Ֆեսա
Քաղաք | ||
---|---|---|
Ֆեսա | ||
պարս.՝ فسا | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Ֆարս | |
Շահրեստան | Ֆեսա | |
Համայնք | Central District? | |
Բնակչություն | 110 825 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 0731 | |
| ||
Ֆեսա կամ Ֆասա (պարս.՝ فسا), քաղաք Իրանի հարավում՝ Ֆարս օսթանում, Ֆեսա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 110 825 մարդ (2016)[1][2]։
Ֆեսան տարածաշրջանային խոշոր գյուղատնտեսական կենտրոն է, որի հիմնական արտադրանքը հացահատիկային մշակաբույսերն են ու բամբակը։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ֆարսի կենտրոնական մասում՝ հարավարևելյան Զագրոսի լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1365 մետր բարձրություն[3]։ Ֆեսան գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Շիրազից, մոտ 120 կմ դեպի հարավ-արևելք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 770 կմ դեպի հարավ-արևելք։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +18,5°С։ Միջին տարեկան տեղումների քանակը 300 մմ է։
Ֆեսաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20 (68) |
23 (73) |
27 (81) |
34 (93) |
37 (99) |
41 (106) |
42 (108) |
40 (104) |
39 (102) |
33 (91) |
30 (86) |
24 (75) |
42 (108) |
Միջին բարձր °C (°F) | 9 (48) |
13 (55) |
17 (63) |
23 (73) |
29 (84) |
34 (93) |
36 (97) |
36 (97) |
32 (90) |
26 (79) |
19 (66) |
13 (55) |
24 (75) |
Միջին օրական °C (°F) | 8 (46) |
9 (48) |
12 (54) |
16 (61) |
22 (72) |
28 (82) |
31 (88) |
30 (86) |
27 (81) |
22 (72) |
16 (61) |
10 (50) |
19 (66) |
Միջին ցածր °C (°F) | 1 (34) |
3 (37) |
7 (45) |
12 (54) |
17 (63) |
22 (72) |
24 (75) |
23 (73) |
19 (66) |
13 (55) |
7 (45) |
4 (39) |
13 (55) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −12 (10) |
2 (36) |
−3 (27) |
−2 (28) |
7 (45) |
11 (52) |
16 (61) |
13 (55) |
7 (45) |
3 (37) |
−5 (23) |
−5 (23) |
−12 (10) |
Տեղումներ մմ (դյույմ) | 68 (2.68) |
66 (2.6) |
49 (1.93) |
33 (1.3) |
7 (0.28) |
0 (0) |
0 (0) |
2 (0.08) |
0 (0) |
0 (0) |
10 (0.39) |
55 (2.17) |
292 (11.5) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 110 825 մարդ, որոնք կազմում էին 33 379 տնտեսություն[4]։ Ֆեսան Ֆարս օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Շիրազից, Մարվդաշտից և Ջահրոմից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
1956 | 1966 | 1976 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|
11 711[6] | 19 057[7] | 31 489 | 64 771[8] | 74 487[9] | 81 706[9] | 90 251[10] | 104 809[11] | 110 825[4] |
Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտակա բլուրներից մեկի գագաթին գտնվում է բերդ, որի շինարարությունը վերաբերում է Սասանյանների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանին[12]։ Քաղաքի հյուսիսում գտնվում է շրջանի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Հարմանկուհ լեռը (3 183 մետր)[13], որին կից գտնվում է Աթաշկադե հանգստի գոտին[14]։ Քաղաքի հարավ-արևելքում գտնվում է համանուն օդանավակայանը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ Физико-географические данные (անգլ.)
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Fars» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ World Gazetteer Արխիվացված 2013-02-09 archive.today Արխիվացված 9 փետրվարի 2013 թվականին. (անգլ.)
- ↑ 9,0 9,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Zahak Castle (անգլ.)
- ↑ Kharman Kooh Mountain (անգլ.)
- ↑ Atashkadeh Recreation Site (անգլ.)
- ↑ Fasa Airport Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեսա» հոդվածին։ |
|