Օկենիտյան ճաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկենիտյան ճաներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Խաղտիք
Լեզու(ներ)
ճաներեն
Հավատք(ներ)

Օկենիտյան ճաներ (նաև՝ օկենիտներ), ճանական ցեղ, որոնք բնակվում էին Խաղտիք երկրամասի Խարտ և Կենա (Օկենա) բնակավայրերում[1][2]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաների բազմաթիվ ցեղերից պատմագիր Պրոկոպիոս Կեսարացին հիշատակում է օկենիտներին և կոկսիլիններին։ Օկենիտները բնակվում էին վերջիններից հարավ։ Օկենիտյան ճաների բնակավայրը Խարտն էր, որը գտնվում էր Բաբերդից վերև, Ճորոխի արևմտյան վտակի վրա, Խարտի դաշտավայրում, որը ներկայումս կոչվում է Խարտ-օվասի։ Խարտից արևմուտք, 40 կմ հեռավորության վրա գտնվում էր Օրոն ամրոցը, որը բյուզանդացիների համար ռազմական հենակետ էր ծառայել։ Խարտից դեպի արևելք գտնվում էր Բարխ բերդը, որը տեղակայված էր հյուսիսային ուղղությամբ ձգվող զառիթափ կիրճում։ Խարտից մի փոքր ավելի հեռու, լեռնալանջերին գտնվում էին օկենիտյան ճաների անասունների փարախները։ Լեռան ստորոտից այն կողմ, հարթավայրում, գտնվում է Կենա գյուղը, իսկ այդ գյուղից արևմուտք՝ Սիսիլիս ամրոցը։ Սիսիլիսի ձախ կողմում՝ դեպի հյուսիս մի վայր կա, որը կոչվում էր՝ Լոնգինոսի փոսատ։ Վայրը այդպես է կոչվել հռոմեացի զորավար Լոնգինոս Իսավրացու անունով, որը հին ժամանակներում արշավել էր ճաների երկիր և ճամբար էր դրել այդ նույն վայրում։ Սիսիլիսից մեկ օրվա ճանապարհային հեռավորության վրա Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն կառուցել էր Բուրգ բերդը։ Օկենիտյան ճաների երկրից հյուսիս գտնվում էին կոկսիլինյան ճաները, որոնց երկրում կար երկու պաշպանական ամրություն՝ Սքիմալանիքոնը և Ծանզակը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 74, 76-78.
  2. 2,0 2,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին Հ. 5։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի», Հատորի խմբ. ՝ Գ. Խ. Սարգսյան։ ՀՍԱՀ ԳԱ Պատմության. ին-տ. Երևան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1967, էջ 199, 343.