Օրոն
Տեսակ | ամրոց |
---|---|
Վարչական միավոր | Գյումյուշհանեի մարզ |
Երկիր | Թուրքիա |
Կառուցված | 6-րդ դար |
Կապված անձինք | Հուստինիանոս Ա |
Օրոն, բերդ (ամրոց) պատմական Խաղտիք (Ճանիք) երկրամասում, պատմական Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում՝ Պարսկահայաստանի և Խաղտիքի սահմանագլխին, Խաղտիքի Սխամալանիք (Սքիմալանիքոն) բերդաքաղաքի մոտ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդը կառուցվել Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ի (527-565) կողմից։ Այն ծառայում էր որպես բյուզանդացիների հենակետ, որտեղ կար մշտական կայազոր[1]։ Օրոն բերդից մոտ 40 կմ հեռավորության վրա է գտնվում Խարտ գյուղը (ամրոց)՝ Օկենիտյան ճաների երկրում[2]։ Օրոն ամրոցը ճաներին նվաճելու ժամանակ հանդիսացել է բյուզանդացիների համար ռազմական հենակետ[2]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկողայոս Ադոնցը բերդի անունը նույնացնում է Գյումուշխանեից ոչ հեռու գտնվող Խալանեն-խանլար վայրի անվանը[1]։ Օրոնը հանգուցային կետ էր, որտեղից ճանապարհները բաժանվում էին երեք ուղղությամբ՝ Բյուզանդահայաստան, Պարսկահայաստան և Ճանիք[2]։ Այնտեղ, որտեղ հատվում են հիշյալ ճանապարհային գծերը, կա մի վայր, որ թուրքերեն կոչվում է Խալանեն խանլար (Խալանի կայարան), որն էլ ըստ Նիկողայոս Ադոնցի, Օրոն բերդն է։ Խալանը գտնվում է Խարտից նույնքան հեռավորության վրա, որքան Օրոնը, որի հեռավորությունը հիշատակել է Պրոկոպիոս Կեսարացին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 503 — 916 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 74, 76, 77.