Ֆենիսի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | Ֆենիս կոմունա, Վալլե Դ'Աոստայի մարզ, Իտալիա |
Հասցե | Località Chez Sapin, 1 - 11020 Fénis (AO)[1] և Localité Chez-Sapin |
Վարչական միավոր | Ֆենիս[1][2] |
Երկիր | Իտալիա[1] |
Կառուցված | 1242 թվական |
Պատվիրող | Շալան ընտանիք, Աոստայի կոմսեր |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Կայք | regione.vda.it |
Castello di Fénis Վիքիպահեստում |
Ֆենիսի ամրոց[3][4] (իտալ.՝ Castello di Fénis, ֆր.՝ Château de Fénis), միջնադարյան ամրոց, որը տեղակայված է Իտալիայի Վալլե Դ'Աոստա ինքնավար մարզի Ֆենիս կոմունայում։ Շնորհիվ գեղատեսիլ ճարտարապետության և ամրոցի հոյակապ պահպանության՝ ծառայում է որպես համաժողովրդական զբոսաշրջային գրավչությամբ տարածաշրջան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ ամրոցը փաստաթղթում հիշատակվել է 1242 թվականին՝ որպես Շալան ընտանիքի (ֆր.՝ Challant)՝ Աոստայի կոմսերի սեփականություն։ 1320 թվականից մինչև 1420 թվականը ամրոցը փուլ առ փուլ ընդլայնվել մինչև ներկայիս տեսքին։
Ամրոցը Շալան ընտանիքին է պատկանել մինչև 1716 թվականը, երբ վերջին սեփականատերը ստիպված է եղել այն վաճառել պարտքերի պատճառով։ Դրանից հետո ամրոցն անկում է ապրել, օգտագործվել է որպես գյուղական կացարան, ծառայել է որպես ախոռ և գոմ։
1895 թվականին ճարտարապետ Ալֆրեդո դ'Անդրադեն (պորտ.՝ Alfredo d'Andrade) ձեռք է բերել ամրոցն ու նախաձեռնել վնասված շինությունների վերականգնումը։ Հաջորդ տարի ամրոցը հայտարարվել էր ազգային հուշարձան։ 1935 թվականին ավարտվել է Երկրորդ վերականգնողական գործողությունը, և ամրոցը վերջնականապես համապատասխանել է ներկայիս տեսքին։ Այդ ժամանակ էլ շինությունները կահավորվել են հին կահույքով, որը ձեռք է բերվել հնաոճ իրերի շուկայում։
Ամրոցն այժմ պատկանում է Վալլե դ'Աոստայի ինքնավար մարզին և ծառայում է որպես թանգարան։
Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը գտնվում է Աոստա քաղաքից 15 կմ դեպի արևելք՝ փոքր բլրի գագաթին։ Դոնժոնն ունի հինգանկյուն ձև, որի անկյուններում աշտարակներ են։ Այն շրջապատված է կրկնակի ատամնավոր պատի մի քանի պահակային աշտարակներով։
Բակ դուրս են գալիս փայտե պատշգամբների երկու շերտ՝ 15-րդ դարի հին ֆրանսիական լեզվով պատի որմնանկարներով։ Բակից մինչև հանգստավայրերը տանում է կիսաշրջանաձև քարե սանդուղք։
Ամրոցն ունի երեք հարկ. առաջին հարկում կա ճաշարան, զինանոց, խոհանոց, անձրևաջրերի հավաքման ցիստեռն և այլ ծառայողական տարածքներ։ Երկրորդ հարկում են գտնվում տանտերերի և կապելլայի սենյակները, որոնք նույնպես զարդարված են որմնանկարներով։ Երրորդ հարկում (փակ է այցելության համար) գտնվում են ծառաների սենյակները։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Ֆենիս ամրոցում նկարահանվել է Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի կատակերգությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Atlante castellano d'Italia
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ «Искусство Италии - Фенисский замок». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ ru.coin.net
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիսի ամրոց» հոդվածին։ |