Ֆենիսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆենիսի ամրոց
իտալ.՝ Castello di Fénis
ֆր.՝ Château de Fénis
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Ֆենիս կոմունա, Վալլե Դ'Աոստայի մարզ, Իտալիա
ՀասցեLocalità Chez Sapin, 1 - 11020 Fénis (AO)[1] և Localité Chez-Sapin
Վարչական միավորՖենիս[1][2]
Երկիր Իտալիա[1]
Կառուցված1242 թվական
ՊատվիրողՇալան ընտանիք, Աոստայի կոմսեր
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կայքregione.vda.it
Քարտեզ
Քարտեզ
 Castello di Fénis Վիքիպահեստում

Ֆենիսի ամրոց[3][4] (իտալ.՝ Castello di Fénis, ֆր.՝ Château de Fénis), միջնադարյան ամրոց, որը տեղակայված է Իտալիայի Վալլե Դ'Աոստա ինքնավար մարզի Ֆենիս կոմունայում։ Շնորհիվ գեղատեսիլ ճարտարապետության և ամրոցի հոյակապ պահպանության՝ ծառայում է որպես համաժողովրդական զբոսաշրջային գրավչությամբ տարածաշրջան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ամրոցը փաստաթղթում հիշատակվել է 1242 թվականին՝ որպես Շալան ընտանիքի (ֆր.՝ Challant)՝ Աոստայի կոմսերի սեփականություն։ 1320 թվականից մինչև 1420 թվականը ամրոցը փուլ առ փուլ ընդլայնվել մինչև ներկայիս տեսքին։

Ամրոցը Շալան ընտանիքին է պատկանել մինչև 1716 թվականը, երբ վերջին սեփականատերը ստիպված է եղել այն վաճառել պարտքերի պատճառով։ Դրանից հետո ամրոցն անկում է ապրել, օգտագործվել է որպես գյուղական կացարան, ծառայել է որպես ախոռ և գոմ։

1895 թվականին ճարտարապետ Ալֆրեդո դ'Անդրադեն (պորտ.՝ Alfredo d'Andrade) ձեռք է բերել ամրոցն ու նախաձեռնել վնասված շինությունների վերականգնումը։ Հաջորդ տարի ամրոցը հայտարարվել էր ազգային հուշարձան։ 1935 թվականին ավարտվել է Երկրորդ վերականգնողական գործողությունը, և ամրոցը վերջնականապես համապատասխանել է ներկայիս տեսքին։ Այդ ժամանակ էլ շինությունները կահավորվել են հին կահույքով, որը ձեռք է բերվել հնաոճ իրերի շուկայում։

Ամրոցն այժմ պատկանում է Վալլե դ'Աոստայի ինքնավար մարզին և ծառայում է որպես թանգարան։

thumb|left|Ֆենիս ամրոց|220px

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է Աոստա քաղաքից 15 կմ դեպի արևելք՝ փոքր բլրի գագաթին։ Դոնժոնն ունի հինգանկյուն ձև, որի անկյուններում աշտարակներ են։ Այն շրջապատված է կրկնակի ատամնավոր պատի մի քանի պահակային աշտարակներով։

Որմնանկարի հատվածի ամրոցի բակի պատին

Բակ դուրս են գալիս փայտե պատշգամբների երկու շերտ՝ 15-րդ դարի հին ֆրանսիական լեզվով պատի որմնանկարներով։ Բակից մինչև հանգստավայրերը տանում է կիսաշրջանաձև քարե սանդուղք։

Ամրոցն ունի երեք հարկ. առաջին հարկում կա ճաշարան, զինանոց, խոհանոց, անձրևաջրերի հավաքման ցիստեռն և այլ ծառայողական տարածքներ։ Երկրորդ հարկում են գտնվում տանտերերի և կապելլայի սենյակները, որոնք նույնպես զարդարված են որմնանկարներով։ Երրորդ հարկում (փակ է այցելության համար) գտնվում են ծառաների սենյակները։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ֆենիս ամրոցում նկարահանվել է Ֆրակիան ընդդեմ Դրակուլայի կատակերգությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Atlante castellano d'Italia
  2. Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. «Искусство Италии - Фенисский замок». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  4. ru.coin.net

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիսի ամրոց» հոդվածին։