Ֆին Բալոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆին Բալոր
Finn Bálor
Իրական անունՖերգալ Դևիթ
Fergal Devitt
Ռինգային անուն(ներ)C.T.U Ռենջեր Ռեդ (II)[1]
Ֆերգալ Դևիթ[2]
Ֆին Բալոր
Պեգասուս տղա (II)[2]
Արքայազն Դևիթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ86 կգ[2]
Հայտարարվող հասակ1,80 մ[2]
Ծննդյան թվականհուլիսի 25, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԻռլանդիա Բրեյ, Ուիքլոյի դքսություն, Իռլանդիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ«NWA UK Hammerlock»
Անդրե Բեյքեր
Ջոնի Մոս
Ջոն Ռայան
«New Japan Inoki Dojo»
Դեբյուտ2000

Ֆերգալ Դևիթ[2] (անգլ.՝ Fergal Devitt, հուլիսի 25, 1981(1981-07-25), Բրեյ, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում` Ֆին Բալոր (իռլ.՝ Finn Bálor) ռինգային անվամբ։ «WWE»-ում անցկացրած ժամանակահատվածում մեկական անգամ նվաճել է NXT և WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։

Առավել նշանակալի կարիերա է ունեցել ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում, որտեղ ելույթ ունենալու տարիներին երեք անգամ նվաճել է IWGP առաջին ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը և վեց անգամ՝ IWGP առաջին ծանրքաշային թիմային չեմպիոնական տիտղոսը։ Տիտղոսային նվաճումներից զատ, 2010 և 2013 թվականներին հաղթել է«Best of the Super Juniors» կոչվող մրցույթը։

Կարճատև ելույթներ է ունեցել մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) լուչա լիվրեի առաջնությունում, որտեղ մեկ անգամ հռչակվել է NWA աշխարհի պատմական միջինքաշային չեմպիոն։ Հանդես է եկել նաև «NWA UK Hammerlock», «NWA Pro», «New England Championship Wrestling», «Pro Wrestling Guerrilla» և մի շարք այլ կազմակերպությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «C.T.U~C.T.U հրաժեշտի երեկո Կորակուեն սրահում». «New Japan Pro Wrestling» (ճապոներեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ֆերգալ Դևիթի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]