թվականին։ Եռերգության գլխավոր հերոսը Ֆրենկ Կաուպերվուդն է։ Հիմքում ընկած է միլիոնատեր Չարլզ Յորքսի կյանքի պատմությունը։
«Ցանկության եռերգություն»-ը 20-րդ դարի եվրոպական և ամերիկյան գրականության արժեքավոր գործերից մեկն է։ Դրայզերը պատկերել է ֆինանսական միջավայրի ապրելակերպն ու սովորությունները, մեծ բուրժուազիայի մոտեցումը և նրա քաղաքական անսկզբունքայնությունը։
Դրայզերը ցույց է տալիս, թե ինչպես Քաուփերվուդին շրջապատող բուրժուական և գործարար միջավայրը, դեռ մանկությունից, ձևավորում է գործարարի և գնորդի հոգեբանություն, որի համար բոլոր միջոցները լավ և արդարացված են, եթե թույլ են տալիս հասնել հարստության և իշխանության։ Սկսելով մանր շահարկումներից Քաուփերվուդերվուդը հետզհետե ձեռք է բերում որորշակի կարողություն, կաշառում է պաշտոնյաներին ու մունիցիպալիտետը, ապօրինի ձեռք է բերում քաղաքային կոնցեսիոնները Ֆիլադելֆիայում։
Վերջում պարտություն կրելով ընկնում է բանտ և ստիպված հեռանում է Ֆիլադելֆիայից։ «Տիտան» վեպում Դրայզերը Քաուփերվուդի կյանքը զարգացնում է Չիկագոյում, որտեղ կրկնվում է նրա գործունեությունների ցիկլը, ավելի ընդլայնված քան Ֆիլադելֆիայում։ «Ցանկության եռերգության» մեջ Դրայզերը բացահայտում է Քաուփերվուդի գիշատիչ բնույթը, բայց, միևնույն ժամանակ, հիանում է այդ սպեկուլյանտով՝ Դրայզերին գրավում է համարձակ ֆինանսատնտեսական հսկան։ «Ֆինանսիստում» Քաուփերվուդի կարևորագույն գործառույթներից մեկը՝ ներկայացնել, կենտրոնացված և բաց ձևով, բարոյական սկզբունքների բացակայությունը, որը որոշակիորեն բնորոշ է վեպում նկարագրված Ֆիլադելֆիայի բոլոր ֆինանսական «մեկնոցներին» (Բատլերին, Մոլլենհաուերին և Սիմպսոնին)։
Հայերեն է թարգմանվել 1967 թվականին։ Թարգմանիչ՝ Վ․ Միքայելյան[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը, Ֆրենկ Քաուփերվուդը, դեռ երիտասարդ հասակում, դառնում է առաջատար ֆինանսիստ։ Նա՝ փոքր բանկային աշխատողի զավակն է, ապրում է Ֆիլադելֆիայում։ Հյուսիսի և Հարավի Քաղաքացիական պատերազմի նախօրեին (1861 - 1865 թթ.) նրան հաջողվում է ներխուժել Փենսիլվանիայի խոշոր ֆինանսական մագնատների շրաջանակ։ 21 տարեկանում նա ամուսնանում է գրավիչ կնոջ՝ Լիլիանի հետ, և այդ ամուսնությունից երկու երեխա է ծնվում։ Ժամանակի ընթացքում նա ձեռք է բերում իր բուքմեյքերական ընկերության համար հեղինակավոր պալատ Երրորդ փողոցում, որը համարվել է քաղաքի այցեքարտը։ Սակայն գումարի, կանանց և հաջողությունների սիրահար, Քաուփերվուդը ձգտում է ավելիին։ Նա սիրահարվում է Էյլիին՝ խոշոր կապալառուի՝ Բատլերի դստերը։ Բատլերը ևս երկու բրոքերների հետ ղեկավարում է քաղաքի ողջ գործերը։ Առաջին անգամ նա Էյլիին տեսնում է իր հոր տանը, երբ նա 16 տարեկան էր։ 1871 թվականին Չիկագոյում տեղի է ունենում խոշոր հրդեհ, խուճապը ընդգրկում է ֆոնդային շուկան, և Քաուփերվուդը հայտնվում է դժվարին իրավիճակում՝ նրա կատարած մեքենայության՝ քաղաքի գանձապետական գումարի օգտագործման պատճառով, նա պետք է քաղաքին հետ վերադարձնի մոտ կես միլիոն դոլար։ Այդ պահին նրան կարող էր օգնել միայն Բատլերը, որն այդ ճակատագրական օրը ստանում է անանուն երկտող, որում նրա դուստրը մեղադրվում է ինտիմ հարաբերությունների մեջ Քաուփերվուդի հետ։ Բատլերը որոշում է վրեժխնդիր լինել, և Քաուփերվուդին դատում են՝ բյուջեի միջոցների յուրացման մեղադրանքով։
Դատարանը դատապարտում է 34- ամյա ֆինանսիստին չորս տարվա ազատազրկման։ Սակայն 13 ամիս անց Քաուփերվուդին ազատ են արձակում, քանզի Էյլինի հայրը մահանում է, և ոչ ոք չի խոչընդոտում ինդուլգենցիայի բավարարմանը։ Նախկին բանտարկյալ, ազատազրկումից վեց ամիս հետո, բորսայի հերթական խուճապի ժամանակ (1873 թվականին), օգտվում է առիթից և գնում երկաթուղային ընկերությունների բաժնետոմսերը։ Մեկ օրվա ընթացքում նա դառնում է միլիոնատեր։ Կինը նրան տալիս է ապահարզան, և նա Էյլինի հետ տեղափոխվում է Չիկագո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ թարգմանական գրականություն (PDF). Vol. Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. 2013. էջ 309. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսիստը (վեպ)» հոդվածին։ |
|