Jump to content

Ֆաենցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆաենցա
իտալ.՝ Faenza
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՌավեննա
Մակերես215,76 կմ²
ԲԾՄ44 մետր
Բնակչություն58 710 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0546
Փոստային դասիչ48018
Ավտոմոբիլային կոդRA
Պաշտոնական կայքcomune.faenza.ra.it
Ֆաենցա (Իտալիա)##
Ֆաենցա (Իտալիա)

Ֆաենցա (իտալ. Faneza), իտալական քաղաք, որը հնում կոչվել է Ֆայանսու։ Տեղակայված է Բոլոնյայից 50 կմ հարավ-արևելքում գտնվող Լամոնե գետի Էմիլիա Ռոմանիա շրջանում։

Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 2-րդ դարում՝ Ֆավենցիա (Faventia)՝ որպես Էմիլիական ճանապարհի կայարան։ Հնագիտական պեղումների համաձայն՝ քաղաքը գոյություն է ունեցել դրանից ավելի վաղ։ 542 թվականին Ֆավենցիայի մերձակայքում գոթական տիրակալ Տոտիլան պարտվեց կայսերական բանակին։ 12-րդ դարի սկզբին Ֆաենցան դարձավ անկախ համայնք և 1178 թվականին մտավ Լոմբարդական լիգայի կազմի մեջ։ Քաղաքի պատմության մեջ լեգենդար իրադարձություն էր 1240-1241 թվականների շրջափակումը Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի զորքերի կողմից։

1313-1501 թվականներին (ընդհատումներով) քաղաքը կառավարվում էր Մանֆրեդի տոհմի կողմից։ 15-րդ դարում Մանֆրեդիները ձեռնարկում են քաղաքի վերակառուցումը Վերածննդի սկզբունքներին համաձայն։ Հենց այդ ժամանակ էլ այն պարսպապատվեց։

1501 թվականին Ֆաենցան Ռոմանիայի մի շարք համայնքների հետ միասին, պայքարում էր Չեզարե Բորջիայի պապության համար։ Բացառությամբ Վենետիկի հանրապետութան կարճ ժամանակահատվածի՝ Ֆաենցան ընդհուպ մինչև Ռիսորջիմենտոն, կազմել է Պապական մարզի մի մասը։

Կերամիկայի արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերամիկայի թանգարանում

Միջնադարից ի վեր Ֆաենցան հանդիսանում է կերամիկայի (մասնավորապես՝ մայոլիկայի) արտադրության խոշոր կենտրոն։ Այս արտադրության ոսկեդարը համընկավ Վերածննդի շրջանին (15-16-րդ դարեր)։ Այս քաղաքի անունով է կոչվել հախճապակին (ֆայանս)։

17-րդ դարում կերամիկայի արտադրությունը անկում է ապրում, շարունակում է գործել միայն մի քանի արտադրություն, այդ թվում՝ նաև Ֆաենցայում։ Ֆաենցական արտադրության բնութագրական առանձնահատկությունն այն է, որ ապրանքի հարթ կողմերում կապույտ ֆոնի վրա փոքր նախշեր են պատկերվում։ 1908 թվականին Ֆաենցայում հիմնադրվել է Խեցեգործության միջազգային թանգարանը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Էմմանուելի կենտրոնական հրապարակում[2] գտնվում է մայր տաճարը, որը կառուցվել է 1474 թվականին Ջուլիանո դա Մայանոյի վերածննդյան նախագծով և մինչև հիմա ավարտուն չէ։ Նրա կողքին միջնադարյան քաղաքապետարանն է, որը ժամանակին եղել է Մանֆրեդիների նստավայրը։ Աշտարակն իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 17-րդ դարում։

Քաղաքում կան կլասիցիզմի դարաշրջանի դասական նշանակալի հուշարձաններ՝ Միլցետա հրապարակը, Մազինիի թատրոնը (1780-1781)։ Ընդհանուր առմամբ, քաղաքի հատակագիծը թվագրվում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանին։

Համայնքի հովանավորը համարվում է Սուրբ Մարիամ Աստվածածինը (Madonna delle Grazie)։ Տոնակատարությունը նշվում է մայիսի երկրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը։

Ֆաենցայում էր գտնվում Մինարդի թիմի բազան (1980 թվականից-Եվրոսերիա Ֆորմուլա-1, 1985 թվականից՝ Ֆորմուլա-1)։ 2001 թվականին Ջանկառլո Մինարդիի թիմն ավստրալիացի միլիարդատեր Փոլ Սթոդդարտին վաճառելուց հետո European Minardi բազան մնաց Ֆաենցայում։

2005 թվականին թիմը կրկին վաճառվեց Red Bull կազմակերպությանը՝ Դիտրիխ Մատեշիցին և Գերհարդ Բերգերին, և փոխեց անունը՝ Scuderia Toro Rosso՝ այդ կերպ դառնալով Red Bull Racing թիմի կրկնօրինակը։ STR բազան մինչև հիմա գտնվում է Ֆաենցայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. Ներկայումս տարանջատված է Ժողովրդի (Piazza del Popolo) և Ազատության (Piazza della Libertà) հրապարակների միջև

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Центры итальянской майолики: Фаэнца». онлайн-журнал "СТИЛЬ ЭПОХИ" (рус.). 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաենցա» հոդվածին։